ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Ինչո՞ւ է Փաշինյանի աչքից «վրիպել» Պաշտպանության նախարարության հետ քավորի 250 մլն դրամի գործարքը

«168 ժամ» թերթը գրում է. «Վարչապետ Փաշինյանի իշխանությունը բազմաթիվ քրեական գործերով թիրախավորել է նախկին իշխանության օրոք հարստացածներին, սակայն նրա սուր աչքից կարծես վրիպել է իր ամենամերձավորներից մեկը, ով Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք հարստացել է, իսկ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ՝ մի գործարքով ակնթարթում խոշոր միլիոնատեր է դարձել։

Խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավոր, իջևանցի Ղալումյանների ընտանիքի մասին է, որի երկու որդիները Փաշինյանի շնորհիվ «Նոր Հայաստանում» ԱԺ պատգամավոր ու Իջևանի քաղաքապետ դարձան։

Վոլոդյա Ղալումյանը, ով դեռևս 90-ականներից եղել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Իջևան» մասնաճյուղի պետ և այսօր էլ պաշտոնավարում է՝ անվանափոխված «Վեոլիա ջրի» Իջևանի մ/ճ տնօրենի կարգավիճակով, ժամանակին կոպեկներով օտարել է իր ղեկավարած հիմնարկի գույքը։

2004 թվականին ենթադրաբար օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ Ղալումյանը սեփականաշնորհել է Ջրմուղին պատկանող շենք-շինությունը ու հետն էլ՝ հաշվեկշռում եղած մի ամբողջ հողատարածք, ընդհանուր ծավալը՝ ավելի քան 2,5 հեկտար։

Եվ այդ ամենի համար նա պետությանը վճարել է ընդամենը 6 մլն 600 հազար դրամ։ Փաստորեն, մարզային ջրմուղի պետը հաջողել է իր վարչական լծակներով Իջևանի կենտրոնում գրոշներով 2,5 հա հողատարածք սեփականաշնորհել՝ Ջրմուղի շենք- շինությունը ներառյալ՝ 1 քմ-ի դիմաց ընդամենը 310 դրամ վճարելով։

Նկատենք, այս գործարքն արվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, իսկ ահա տարիներ անց՝ 2012 թվականին, երբ երկրի ղեկավարը Սերժ Սարգսյանն էր, Վոլոդյա Ղալումյանին, չգիտես ինչպես, հաջողվել է Պաշտպանության նախարարության հետ յուղալի գործարք կնքել։

Ըստ այդմ, Իջևանի կենտրոնում կոպեկներով գնված հողատարածքը վաճառել ՀՀ Պաշտպանության նախարարության վրա՝ 250 մլն դրամով, այսինքն՝ 244 մլն դրամ ավելի գումարով՝ մինչ այդ ընդամենը 6.6 մլն դրամով գնած հողի դիմաց։

40 անգամ ավել գին վճարելը՝ 2,5 հա մակերեսի համար, չունի ռացիոնալ ոչ մի հիմնավորում, ուստի չի բացառվում, որ այս կասկածելի գործարքի ետևում Նիկոլ Փաշինյանի քավոր Ղալումյանը ժամանակին վերևներում «մութ» կապեր է ունեցել, շնորհիվ որի՝ մի կողմից՝ պետությանը «քցել է» Իջևանի կենտրոնում հողն առնելով 310 դրամով, մյուս կողմից՝ այդ հողատարածքը կրկին վաճառել պետությանը՝ դարձրած 1 քմ-ն՝ 12.500 դրամ։

Հաջորդ ուշագրավ տեղեկությունը Ղալումյանի քաղաքական հետագծին է առնչվում։ Պարզվում է՝ մինչև վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավոր Ղալումյանների ընտանիքը եղել է ՀՀԿ-ի ակտիվ քաջալերողներից։ Մասնավորապես, Վոլոդյա Ղալումյանը հիմնադրել է ՀՀԿ-ի Տավուշի գրասենյակը և համակարգել է այն։ Այսինքն՝ ընտրական գործընթացներում ակտիվ ներգրավված է եղել ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի օգտին քարոզչական աշխատանքներում։

Իսկ մինչ այդ, 2001-ից մինչև 2008թ․, Վ․ Ղալումյանը եղել է Տավուշի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը։ Իսկ դա նշանակում է, որ այդ շրջանում անցկացված բոլոր համապետական ընտրություններին վարչապետ Փաշինյանի ամենահարազատ ընտանիքի հայրն անուղղակիորեն իր մեծ ներդրումն է ունեցել նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության հաստատման գործին։

Թերևս այս քաղաքական հարաբերություններն են ժամանակին որպես վարչական լծակ ծառայել Վոլոդյա Ղալումյանին, որով նա պետության հետ գործարքում միանգամից մեծ միլիոններ է շահել։

Ինչ խոսք, մեկ այլ անձի դեպքում՝ այս գործարքին Նոր Հայաստանի Գլխավոր դատախազությունը, բնականաբար, կտար «ծանր հանցագործություն» որակումը, անմիջապես քրեական գործ կհարուցվեր՝ պետությանը հասցված խոշոր չափի վնասի հիմնավորումով, բայց նկատելիորեն այս գործարքը չի հուզել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ու գիտե՞ք ինչու, որովհետև, ինչպես արդեն ասացինք, գործարքից շահած Ղալումյանն ու վարչապետ Փաշինյանն ունեն քավոր-սանիկական կապեր, հետևաբար՝ այդ կապով երաշխավորված է ցանկացած մասշտաբի գործարքի իրավաչափություն՝ ինչ ծավալի գործարք էլ որ լինի։

Իրավապահնները փաստացի արդեն «գրոհել են» Տավուշի մարզ, գնացել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ից մի քանի հեկտարով վարձակալած հողերի հետևից, դրանց ՀՀԿ-ական սեփականատերերին են գտել, հարուցված քրեական գործեր կան՝ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի, ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) և գործարար, նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի («ՄԱՊ»-ի Ալիկի) մասով, սակայն այս մեկը, որ Տավուշի սրտում եղած հողակտոր է, բոլորի աչքի առաջ է և ներկայումս զորամաս է դարձել, իրավապահների համար ամենևին էլ կասկածելի գործարք չի թվում։

Մարզպետ Հայկ Չոբանյանն ասում է՝ մեր զանգերից հետո սկսել է ՊՆ զորամաս դարձած նախկին հողատարածքի գործարքներն ուսումնասիրել, հասկանում է, որ ինչ-որ բան այն չէ, բայց չի կարողանում դրանց հիմքերը տեսնել, քանի որ փաստաթղթերին «դոպուսկ չունի», չկան նյութեր, որ դրանց խոցելիությունը կամ իրավաչափ լինելը հասկանա։

168.am-ի հետ զրույցում Վոլոդյա Ղալումյանը չի հերքում, որ նախկին իշխանության օրոք ինքն էլ կարողացել է հարստանալ. կախարդական փայտիկով և առանց «քրտինք թափելու»՝ միանգամից 250 մլն դրամ վաստակել։

Իսկ թե ինչպե՞ս է հաջողվել նրան պետությունից 250 մլն դրամ կորզել 2 հա հողատարածքի դիմաց, և սա՝ այն դեպքում, երբ այդ տեղում նախատեսված ՊՆ հենակետային զորամասը կառուցելու համար Կառավարությունը կարող էր նաև հանրային գերակա շահ ճանաչելու անվան տակ հողն օտարել շատ ավելի նպաստավոր պայմանով, մինչդեռ ինքնարժեքից 40 անգամ թանկ գործարք է կնքվել, մնում է մեծ հարց։

«Դա եղել ա էն ժամանակ, որ «Հայջրմուղկոյուղին» գույքը վաճառում էր, որ իրա պարտքերը փակի։ Գույքը 6 մլն դրամի կարգի գնահատվեց, շենք-շինությունը իրա 2 հա հողատարածքով մի միավոր էր, մի վկայական ուներ, ես կոկրետ գումարը, տարեթիվը չեմ կարող հիշել։ Հին, փլված-քանդված շինություն է եղել իմ օտարած գույքը՝ իր հողով, աճուրդին մի զինվորականի հետ էի մասնակցում, ես հաղթեցի։ Ջրմուղի պետը մի մեծ պաշտոն չէր, որ ես կարողանայի պաշտոնական լծակ գործի դնել։

Սեփականության վկայական, դոկումենտներ չունեմ, որպեսզի ստույգ մակերես ու գին ասեմ ձեզ։ Էդ ամբողջ «դակումենտացիան» չեմ պահպանել, որովհետև հենց էդ թվերին էլ ՊՆ-ին եմ օտարել գույքը, ու կարիքը չի եղել, որ ես թղթերը պահպանեմ։ Ճիշտն ասած, ես եմ եղել գործարք անողը, բայց չեմ հիշում, թե ՊՆ-ի վրա ինչքանով եմ իմ գույքը վաճառել, կարծեմ 200 միլիոնի կարգի»,- 168.am-ի հետ զրույցում պետության հետ կրկնակի գործարքի մասին լուրը պարզաբանում է Վոլոդյա Ղալումյանը։

Իսկ ինչպե՞ս հաջողվեց հողը «ոսկու գնով» նորից պետությանը վաճառել՝ մեր հարցին, Վ. Ղալումյանը խուսափողական ու հակասական պատասխաններ հնչեցրեց։

Սկզբում ասաց, թե բան չի հիշում այդ գործարքից, քաղաքից դուրս է գալիս, չի հասցնի դոկումենտներ նայել, վերհիշել, հետո էլ, թե՝ «էդ արանքում արտասահմանից առաջարկություն էի ստացել, որ հողի վրա մեկը պիտի բիզնես դներ, ահագին նախապատրաստական աշխատանքներ կատարվեցին, որի համար ծախսված 185 մլն դրամը հետ վերադարձվեց ներդրողին»։

Իսկ ո՞վ էր այդ ներդրողը, ո՞ր երկրից և ի՞նչ բիզնես պիտի դներ Իջևանում, զրուցակցի խճճված պատասխաններում ոչ մի հիմնավոր բան չհնչեց. «Չեմ հիշում, անուն, կազմակերպություն չգիտեմ, էդ մարդը Դուբայից էր կարծեմ, փոխանցումների դոկումենտ-բան չկա, կանխիկ եմ փողը ես իրան տվել, բայց ես էլ գործարքից դժգոհ չեմ, իմ ծախսը հանեցի»։

Նշենք, որ հակառակ Վ. Ղալումյանի պնդումների՝ Իջևանից մեզ հաջողվեց պարզել, որ իրականում այդ հողատարածքում շինաշխատանքներ չեն կատարվել, և քաղաքապետարանից որևէ շինթույլտվություն չի տրվել։

Ի դեպ, այս գործարքից հետո Վահե և Հայկ Ղալումյաններն իրենց «Ոսկե ձկնիկ» կոչվող ռեստորանը կառուցեցին Իջևանում, որտեղ շատ հաճախ հյուրընկալում են սանիկ-վարչապետ Նիկոլ Փաշինյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>