Հրդեհ Ագարակավան գյուղում. այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը
Մարտի 14-ին, ժամը 05:13-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան փողոցի տներից մեկի տանիքում (220 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:01-ին, մարվել՝ 06:16-ին:
Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (20 քմ):

