Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)
23
Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Պատերազմ Արցախում
Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ) Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ)

Այսօր կա միանձնյա որոշումներ և հրովարտակներ արձակող վարչապետ, հետևաբար չկա ժողովրդի իշխանություն

Արդյոք ամեն ինչ բնականոն ընթա՞ցք ունի մեր երկրում, արդյոք ներքաղաքական զարգացումները տրամաբանությա՞ն ծիրին մեջ են, արդյոք միջանձնային, միջխմբային, միջքաղաքական, միջթայֆայական հարաբերությունները իրենց ներսում չունե՞ն պայթուցիկ նյութեր եւ, վերջապես՝ հեղափոխական կրքոտ դեգերումներից հետո, արդեն շուրջ մեկ տարի 9 ամիս անց, մեր երկրում կա՞ հանդարտություն եւ ներդաշնակություն, կա՞ սեր եւ համերաշխություն եւ չկա՞ ատելություն եւ անհանդուրժողականություն։

Հարցեր են, որոնց պատասխանները կարող են եւ երկիմաստ լինել, մեզանում վաղուց է արմատացած երկու Հայաստան ունենալու ավանույթը։ Ինչպես առաջ, այնպես էլ հիմա մեր հասարակությունը ապրում է երկակի ճշմարտությունների հարթության մեջ։ Մի կողմից հասարակությանը հրամցվում է իշխանական ճշմարտություն առ այն, որ ամեն ինչ ընթանում է բնականոն եւ ընտիր հունի մեջ, մյուս կողմից ընդդիմությունը փորձում է հասարակությանը արթուն վիճակում պահել եւ ներկայացնել ճշմարտությունները, իսկ երրորդ կողմը բուն հասարակական ընկալումն է, երբ սթափ մարդիկ լսելով երկուսին էլ, անում են իրենց սեփական եզրահանգումները։ Սա, թերեւս ամենալուրջ խնդիրն է այսօրվա իշխանության եւ ընդդիմության համար։ Մի կողմից մարդիկ հասկանում են, որ այս անգամ այլեւս ոչ մեկին մեղադրելու իրավունք չունեն, այլեւս չեն կարող ասել, թե իրենց խաբել են, ֆռռացրել են եւ իշխանությունը իրենցը չէ, իրենց սրտով չի ձեւավորվել։ Սա ասելու իրավունքից հասարակությունն այլեւս զրկված է։ Մյուս կողմից, հասկանալի է, որ խնդիրները չեն պակասել, հակառակը, դրանք լույսի արագությամբ եւ մուլտիպլիկացիայի օրենքով ավելի ու ավելի են բազմանում, եւ չկա դրանք լուծողը, չկա այն «մեղավորը» ում վզին պիտի փաթաթեն դրանց լուծման անհրաժեշտությունը եւ պահանջը։ Հասարակությունը հասկանում է, որ ինքը մնացել է միայնակ եւ իրեն այլեւս չի հմայում «իր սրտի վարչապետը», այնպես ,ինչպես մեկ տարի իննը ամսի առաջ։ Հասարակությունը «պողոսներին հանած», հասկանում է, որ իշխանության եկածները այլեւս չունեն երբեմնի վստահությունը, ավելին, նրանք շատ ավելի խնդրահարույց եւ կասկածելի են, ինչպես երբեք։ Մարդիկ սկսում են իրենք իրենց հարց տալ՝ ի՞նչի համար էր այս մեծ աղմուկը։ Տաշտակը նույն կոտրած տաշտակն է եւ ձկնորսի ուռկանը ավելի մաշված է, քան երբեւէ։

Փաստ է, որ կա «ժողովրդի վարչապետ»։

Փաստ է նաեւ, որ չկա ժողովրդի իշխանություն։

Այսօր կա միանձնյա որոշումներ եւ հրովարտակներ արձակող վարչապետ, հետեւաբար չկա ժողովրդի իշխանություն։

Գուցե եւ հակասական թվա այս միտքը, բայց սա է իրականությունը։ Մեր ամբողջ իրականությունն է այսօր հակասական։

Այսպիսով, հասարակությունը կանգնած է մեծ հարցականի առաջ՝ ի՞նչ կատարվեց եւ ի՞նչ ունի ինքը կատարվածի արդյունքում։

Մարդը մտածում է, թվում է կատարվեց իր ուզածը, բայց ինքը դարձյալ անտեսված է, ինքը դարձյալ մերժված է, իր հետ դարձյալ հաշվի չեն նստում, իշխանությունը անում է այն, ինչ մտքին դրել է եւ հաշվի չի առնում մարդկանց եւ մարդկանց պահանջները եւ իրավունքները։

Ի՞նչ պիտի անի առողջ հասարակությունն այս դեպքում։ Պիտի փորձի իր պահանջների եւ իրավունքների համար կռիվ տալ, պահանջատեր լինել։

Մի քանի օր շարունակ տեսնում ենք, որ հասարակության ինչ-ինչ շերտեր այդպես էլ անում են։ Թե մինչեւ ուր կհասնեն, դեռ անորոշ է։

Ի՞նչ պիտի անի իշխանությունը այս դեպքում։ Կա երկու ճանապարհ, կամ պիտի անուշադրության մատնի հասարակական պահանջը եւ իր էշը առաջ տանի «ինչպես եւ անում է»։ Մյուս կողմից՝ պիտի հաշվի առնի, եւ փորձի կատարել հասարակության պահանջները։ Վերջինը գրեթե անհնարին է, քանի որ իշխանությունը, մասնավորապես, վարչապետը, ով աստիճանաբար գնում է միահեծան իշխանության, երբեք չի անսալու հասարակության ձայնը։ Ապացույց․

1․Քայլիստները ոչ թե իր՝ Փաշինյան Նիկոլի համար են քայլել, այլ՝ յուրաքանչյուրը ինքն իր համար, Փաշինյանն արդեն այսպես է մտածում եւ հայտարարում։

2․Վարչապետը որոշումներն է կայացնում առանց օրեր շարունակ բողոքող, միտինգներ անող, մայրուղի փակող իր ընտրողներին, իրեն իշխանության բերած մարալիկցիներին, եղվարդցիներին, գյումրեցիներին, ապարանցիներին, մասիսցիներին եւ այլոց, հանդիպելու, լսելու։ Անգամ լայվի լայեղ չի անում։Իշխանությունը կոշտ մեթոդներով առաջ գնում։ Ոտքի ելածները ծննդատների, ավտոմեքենաների, խաղաղ պայմաններում զոհվածների եւ այլ թեմաներով դժգոհություն ունեցողները իրենց դժբախտությունների մեղքը առայժմ նախարարների կամ այլ մանր ու միջին պաշտոնյաների վրա են գցում։ Նաեւէ նախկինների եւ ընդդիմության։ Նրանք դեռ հավատում են «իրենց վարչապետի» միֆին, ասում են, թե Նիկոլը կարող է հարցերը շտկել, բայց արդեն տեսանելի է օրը, երբ բոլոր սլաքները դեպի Նիկոլ կուղղվեն։ Մանավանդ, մեկն ու մեկը հաստատ կհիշի, թե ինչպես ԿԳՄՍ-ի հարցերի նախարարի հերթական աղմկհարույց որոշումից հետո, «հայոց լեզուն եւ պատմությունը ոչ պարտադիր դարձնելու մասին որոշումը» երբ երիտասարդները պահանջեցին նախարարի հրաժարականը, վարչապետը փեշերը փռեց նախարարի վրա, հայտարարելով որ նախարարը կապ չունի, դա իր որոշումն է։ Մարդիկ շուտով կհիշեն եւ գուցե սկսեն հասկանալ, որ ծննդատները եւս Նիկոլն է փակում, ավտոմեքենաների մաքսատուրքի դաշտում խառնակությունը Նիկոլն է ստեղծել, որ անչափ բարձր պարգեւավճարները եւս նա է որոշել, որ իր ընտանիքի բոլոր շռայլությունները իր կողմից են ղեկավարվել,որ դատավորներին ինքն է դարձրել վնգստացող, եւ այսպես շարունակ։

Տարին սկսվեց բավական լարված թե արտաքին աշխարհում թե ներսում եւ այս լարվածությունը դեռ պիտի շարունակվի․․․ Հանգույցը խորանում է ․․.

Եվ եթե հասարակությունը/պողոսներին հանած/ չսթափվի ու չհասկանա, որ այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, ծննդատների փակումներից մինչեւ ՍԴ դատավորների անկողիններ մտնելու մասին հրամաններ, ավտոմեքենա ներկրողների խնդիրներից մինչեւ միլիոնների հասնող պարգեւավճարներ, նաեւ այլ խնդիրներում դիրիժորություն է անում մեկ մարդ եւ այդ մարդը Փաշինյան Նիկոլն է, ոչինչ չի փոխվի եւ խնդիրները ավելի ու ավելի կխորանան։ Եվ, երբ կհասկանան, որ ոչ նախկինները, ոչ ընդդիմությունը եւ ոչ էլ այլոք, այս ամենի հետ կապ չունեն եւ այս ամենի համար պատասխանատու է մեկ մարդ եւ այդ մեկ մարդը Փաշինյան Նիկոլն է, ուրեմն կդառնան մտածող հասարակություն եւ մտածող մարդիկ, ովքեր թացը չորից կտարբերեն եւ այլեւս չեն կարող հանգիստ նստել, այլ՝ կգործեն եւ կփորձեն ուղղել սեփական սխալը։ Վերադառնալով առաջին հարցիս՝ մեր երկրում կա՞ սեր եւ հանդուրժողականություն, չկա՞ ատելություն․․․ Ավելացնեմ՝ կա՞ հույս, որ այս ատելության եւ անհանդուրժողականության վախճանը մոտ է․․․

Վստահ եմ՝ կա եւ հավատում եմ մեր հասարակությունը մտածող հասարակություն է․․ Որովհետեւ մենք պետություն եւ պետականություն ունեցող հասարակություն ենք․․․

Հ․Գ․ Այո, մտահոգ եմ։

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>