Պերուում զբոսաշրջիկներին կալանավորել են Մաչու-Պիկչուի ավերակները պղծելու և վնասելու պատճառով
Պերուի ոստիկանությունը երեքշաբթի կալանավորել է վեց զբոսաշրջիկի՝ նրանց կասկածելով «ինկերի կորուսյալ քաղաքի»՝ Մաչու-Պիկչուի պղծման մեջ, տեղեկացնում է Fox News-ը։
Օտարերկրացիներին կալանավորել են երեքշաբթի՝ արևի տաճարը պղծելու կասկածանքով. մասնավորապես, նշվում է, որ զբոսաշրջիկները հոգացել են բնական կարիքները հնագույն քաղաքի ավերակների տարածքում։
Պատմական հուշարձանն ապականողները զբոսաշրջիկներ էին Չիլիից, Բրազիլիայից, Ֆրանսիայից և Արգենտինայից։
Փաստի առիթով սկսվել է հետաքննություն մշակութային ժառանգության դեմ հանցագործության հատկանիշներով։
Սկզբում զբոսաշրջիկներին սպառնում էր 4 տարվա ազատազրկում, հետո որոշում կայացվեց վտարել նրանց։
Մեղադրանք է ներկայացվել վեց կալանավորված զբոսաշրջիկներից հինգին։
Zham.am

