Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)
23
Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Պատերազմ Արցախում
Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ) Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը սա շատ լավ է գիտակցում եւ վախենում է հենց դրանից. Արտակ Զաքարյան

Մարդկային հարաբերություններում միշտ գոյություն է ունեցել ավանդույթի ուժով ձևավորված փախադարձ հարգանք, ընտանեկան և կրթական դաստիարակություն, հասարակական նորմեր, որոնք թույլ չեն տվել անցնել սահմանները:

Պատկերացրեք սոցիալական ցանցերը բոլորին հասանելի լինեին օրինակ 2000 ական թվերին, և դրանցում տեղ գտներ հայհոյախառն գրառում: Այդ տարիներին հրապարակային հայհոյանք կամ վիրավորական միտք գրողները կդիտվեին որպես հոգեկան հիվանդներ, փողոցային վարքի տեր և ամոթանքների ու պարսավանքների ներքո դուրս կշպրտվեին ցանկացած հարթակից: Որովհետև անկախ լավ ու վատ հարաբերություններից՝ մարդիկ ցանկանում են մաքուր պահել միմյանց հետ շփման կուլտուրան:

Իշխանափոխության ընթացքում քաղաքացու կեցվածքը՝ կազմակերպիչների կողմից թելադրված էր պրագմատիկ արկածախնդրությամբ, այսինքն փողոցներ փակելով, շերեփներ թակելով, վիրտուալ թաղումներ կազմակերպելով, սոցցանցերում հայհոյանքներ ու կեղծիք տարածելով, դըմփ, դըմփ հու անելով և այլն: Դրանով քաղաքացին “որոշիչ” դարձավ իշխանափոխության գործում:

Իսկ ի՞նչ դեր ունի քաղաքացին հիմա, և ինչպե՞ս պետք է մասնակցի հասարակական հարաբերություններին: Այսօր յուրաքանչյուր քաղաքացի պոտենցիալ պահանջատեր է, իրավունք ունի բարձրացնելու և իշխանություններից պահանջելու ցանկացած հարցի լուծում: Նիկոլ Փաշինյանը սա շատ լավ է գիտակցում և վախենում է հենց դրանից: Մարդիկ հանդիպումներում սկսել են երեսով տալ, որ քեզ համար քայլել ու փողոց ենք փակել՝ ինչին Փաշինյանն արդեն խուսափողական է անդրադառնում, ասելով, որ իր համար չեն փողոցներ փակել:

Նախկին իշխանությունների ներկայացուցիչների աղմկահարույց ձերբակալությունները, նրանց հասցեին հնչեցված ու չապացուցված հրապարակային մեղադրանքները, լավ կյանքի մասին իշխանական լուսաբանումները, պարբերաբար թողարկվող լայվերը, ցուցադրական զբոսանքները, թատրոններ ու սրաճարաններ այցելությունները, վիճակագրական ֆանտաստիկ ցուցանիշների հրապարակումները, կառավարության ֆեյքային գովասանքների “ահռելի աշխատանքը” և այլ տեխնոլոգիաներ արագ սպառում են իրենց ազդեցությունը:

Հիմա էլ անցել են թեթև տեսարանների խաղարկմանը՝ այսինքն կենցաղային հարցերից մինչև կառավարության նիստում քննարկման ոչ ենթակա տարբեր դրվագների հանրայնացմանը: Ո՞վ գիտի, վաղն ինչ մեկօրյա թեմա կլինի մեր հայհոյախառն վիրտուալ հարաբերություններում: Եվ այդպես ամեն օր:

Ի՞նչ ենք մենք անում այսօր, ի նկատի ունեմ մենք բոլորս միասին, այդ թվում նաև սփյուռքը:
Ռուսները լավ խոսք ունեն՝ նման դեպքերում ասում են “Балуемся”.

Քաղաքական հարաբերությունները զրոյացված են, գոյություն չունի ներքաղաքական դիսկուրս (այն չկա նաև իշխանության ներսում, և նրանց միջև քննարկումները ևս վերածվում են վիրավորական խոսքի):

Քաղաքական օրակարգ, որը բխում է մեր պետության երկարաժամկետ անվտանգության ու կայուն զարգացման շահերից, ուղակի բացակայում է:

Հարցազրույցային կամ միտինգային հայտարարություններից բացի այլ արտաքին քաղաքական միտք կամ մտահաղացում գոյություն չունի:

Տնտեսական կյանքն այնքան է լավացել, որ անցել ենք Ադրբեջանին ու Վրաստանին, բայց հետո պարզվեց, որ չենք անցել (ափսոս իհարկ, լավ կլիներ անցած լինեինք): Իսկ ներդրումներն այնքան են շատացել, որ նույնիսկ կառավարությունն է ներդրում անում Ռայանէյր կոչվող օտար լոուքոսթերի բիզնեսի մեջ:

Դատական համակարգն այնքան է անկախացել, որ այսքան փորձարարական բռնաճշումներից հետո ՍԴ անդամներն “աներեսի պես” դեռ հրաժարական չեն տվել, ու հանուն սահմանադրության շարունակում են դիմադրել: Մյուս դատարանների ու դատավորների մասին խոսք անգամ չկա՝ նրանք ևս ազատագրվել են հանրապետականների լծից ու հիմա աջ ու ձախ պատրաստ են կալանավորել:

Սոցիակական հարցերում գտնվել է հեշտ բանաձև՝ կրճատել կամ փակել-գումարը տնտեսել-հետո բաժանել մյուսների վրա (փակելու համար դեռ շատ հիմնարկներ կգտնվի):

Արտագաղթը թարսի պես ներգաղթի չի վերածվում:

Պատերազմի վտանգն էլ ինչպես եղել է, այնպես շարունակում է գոյություն ունենալ:

…Հետաքրքիր է, որքա՞ն ժամանակ է հնարավոր լինելու թոզ փչել մարդկանց աչքերին, մանիպուլացնել նրանց գիտակցությունը, խաբկանքի և պատրանքի մթնոլորտն անընդհատ թարմացնել նոր երևակայություններով, փոքրիկ ձեռքբերումները խոշոր նվաճումների տեղ վաճառելով:

Եվ ինչների՞ս է պետք մարդկային հարաբերությունները փչացնող, կեղծող, աղավաղող, թունավորող սոցիալական այս միջավայրը, որի միակ նպատակը հասարակության բաժանումն է: Մի՞թե մարդիկ այնքան են թուլացել ու ինքնուրույն մտածելակերպից զրկվել, որ հայհոյող սոցցանցերը պետք է նրանց համար կարծիքներ ձևավորեն:

Ես վստահ եմ, որ ռացիոնալ մտածող ու պարկեշտ մարդիկ մեր հասարակության մեջ շատ են և դա ապագայի երաշխիքն է:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>