Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)
23
Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Պատերազմ Արցախում
Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ) Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ)

Օրվա իշխանությունն արդեն մեղադրում է աղքատներին, գործազուրկներին

Արդեն սովորական են դարձել սոցիալական խնդիրների խոստացված լուծումների հետաձգումն ու կոնկրետ ձախողումները, հանրության մոտ ձևավորված օբյեկտիվ սպասումների մեղմ ասած անհամաչափ իրականացումը: Առարկայական պատասխանատվությունը թաքցնելու և դրանից խուսափելու համար էլ իշխանությունները պարբերաբար ներկայացնում են արհեստական ձեռքբերումներ, սոցիալ-տնտեսական միտումների սուբյեկտիվ պատկեր՝ վիճակագրական մանիպուլիացիաներով: Վերջերս արձանագրվեց նաև անհաջող նոր փորձ, որն արդեն դրսևորվում է վիճակագրական ցուցանիշների մանիպուլիացիաները երկրից «արտահանելով»:

Իհարկե, ժամանակի հետ դժվարանում է սեփական պատասխանատվությունից մանևրելու գործընթացը: Պոպուլիզմից խոստացված համակարգային բարեփոխումներին անցնելու և օր առաջ կյանքի կոչելու փոխարեն՝ օրվա իշխանությունները զուգահեռաբար ավելացնում են պատասխանատվությունից խուսափելու անհեռանկար գործիքները: Խորացող խնդիրների, կրկնվող ձախողումների համար արդարանալու և իշխանության եկած քաղաքական թիմից դուրս մեղավորների փնտրտուքը հասավ վերջնակետ՝ սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնային շահառուներին: Օրվա իշխանություններն արդեն մեղադրում են աղքատներին, գործազուրկներին և սոցիալական չլուծված բազմաթիվ խնդիրներով այլ քաղաքացիներին: Հորդորում են՝ հույսները կտրել պետությունից և սոցիալական աջակցությունից, իսկ իրենց խնդիրները լուծել սեփական ջանքերով: Ի դեպ՝ մեր երկրի բնակչության 23,5 տոկոսն աղքատ են: Իսկ 2018թ. աղքատության մակարդակի նվազման տեմպը 70 տոկոսով զիջել է 2017թ. ցուցանիշը, նաև՝ աշխատողների 25 տոկոսը շարունակում են աղքատ մնալ: Գործազուրկ են 234 հազար քաղաքացիներ, որոնց 25-30 տոկոսը գրանցված են զբաղվածության պետական ծառայությունում և ակտիվորեն փնտրում են աշխատանք, իսկ նրանց 18,3 տոկոսը 2019թ. արտագաղթել են Հայաստանից կամ մեկնել են արտագնա աշխատանքի՝ հայրենիքում հարմար աշխատանք չգտնելու հետևանքով:

Գործազուրկները տարիներ շարունակ չեն դառնում զբաղված՝ թափուր աշխատատեղերի և պետական անհրաժեշտ աջակցության բացակայության, իսկ հիմա նաև՝ սոցիալական պաշտպանության ոլորտում պետական կառավարման կոնկրետ ձախողումների հետևանքով: Օրինակ՝ 2018թ. ձախողվել է զբաղվածության աջակցության պետական ծրագրերի 75 տոկոսը, իսկ 2019թ.՝ 50 տոկոսը: Հետևաբար՝ աղքատներն ու գործազուրկները «պառկած չեն իրենց դիվանին», եթե դա անկողնային հիվանդության հետևանք չէ: Նրանք մտածում են աշխատելու և աղքատության ճիրաններից դուրս գալու, այլ ոչ թե աղքատ մնալու մասին: Այս ամենի կոնկրետ դրսևորումներին բազմիցս ենք անդրադարձել, ներկայացրել ենք մասնագիտական այլընտրանքային գնահատումներ և օբյեկտիվ հիմնավորումներ: Իշխանություններն էլ բերում են ի սկզբանե անհեռանկար և արդեն նաև ծեծված հետևյալ հակադարձումները. «իրենց արածն աննախադեպ է», «լուծումներ գիտեիք՝ իրականացնեիք»: Այս իմաստով հատկանշական են հետևյալ փաստերը: Պոպուլիստական փաթեթավորմամբ իշխանությունները շարունակում են աննախադեպ որակել 2020թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձի 23,6 տոկոսով բարձրացումը և կենսաթոշակի միջին չափի 10 տոկոսով ավելացումը:

Իսկ իրական պատկերն ամբողջացնելու նպատակով հարկ է նշել՝ - կենսաթոշակի միջին չափի 10 տոկոսով բարձրացումը բացարձակ համարժեք չի առկա օբյեկտիվ հնարավորություններին և իշխանական խոստումներին, - այս բարձրացումից հետո կենսաթոշակի միջին չափը շուրջ 45 տոկոսով ցածր է մնում մեկ անձի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքից, - 2004թ. հունվարի 1-ից կենսաթոշակի միջին չափը նախորդ տարվա համեմատ բարձրացվել է 32,3 տոկոսով՝ 3,2 անգամ ավել չափով, քան 2020թ. ցուցանիշը, ընդ որում՝ 10 տոկոս և ավել չափերով բարձրացումներ բազմիցս եղել են մինչև իշխանափոխությունը, - 2004թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձի չափը նախորդ տարվա համեմատ բարձրացվել է 160 տոկոսով՝ 7 անգամ ավել չափով, քան 2020թ. ցուցանիշը, ընդ որում՝ մինչև իշխանափոխությունը նվազագույն աշխատավարձը ևս բարձրացվել է՝ 20 տոկոս և ավել չափերով, - իշխանափոխությունից հետո աննախադեպ են բարձրաստիճանների պարգևատրման չափերը, պարբերականությունը և խնդրահարույց բնույթը, ըստ որի՝ նրանց վարձատրությունն այլևս եռակատկվել է այն դեպքում, երբ 2019թ. միջին աշխատավարձը մեր երկրում աճել է ընդամնեը 5,9 տոկոսով:

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>