Պայթյուն Վանաձորի շենքերից մեկում. պատճառն անհայտ է
News.am-ը գրւմ է
Վանաձորի Տիգրան Մեծ 77 բարձրահարկ շենքում այսօր՝ մարտի 13–ին, պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին Վանաձորից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։
Պայթյունի հետևանքով ընկել են էլեկտրական վահանակները, վնասվել, աստիճանները։ Այս պահին դեպքի վայր են ժամանել փրկարարներ, մեծ թվով իրավապահներ, սակրավորներ։ Նախնական վարկածով՝ պայթյունի պատճառը շենքում պայթուցիկ սարքի տեղադրումն է։ Որոնողական աշխատանքների արդյունքում վարկածը հերքվել է։ Պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։ Հերքվել է նաև կուտակված գազի հետևանքով պայթյունի վարկածը։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Պայթյունի հետևանքով վնասվել են շքամուտքը, հարևանությամբ գտնվող գեղեցկության սրահը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

