Արտենի գյուղում ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել
Tert.am-ը գրում է.
Մարտի 11-ին Արագածոտնի մարզի Արտենի գյուղում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել:
Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ մարտի 11-ին քաղաքացի Գ.Մ.-ն զանգել է ոստիկանություն և հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել:
«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է , որ նշված օրը ժամը 23-ի սահմաններում Գ.Մ.-ին իրենց շենքի բակում ծեծի են ենթարկել համագյուղացի եղբայրները՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Եղբայրները մարտի 12-ին ժամը 16:15-ին բերման են ենթարկվել և ինքնախոստովանական բացատրություններ տվել, համաձայն որի՝ նշված գյուղի Բաղրամյան փողոցում վիճաբանության և ծեծկռտուքի ժամանակ Գ.Մ.-ն դանակով հարվածել է իրենց, ինչի հետևանքով իրենք ստացել են մարմնական վնասվածք»,-ասաց Ջանոյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

