Թունավորում` Ծաղկահովիտ գյուղում
Մարտի 12-ին` ժամը 14.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը մեկնել է Ծաղկահովիտ գյուղի Անդրանիկի փողոցի թիվ 9/2 տուն, որտեղ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնություն է ցույց տրվել 1981 թ. ծնված Ռուզաննա Տ.-ին, 2006 թ. ծնված Դավիթ Կ.-ին և 2010 թ. ծնված Նարե Կ.-ին: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորվել են նույն օրը` ժամը 13.00-ի սահմաններում, իրենց տանը լոգանք ընդունելու ժամանակ` շմոլ գազի արտահոսքից:
Կատարվում է հետաքննություն:

