Ու՞ր էր մեկնում վարչապետի մամլո խոսնակը․․․
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հունվարի 9-ի առավոտյան ժամը 09։ 58 իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել.
«Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ»:
Հունվարի 6-ին՝ Սուրբ ծննդյան օրը, կեսգիշերին՝ 00-ից հետո, օդանավակայնում նրան տեսել են։ Ինչպես հայտնում են՝ թռիչքի էր պատրաստվում։ Սովորաբար պաշտոնյաները օգտվում են «վիպ սրահից», բայց Վլադիմիր Կարապետյանը սովորական սրահում էր։ Նա մենակ չէր։ Ու՞ր էր մեկնում մամլո խոսնակը, ու՞մ պիտի հանդիպեր։ Տոնական այդ օրը դժվար թե հենց այնպես բացակայեր։ Կարելի է եզրակացնել, որ նա մինչև տոնական օրերն է իմացել աշխատանքից ազատվելու մասին։

