44 երթուղու ավտոբուսում կատարված գողությունը բացահայտվեց
Մարտի 11-ին` ժամը 20.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ին: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:
Պարզվել է, որ նա թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում 1984 թ. ծնված Նարե Հ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 20.000 դրամ և նույնականացման քարտ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

