Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)
23
Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Պատերազմ Արցախում
ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ) Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը

Իշխանությունը կարծես սկսում է քաղաքացիներին բացահայտ շահագործել

Երեկ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց, որպեսզի քաղաքացիները սկսեն հետևել ՀԴՄ կտրոնների տրամադրմանը՝ նշելով, որ պետք է հասնել նրան, որ այլևս հարկային տեսուչների կարիք չլինի։ Փաշինյանը նաև օրինակ բերեց, որ կան երկրներ, որտեղ քաղաքացիական պարտքը չկատարելու համար տուգանվում են։

Մինչև քաղաքացիական պարտքին անցնելը, նախ հասկանանք պետության ներքին գործառույթները, որոնք են տնտեսական, սոցիալական, իրավական, բնապահպանական։ Պետությունը պետք է ապահովի այս ոլորտների անխափան աշխատանքը, կայուն զարգացումը և խախտումների վերահսկողությունը։ Բացի վերոնշյալը, պետությունն ունի նաև պարտականություն զբաղվել մշակութա-դաստիարակչական գործունեությամբ, կայունացնել հասարակության տարբեր շերտերի միջև հարաբերությունները, թույլ չտալ սոցիալական բախումներ, թշնամանք, ապահովել միասնության և փոխհամաձայնության մթնոլորտ։

Պետության այս գործառույթների իրականացման համար էլ գոյություն ունի իշխանություն,որի պարտքն է անել վերոնշյալը։

Հիմա անցնենք քաղաքացիական պարտքին, որն, ի դեպ, սահմանվում է ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով։
Ես չեմ հիշում, որ ՀՀ օրենսդրությամբ քաղաքացիներին վերապահված լինի հարկային տեսուչի գործը կատարելու պարտականություն, եթե կա, հուշեք։ Իմ պատկերացմամբ, երբ իշխանությունը փորձում է իր պարտականությունները դնել քաղաքացիների վրա, դա ոչ թե ժողովրդավարության դրսևորում է, այլ հակառակը՝ քաղաքացիների շահագործում՝ իր պարտականությունները թոթափելու համար։

Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չի կարողանում հասկանալ, որ ՉԻ ԿԱՐԵԼԻ քո պարտականությունները, որի համար աշխատավարձ ես ստանում, դնել այն մարդկանց ուսերին, ովքեր քեզ աշխատավարձ են տալիս դա անելու համար։

Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այդպես էլ չի կարողանում իրեն նույնականացնել պետության հետ, և հենց այդ պատճառով էլ չի կարողանում լինել իշխանություն, որը պարտավոր է պետության գործառույթներն իրագործել՝ օրինակ հասարակության շերտերի միջև միասնություն և համաձայնություն ապահովել, այլ ոչ թե թշնամանք սերմանել և այսպես շարունակ։

Ինչ վերաբերում է այլ երկրներին՝ քաղաքացիների ակտիվ ներգրավածություն պետության գործառույթների իրագործման մեջ կա այնպիսի երկրներում, որտեղ վաղուց պետական բոլոր ինստիտուտները կայացած և ամրացած են։ Այս դեպքում քաղաքացիների վճարած հարկերն ուղղվում են պետության առջև դրված ավելի բարդ նպատակների իրագործմանն, իսկ քաղաքացիներն էլ իրենց հերթին սիրով իրենց վրա կարող են վերցնել պետության գործառույթների ինչ-որ մաս։

Նախքան այլ երկրների փորձի մասին այստեղից-այնտեղից լսած խոսակցություններին հղում անելն էլ, վատ չէր լինի մի փոքր ուսումնասիրել և հասկանալ, որ այլ երկրների փորձը ոչ միշտ՝ ավելին, գրեթե երբեք չի կարող Հայաստանի համար ակտուալ լինել մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։

Անի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>