Ողբերգական դեպք` Կոտայքի մարզում. մայրը 4.5 ամսական տղային կերակրելիս նկատել է, որ նա չի շնչում
Հունվարի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Նոր -Հաճնի պոլիկլինիկայից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց շենքի բակից բժիշկների հերթապահ խումբն անգիտակից վիճակում «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխել տղա երեխայի, որտեղ պարզվել է, որ երեխան մահացած է։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Նոր-Հաճն քաղաքի բնակիչ՝ 4.5 ամսական Արսեն Ա-ն էր, ում մայրը ցանկացել է կերակրել և նկատել է, որ երեխան չի շնչում։ Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաատվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

