Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)
23
Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Պատերազմ Արցախում
ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ) Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը

Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

Պարոն գլխավոր դատախազ,

Մենք՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և արդեն 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի աջակիցներս, և անձամբ ես, մշտապես իմացել ենք, որ ուժային կառույցները և մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազությունը ծառայում են ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ գործող վարչապետի անձնական շահին: Բայց մեր հոգու խորքում ամեն դեպքում վառ էինք պահում մի աղոտ հույս, որ Դուք կունենաք մասնագիտական գեթ մի փոքր արժանապատվություն և գոնե կփոխեք Արմեն Թավադյանի խափանման միջոց կալանքը՝ չբացակայելու մասին ստորագրությամբ: Այսօր այդ վերջին հույսն էլ մեռավ, և մենք վերջնականապես համոզվեցինք, որ մեր երկրում ամեն ինչ վճռվում է ցեղապետի կամքով՝ նրան հլու-հնազանդ ծառայող մարիոնետների ձեռքով:

Այս ամենը, իրավական այս ամենաթողությունը, օրենքի երեսին այս կերպ ցինիկաբար ծիծաղելը ունենալու է ծանր հետևանքներ՝ առաջին հերթին ՀՀ իրավական ինստիտուտների, երկրորդ հերթին՝ ձեզ նման կամակատարների համար: Իրավական համակարգն իր գլխին օրեցօր ստանում է ծանրագույն հարվածներ, հանուն քաղաքական հաշվեհարդարի և վենդետայի օրենքները ոտնահարվում և ստորադասվում են խայտառակ կերպով, և այդ բոլոր ապօրինությունները հանգեցնելու են տխուր վերջաբանի: Դեռ երկար տարիներ են պետք գալու՝ արդարադատության ծաղրված համակարգը ոտքի կանգնեցնելու և նրա ընկած վարկանիշը բարձրացնելու համար, իսկ նշածս կամակատարները կանգնելու են դատարանի առաջ:

21-րդ դարը միջնադարը չէ, պարոն Դավթյա՛ն, որ վհուկների որս իրականացվի քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ և մնա անարձագանք միջազգային հանրության կողմից: 21-րդ դարում ոչ ցանկալի լրատվամիջոցի բերանը փակելը շատ թանկ է նստում տվյալ պետության վրա՝ քայքայելով նրա որդեգրած ժողովրդավարական արժեքները: Պնդում ընդգծում ենք, որ Արմեն Թավադյանի հանդեպ իրագործվող պրոցեսը մինչև ուղնուծուծը քաղաքական է և նպատակ ունի հարվածել խոսքի ազատությանը, ինչպես նաև թուլացնել նախագահ Քոչարյանի աջակիցների նախաձեռնած շարժումը: Սակայն Ձեր վերադասները դարձյալ ու դարձյալ սխալվել են իրենց հաշվարկներում՝ մենք ոչ միայն չենք թուլացնելու մեր պայքարը, այլ ավելի ենք ակտիվանալու՝ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի դրվել իրավական, ժողովրդավարական ճիշտ ռելսերի վրա:

Ամոթ ու պարսավանք՝ ահա այն երևույթները, որոնց արժանի եք Դուք և ձեր ղեկավարած կառույցը, քանի դեռ կատարում եք ռեժիմի պատվերները:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>