Արցախում վթարի հետևանքով վիրավորված զինծառայող Փայլակ Ասատրյանի վիճակը դեռ գնահատվում է ծանր
Դիտել նաև
Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան
«Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան
Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Հունվարի 5-ին Արցախում վթարի հետևանքով վիրավորված ժամկետային զինծառայող Փայլակ Ասատրյանի մոտ դեռ դրական դինամիկա չկա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա հայրը՝ Սիսակ Ասատրյանը:
«Մինչև երեկ դրական դինամիկա չկար, էսօր չգիտեմ, գնում եմ հիվանդանոց: Արհեստական շնչառության ապարատ է միացված, սիստեմաներ»,-նշեց նա:
Սիսակ Ասատրյանի խոսքով՝ որդու ոտքն է կոտրվել, թոքն ու լյարդն է վնասված:
«Ամբողջ մարմնին սալջարդեր կան: Անընդհատ ցավազրկում են, քնեցնում»,-նշեց նա:
Զինվորի հայրը պատմեց, որ որդին 1,5 տարի առաջ է զորակոչվել բանակ:
Արցախում հունվարի 5-ին տեղի ունեցած վթարից տուժել է երկու զինծառայող: Տուժածներին տեղափոխել էին Ստեփանակերտի հոսպիտալ, այնուհետև Փայլակ Ասատրյանը ուղղաթիռով տեղափոխվել էր Երևան՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Փայլակ Ասատրյանի վիճակը գնահատվել էր ծանր:

