Անվավեր, բայց գործող․ ինչու են վարորդները Երևանում «կարմիր գծերի» համար դեռ թանկ գին վճարում Բոլորի ընդդիմությունը Ալեքսանդրապոլյան դասեր․ արդյոք պատմությունը կրկնվո՞ւմ է
8
Վրաստանը դե՞մ է, որ Ալիևը Փաշինյանին նախընտրական «նվերներ» բաժանի Կարող է այդ 24-րդ մահը, Աստված մի արասցե, նաև լինի սրբազան հայրը․ Գառնիկ Դանիելյան Մի քանի հարյուր միլիոն՝ քաղաքը զարդարելու համար․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) Երբ ՀՀ-ում եկեղեցին ու եկեղեցականները hալածանքների են ենթարկվում, Անթիլիասը քաջությունն ունի ո՛չ ասելու․ Արամ Ա (տեսանյութ) Շիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ Սուրբ և Անմահ Պատարագի Հայ Առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանությունների հալածանքների պատճառով եպիսկոպոսական ժողովն առժամանակ հետաձգվում է Սա սրբապղծություն է. գյումրեցիները վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից (տեսանյութ) «Ազատությո՛ւն սրբազաններին». Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում ակցիա իրականացրեց (Տեսանյութ) 2025թ․ դեկտեմբերի 7-ին Գյումրուն պատուհասեց հոգևոր ու բարոյական աղետ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին բռնազավթված է այս պահին. Տեր Հուսիկ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Շուրջ 300 քրվարույթ Հայաստանում՝ ատելության խոսքի և բռնության քարոզի կոչերի համար. Փաշինյանի վրա հոդվածը չի տարածվում Ամեն օր՝ նոր հարձակում հայ մշակույթի, պատմության, հավատքի և մեր արժանապատվության դեմ. Արթուր Խաչիկյան Անվավեր, բայց գործող․ ինչու են վարորդները Երևանում «կարմիր գծերի» համար դեռ թանկ գին վճարում Մայր Աթոռը խստագույնս դատապարտում է Վրաստանը դե՞մ է, որ Ալիևը Փաշինյանին նախընտրական «նվերներ» բաժանի Սպայի մահվան դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ Քիչ առաջ բանդիտական հարձակում է տեղի ունեցել հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա. փաստաբան Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք Կարող է այդ 24-րդ մահը, Աստված մի արասցե, նաև լինի սրբազան հայրը․ Գառնիկ Դանիելյան Բոլորի ընդդիմությունը Փաշինյանը հրապարակել է Հայ Առաքելական եկեղեցին վերացնելու և փոխարենը թերևս «ՔՊ-ի եկեղեցական մասնաճյուղ» ձևավորելու իր պլանը Մի քանի հարյուր միլիոն՝ քաղաքը զարդարելու համար․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) Մոլոգարը լրջորեն է լծվել հայերի դավանափոխության գործին Արգելափակվել է «Hellobit» ֆինանսական բուրգի՝ hellobitamh.com դոմենային հասցեներով գործող կայքերի գործունեությունը. ՆԳՆ Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել է Նոյեմբերին մատակարարված գազի վերաբերյալ տեղեկատվությունը դեկտեմբերի 9-ից լինելու է բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստի սպասարկման կետերում Երբ ՀՀ-ում եկեղեցին ու եկեղեցականները hալածանքների են ենթարկվում, Անթիլիասը քաջությունն ունի ո՛չ ասելու․ Արամ Ա (տեսանյութ) Նիկոլը որոշել է վերջնականապես կապը խզել բանակության հետ Ալեքսանդրապոլյան դասեր․ արդյոք պատմությունը կրկնվո՞ւմ է Շիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ Սուրբ և Անմահ Պատարագի Իրազեկում՝ դեկտեմբերի 30-ին աշխատող քաղաքացիների համար Հայաստանում Եկեղեցին և հոգևորականները հալածվում են, ո’չ ենք ասում այդ անարդարությանը. Արամ Ա Առաջարկում եմ Կառավարության և Ազգային ժողովի բոլոր նիստերը սկսել Տերունական աղոթքով… Նարեկ Մանթաշյան Նրանք այսօր իրենց հոգևոր մահկանացուն կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» պատարագին մասնակցած սրբազանների մասին (տեսանյութ) Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը. ՀՀ–ում ՌԴ դեսպանատուն Ուժայիններով Գյումրիի եկեղեցին գրավելը, արենդայով վերցված տիրադավներով պատարագը խորքային ծանր մտորումներ են առաջացնում․ Հովհաննիսյան Ամենափրկիչ եկեղեցին լեփ-լեցուն էր քաղաքացիներով. Արտաշես սարկավագ Աջապահյան Երուսաղեմի հայոց պատրիարքությունը խնդրում է վեհափառին Ազգային եկեղեցական ժողով հրավիրել Հայ Առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանությունների հալածանքների պատճառով եպիսկոպոսական ժողովն առժամանակ հետաձգվում է Յոթ Վերքում, չնայած տիրադավ ու ՔՊ-ական «եպիսկոպոսների» ջանքերին, շատ բարձր հնչեցվել են Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները

Ինչո՞ւ Թրամփը որոշում կայացրեց սպանել իրանցի լեգենդար գեներալ Սոլեյմանիին

Եվ այսպես, հունվարի 3-ին, շատերի համար անսպասելիորեն, ամերիկյան անօդաչուների հարձակման արդյունքում Բաղդադի օդանավակայանի մոտակայքում սպանվեցին իրանյան և իրաքյան բարձրաստիճան զինվորականներ, որոնց շարքում էր նաև Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ռազմական ստորաբաժանման հրամանատար, հանրահայտ գեներալ Ղասեմ Սոլեյմանին:

Ամերիկացիների կողմից ռազմական հարվածի այս որոշման ֆորմալ պատճառն այն էր, որ դեռ մեկ շաբաթ առաջ՝ 2019-ի դեկտեմբերի 27-ին, իրաքյան Քիրքուկի մոտակայքում գտնվող ամերիկյան ռազմակայանի վրա հարձակման արդյունքում սպանվել էր ամերիկացի զինվորական: Թեև ամերիկյան հետախուզությունը հերքել էր իրանցիների «հետքը» այս հարձակման հարցում, Թրամփի անմիջական կարգադրությամբ հրահանգ էր իջեցվել ոչնչացնել անձամբ Սոլեյմանիին՝ որպես «պատասխան ամերիկյան զինվորականի սպանության դիմաց»:

Առաջին հայացքից, Թրամփի այս որոշումը սպոնտան բնույթ է կրել, ինչի մասին նշում են նաև նրա շրջապատում: Սակայն, ամերիկյան ազդեցիկ շրջանակների կարծիքով, ԱՄՆ ներկայիս նախագահի այս որոշումը վաղուց մշակված, ծրագրված քայլ էր՝ նպատակ ունենալով ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ դրանից փորձելով քաղել բացառապես անձնական դիվիդենտներ:

Այս թեզի հիմնավորման համար, նախ ներկայացնենք, թե ով էր իրականում Ղասեմ Սոլեյմանին և ինչու հենց այս պահին Թրամփը որոշում կայացրեց սպանել նրան:

Գեներալ Սոլեյմանին ոչ միայն Իրանի, այլև ողջ շիական աշխարհի ազգային հերոսն էր համարվում:

63 տարեկան այս գեներալը իր քաղաքական կարիերան սկսեց հենց 1979-ի իսլամական հեղափոխությունից հետո: Այն ժամանակ դեռ 18 տարեկան երիտասարդը ոգևորված էր Իրանի ապագա «Մեծ առաքելությամբ» ողջ աշխարով մեկ և հատկապես իսլամական երկրներում: Այդ իսկ պատճառով նա հենց սկզբից անդամագրվեց Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) շարքերում, որը հետագայում դարձավ Իրանի բանակի ամենամարտունակ և էլիտար ստորաբաժանումը, որը կատարում էր ամենապատասխանատու գործողությունները:

1980-ից հետո իրանաիրաքյան պատերազմի ընթացքում լեյտենանտ Սոլեյմանին պատերազմի ավարտին դարձավ 41-րդ դիվիզիայի հրամանատար պատերազմի ժամանակ մեծ հաջողություններ ցուցաբերելու համար:

2000 թվականին գեներալ Սոլեյմանին նշանակվում է ԻՀՊԿ-ի հատուկ նշանակության ուժերի «Ալ Ղոդս» բրիգադի հրամանատար:

Այս հատուկ նշանակության ուժերը մոտավորապես այն դերն էին կատարում Իրանում, ինչ ԽՍՀՄ-ում կատարում էր ГРУ-ն:

2011-ին, երբ Սիրիայում սկսվեց քաղաքացիական պատերազմը, գեներալ Սոլեյմանին կարողացավ Բաշար Ասադի շուրջ համախմբել տարածաշրջանի բոլոր շիական ռազմական ուժերին:

Ավելին, հենց այս գեներալը համոզեց Ռուսաստանի նախագահ Պուտինին ուղղակի ռազմական օգնություն տալ Բաշար Ասադի բանակին՝ հիմնավորելով, որ դրա արդյունքում հնարավոր կլինի հասնել այս պատերազմում հաջողության:

Ի դեպ, սույն փաստը ռուսական կողմը չի հաստատում, բայց և չի հերքում՝ միաժամանակ հաստատելով, որ Սոլեյմանին մեկ անգամ չէ, որ հանդիպումներ է ունեցել անձամբ Պուտինի հետ և քննարկել Սիրիայում ընթացող պատերազմական գործողությունները:

Պետք է նշել, որ գեներալ Սոլեյմանին ակտիվորեն համագործակցում էր, ոչ միայն ռուսների, այլև ամերիկացիների հետ, Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբի դեմ համատեղ պայքարի ընթացքում: Եվ դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ի և Իրանի միջև բացակայում էին քաղաքական շփումները: Ամերիկյան զինվորականները սույն փաստը միշտ բարձր էին գնահատում՝ նշելով իրանյան գեներալի զինվորական և մարդկային բարձր արժանիքները:

Պետք է ասել, որ գեներալ Սոլեյմանին «կաբինետային» գեներալ երբեք չի եղել: Նրան պարբերաբար կարելի էր տեսնել և՛ Սիրիայում, և՛ Իրաքում: Նա կոորդինացնում էր ոչ միայն իրանյան, այլև իրաքյան, սիրիական և լիբանանյան շիական ռազմական խմբավորումները: Նա նաև ուներ զգալի ազդեցություն պաղեստինյան «Համաս» խմբավորման վրա:

Իսկ Սիրիայի և Իրաքի պատերազմներում շիաների հաջողության արդյունքում գեներալ Սոլեյմանին փաստացի սկսեց ընկալվել որպես «տարածաշրջանի շիաների զինված ուժերի առաջնորդ»:

Հայտնի է, որ Իրանը Իրաքում, Սիրիայում և Լիբանանում փորձում է ձևավորել, այսպես կոչված, «շիական երկրների կոր», որի միջոցով նա կարող է Պարսկական ծովից մինչև Միջերկրական ծով շիական աշխարհի ընդհանուր տարածք ձևավորել: Իսկ եթե հաշվի առնենք, որ Բահրեյնի բնակչության մեծ մասը նույնպես շիաներ են կազմում, ապա չի բացառվում, որ այդ նպատակին հասնելուց հետո Թեհրանն իր ուշադրությունը կսևեռի նաև ծոցի երկրների վրա, որտեղ գրեթե ամեն մի երկրում առկա է շիական փոքրամասնություն:

Այսպիսով Իրանի ռազմավարական նպատակն է վերջնաարդյունքում իր հեգեմոնի հաստատումը ողջ Մերձավոր Արևելքում:

Հենց այս նպատակներն էլ Իրանի դեմ է համախմբել ծոցի երկներին, Սաուդյան Արաբիային և Իսրայելին, որոնք նախկինում համարվում էին ոխերիմ թշնամիներ:

Իրանի այս նպատակների ռազմական բաղադրիչի ղեկավարն էր հենց գեներալ Սուլեյմանին:

Սակայն պետք է նշել, որ ամերիկյան ոչ մի նախագահ իր ծրագրերում Իրանի հետ պատերազմ չի ունեցել, քանզի քաջ գիտակցել են, որ ավելի քան 2500 տարի անընդմեջ պետականություն ունեցող Իրանը հնարավոր չէ տրոհել: Ավելին, բոլոր փորձերը՝ փոխել այդ երկրի քաղաքական ռեժիմը, նույնպես հաջողությամբ չեն պսակվել: Ահա թե ինչու գրեթե բոլոր ամերիկյան նախագահների մոտ եղել է լռելյայն մի մոտեցում, որ այդ երկրի հետ պետք է փոխզիջման գալ և վերացնել այն թշնամությունը, որն առաջացել էր 41 տարի առաջ՝ 52 ամերիկյան դիվանագետների գերեվարման արդյունքում:

Ինչո՞ւ Թրամփը տարբերվեց իր նախորդներից Իրանի հարցում

Պետք է նշել, որ Թրամփը տարբերվեց իր նախորդներից ոչ միայն Իրանի, այլև մյուս բոլոր խնդիրների լուծման հարցում: Թրամփը վերջին 50 տարվա ընթացքում այն եզակի գործիչն էր, որ իշխանության եկավ բացառապես ամերիկյան զանգվածների շնորհիվ: Թրամփին դեմ էին ոչ միայն Դեմոկրատական, այլև բուն Հանրապետական կուսակցական վերնախավերը: Նրան դեմ էր ամերիկյան մշակութային, տնտեսական վերնախավի գրեթե 80 տոկոսը: Այդ երկրի լրատվամիջոցների մոտ 80 տոկոսը նույնպես դեմ է Թրամփին: Եվ վերջապես Թրամփին դեմ է ԱՄՆ-ի սևական և լատինախոս հատվածների մեծ մասը: Եվ եթե չլիներ այդ երկրի ընտրական համակարգի յուրահատկությունը, ապա Թրամփը երբեք չէր կարող ընտրվել նախագահի պաշտոնում:

Եվ այդ տեսանկյունից Թրամփը շատ նման է եվրոպական պոպուլիստներին, որոնք վերջին տարիներին կամ իշխանության են գալիս, ինչպես, որ դա եղավ Հունաստանում և Իտալիայում, կամ էլ մոտ են իշխանության գալուն, ինչպիսին է վիճակը, օրինակ, Ֆրանսիայում:

Հեռու չգնանք, հենց Թրամփի օրինակով Հայաստանում իշխանության եկավ Փաշինյանը: Միգուցե իշխանության գալու մեթոդները տարբեր էին, սակայն նրանց պոպուլիստական հատկությունների մեջ շատ նմանություններ կան:

Երկուսն էլ վարում են պահի քաղաքականություն՝ հույսը դնելով ոչ թե ռազմավարական նպատակների, այլ այսրոպեական շահերի վրա:

Հենց այս այսրոպեական շահերի պատճառով էլ Թրամփի գլխում առաջացավ իր խնդիրները լուծել… Իրանի հետ սուր հակամարտության մեջ մտնելու հաշվին:

Ինչո՞ւ հենց այս պահին Թրամփը որոշեց սպանել իրանցի գեներալին. պատճառը իմպիչմենտի մեջ էր

Բանն այն է, որ Իրանի հարցում իսկզբանե Թրամփի վարչակազմը խիստ բացասական էր տրամադրված: Դրա հիմնական պատճառն այն էր, որ Թրամփը իր տեսակով ապաքաղաքական գործիչ է, չունի կայուն պատկերացումներ նմանատիպ խնդիրների վերաբերյալ: Նա իր բնույթով ավելի շատ առևտրական է, քան քաղաքական գործիչ: Այդ իսկ պատճառով նրա մոտ առկա է քաղաքական պատկերացումների բացը, որից էլ օգտվելով՝ փորձում են այն լրացնել հիմնականում ամերիկյան ծայրահեղ պահպանողական շրջանակներն ու իսրայելական լոբբին:

Այն, որ ԱՄՆ–ում հրեական լոբբին միշտ մեծ դեր է ունեցել, հայտնի է: Սակայն բուն իսրայելական լոբբիի ազդեցությունը միշտ ունեցել է իր սահմանները: Թրամփի իշխանության պարագայում այդ սահմանները փլուզվել են ամբողջովին:

Գոլանի բարձրունքների զավթման լեգիտիմացումն ու միացյալ Երուսաղեմի՝ որպես Իսրայելի մայրաքաղաքի ճանաչումը Թրամփի կողմից, կարելի է ասել, ամբողջովին փլուզեց ամերիկյան բալանսավորված քաղաքական կապիտալը, որն այդ երկիրը կառուցել էր տասնամյակներ շարունակ: Եվ միայն Իրանի գործոնի պատճառով է, որ Ծոցի երկրների վերնախավերը դեռ փորձում են այս ամենից հետո բարիդրացիական հարաբերություններ պահպանել Վաշինգտոնի հետ:

Մյուս կողմից, առևտրական Թրամփի ծրագրերում երբեք չի եղել Իրանի հետ ուղղակի պատերազմ սկսելը, եթե, իհարկե, չլիներ իր համար չարաբաստիկ իմպիչմենտի հարցը:

Ինչո՞ւ առաջացավ իմպիչմենտի այս չարաբաստիկ խնդիրը Թրամփի համար

Բանն այն է, որ, ինչպես նշեցինք, իսկզբանե Թրամփը չընկալվեց ամերիկյան հանրության զգալի մասի կողմից: Այդ մթնոլորտը առաջացրեց պերմանենտ հակամարտություն Թրամփի և իր հակառակորդների միջև, որն ընթանում էր 2016 թվականից: Սակայն, այն ինստիտուցիոնալ բնույթ ստացավ անցյալ տարվա սկզբից, երբ նրան դեմոկրատները փորձում էին իմպիչմենտի ենթարկել՝ տարբեր պատճառաբանությամբ: Սկզբից դա, այսպես կոչված, «ռուսական միջամտության» խնդիրն էր, որն այդպես էլ չհաստատվեց: Հետո առաջացան մի շարք կոռուպցիոն սկանդալներ, որոնք նույնպես չհաստատվեցին, և արդյունքում նրա դեմ իմպիչմենտի գործընթացը չէր սկսվում:

Սակայն, ամեն ինչ փոխվեց անցյալ տարվա ամռանը, երբ հայտնի դարձավ, որ Թրամփը փորձել է ճնշումներ գործադրել Ուկրաինայի նախագահ Զելենսկու վրա, որպեսզի վերջինս քննություն սկսի գալիք նախագահական ընտրություններում Թրամփի հիմնական մրցակից Բայդենի դեմ:

Սկզբից Թրամփը հերքում էր, որ ճնշում է գործադրել Զելենսկու վրա, սակայն անոնիմ գործակալի ցուցմունքների արդյունքում պարզ է դառնում, որ Թրամփը այդպիսի ճնշումներ, այնուամենայնիվ, գործադրել է: Արդյունքում, անցյալ տարվա սեպտեմբերի 24-ին՝ Կոնգրեսի ստորին պալատի նախագահ Նենսի Փելոսիի առաջարկությամբ, սկսվեց այդ հետաքննությունը: Հետաքննության արդյունքում արդեն հոկտեմբերի 31-ին պաշտոնապես սկսեց ԱՄՆ ներկայիս նախագահի իմպիչմենտի գործընթացը:

Իմպիչմենտի անցկացման գլխավոր պատասխանատու նշանակվեց Կոնգրեսի հետախուզության գծով կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը: Այս գործընթացի արդյունքում Թրամփի մեղադրականով հանդես եկան բազմաթիվ գործիչներ:

Դեմոկրատները պատրաստեցին իմպիչմենտի համար երկու փաստաթուղթ: Մեկի մասով Թրամփը մեղադրվում էր «իշխանության չարաշահման» հարցում․ նկատի էր առնվում այն հանգամանքը, որ Թրամփը 2019-ի ամռանը սառեցրել էր Ուկրաինային 400 մլն-անոց օգնությունը, մինջև որ Զելինսկին չսկսեր հետաքննությունը Բայդենի դեմ: Եվ քանի որ Բայդենը համարվում է գալիք ընտրություններում Թրամփի հիմնական մրցակիցը, Կոնգրեսի կարծիքով, Թրամփը փորձել է, օգտագործելով պետական իշխանական լծակները, վարկաբեկել Բայդենին: Դա ամերիկյան օրենքներով՝ հանցագործություն է:

Երկրորդ մասով Թրամփը մեղադրվում է այն բանում, որ փորձել է խոչընդոտել Կոնգրեսին, որպեսզի այս ամենը բացահայտվի:

Արդյունքում, անցած տարվա դեկտեմբերի 18-ին Կոնգրեսի ստորին պալատը քվեարկությամբ ընդունեց իմպիչմենտի այս երկու հոդվածները:

Սակայն պետք է նշել, որ ստորին պալատում դեմոկրատները կազմում էին մեծամասնություն: Մինչդեռ Կոնգրեսի վերին պալատում`Սենատում, մեծամասնություն են կազմում հանրապետականները: 100 սենատորներից 53-ը հանրապետականներ են:

Երբ Կոնգրեսի ստորին պալատը հաստատում է իր քվեարկությամբ իմպիչմենտի մեղադրական հոդվածները, դրանից հետո ստորին պալատի ներկայացուցիչները այդ մեղադրանքները առաջարկում են հաստատել սենատորներին: Այդ պահից սկսած կոնգրեսականները հայտնվում են մեղադրողի կարգավիճակում, իսկ սենատորները՝ դատավորի: Որպեսզի Սենատը հաստատի ստորին պալատի կողմից առաջադրված մեղադրանքը, դրա օգտին պետք է քվեարկի սենատորների 2/3-ը: Այսինքն՝ 100 սենատորներից առնվազն 67-ը պիտի համաձայնի ստորին պալատի հիմնավորումների հետ: Եթե հաշվի առնենք, որ ներկայումս Սենատում 100-ից 53-ը հանրապետականներ են, ապա դիտորդների մեծ մասի համար ակնհայտ է, որ տվյալ պահին Սենատը չի ընդունի իմպիչմենտի առաջարկը:

Դեմոկրատները դրա մասին շատ լավ գիտեն և դրա համար էլ, որպեսզի չմերժվեն, փորձելու են Սենատին մեղադրանքի այս առաջարկները դեռ չներկայացնել՝ ֆորմալ պատճառաբանելով, որ կան նաև իմպիչմենտի համար այլ մեղադրանքներ, որոնք դեռ ուսումնասիրվում են:

Ամերիկյան Սահմանադրությունը թույլ է տալիս կոնգրեսականներին ձգձգել այս խնդիրը: Դեմոկրատների իրական նպատակը ոչ թե իմպիչմենտի հարցը Սենատ ուղարկելն է, այլ արդեն սկսված նախընտրական արշավում իմպիչմենտի թեման շահարկելը: Նրանց նպատակը հետևյալն է՝ քանի որ գալիք ընտրությունները կայանալու են այս տարվա նոյեմբերին, մինչև նոյեմբեր տեղեկատվական արշավ անցկացնել Թրամփի դեմ, որպեսզի վերջինս ոչ այնքան պայքարի Բայդենի դեմ, որքան փորձի չեղարկել իմպիչմենտը: Արդյունքում, ըստ դեմոկրատների հաշվարկների, Թրամփը հիմնականում կսկսի պաշտպանվել իմպիչմենտից, իսկ այդ ընթացքում Բայդենը հեշտությամբ կընտրվի նախագահի պաշտոնում:

Հակառակ դեպքում Թրամփի շանսերը ավելի մեծ կարող են լինել: Քանզի, ինչպես ցույց է տալիս վերջին 40 տարվա փորձը, բոլոր նախագահները վերընտրվել են երկրորդ անգամ: Ռեյգանը, որ ընտրվեց 1980-ին, կրկին վերընտրվեց նաև 1984-ին: Որից հետո, Բուշ-ավագը վերընտրվեց երկու անգամ: Հետո Քլինթոնը 1992-ին և 1996-ին ընտրվեց երկու անգամ: Հետո Բուշ-կրտսերը 2000-ին և 2004-ին: Հետո Օբաման, 2008-ին և 2012-ին: Այս ավանդույթը ոչ մի հիմք չկա, որ ընդհատվի Թրամփի համար, ով ընտրվել է 2016-ին և ունի մեծ շանսեր կրկին վերընտրվելու այս տարվա նոյեմբերին:

Հենց այդ ավանդույթի խափանման համար էլ պայքարում են դեմոկրատները:

Պետք է նշել, որ նրանց ռազմավարությունը ճշգրիտ է հաշված, և եթե Թրամփը այս իմպիչմենտյան խնդրից դուրս չկարողանա գալ, ապա կարող է և պարտվել Բայդենին:

Ահա թե ինչու Թրամփին պետք է կտրուկ փոխել երկրի հանրային կարծիքը իր օգտին, ինչպես որ 2001-ին դա իրականացրեց Բուշ-կրտսերը, երբ ահաբեկիչները պայթեցրին Նյու Յորքյան հայտնի երկնաքերները:

Եվ այս իմաստով զարմանալի չէր, որ դեկտեմբերի 18-ից հետո, երբ Կոնգրեսի ստորին պալատը ընդունեց իմպիչմենտի մեղադրանքները երկու կետերով, Թրամփին օդի ու ջրի պես անհրաժեշտ էր, որպեսզի կրկնվեր 2001-ը, որպեսզի հետո նա կարողանար համախմբել ամերիկացիներին՝ աշխատեցնելով «հայրենասիրության» խաղաթուղթը:

Գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո Թրամփը հույս ունի, որ իրանցիները պատասխան հարված կտան, և արդյունքում Թրամփին կհաջողվի կրկին համախմբել ամերիկացիներին, ինչպես դա հաջողվեց Բուշին 2001–ին:

Ավելին, շատախոս Թրամփը նույնիսկ բացահայտեց իր պատրաստած ծրագիրը՝ Իրանի պատասխանից հետո հարվածել Իրանի 52 առավել կարևոր օբյեկտներին, ինչը կհիշեցներ ամերիկացիներին, որ ինքը`Թրամփը 40 տարի անց 52 գերեվարված ամերիկյան դիվանագետների, քրեական աշխարի ժարգոնով ասաց, «оборотка»-ն իրականացրեց:

Թրափին այս հրեշավոր ծրագրերի մեջ համոզել են նրա անմիջական շրջապատը՝ պետքարտուղար Պոմպեոն, անվտանգության գծով գլխավոր խորհրդական Օ`Բրայանը, Սպիտակ տան ապարատի ղեկավար Մալվեյնը և փոխնախագահ Փենսը:

Այն, որ այս ամենը կարող է հանգեցնել համաշխարհային պատերազմի, իմպիչմենտի թակարդում հայտնված Թրամպին այս պահին քիչ է հետաքրքրում:

Մյուս կողմից իրանցիները իրենց ղեկավարներից պահանջում են պատասխան հարված: Եվ եթե այն ուշանա, ապա դա կարող է հեղինակազրկել մոլլաներին իրենց հանրության առջև:

Այսպիսի ծայրաստիճան լարված իրավիճակ աշխարհում քիչ է եղել: Կարիբյան ճգնաժամ, 1973-ի արաբաիսրայելյան պատերազմ, 1980-ին՝ խորհրդային բանակի ներխուժումն Աֆղանստան: Անշուշտ վերը նշված ճգնաժամերից մարդկությունը դուրս է եկել, սակայն ոչ ոք չի կարող ասել, թե երբ կարող է պայթել 3-րդ համաշխարհայինի ականը։ Կարո՞ղ է այդ ականը պայթեցնել Թրամփը, որպեսզի կարողանա կրկին վերընտրվել իր պաշտոնում, ցույց կտան հետագա գործընթացները:

Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը այս հարցի շուրջ

Մեծ հաշվով Հայաստանն իր դիրքորոշումն արդեն հայտնել է և մենք փորձելու ենք մաքսիմալ չեզոք մնալ այս կոնֆլիկտում: Սակայն սա այն դեպքն է, երբ կարևոր են ոչ միայն սկզբունքային դիրքորոշումները, այլև դրա դետալները:

Օրինակ, ճիշտ էր Մնացականյանի հայտնած դիրքորոշումը իր իրանյան կոլեգային: Սակայն, գեներալի թաղման արարողությանը մասնակցում էին Թեհրանում հավատարմագրված մի շարք դեսպաններ, այդ թվում նաև Ադրբեջանի դեսպանը: Մինչդեռ Հայաստանի դեսպանը գտնվում էր Երևանում և իր ընտանիքի հետ նշում էր Նոր տարին…

Այստեղ է, որ պետք է ասել՝ չի կարող կենցաղային բնույթ ունեցող իշխանությունն այս անորոշ ժամանակներում իրավիճակային սխալներ թույլ չտալ: Սխալներ, որոնք եթե լինեն շատ, ապա նրանց քանակը կարող է որակ դառնալ։ Բացասական որակ՝ դրանից բխող հետևանքներով:

Հույս ունենանք, որ այդ քանակը շատ չի լինի և որ ամենակարևորը՝ որակ չի դառնա: Հակառակ դեպքում, մեր քաղաքացիները, բառիս բուն իմաստով, իրենց մաշկի վրա կզգան, թե ինչ է նշանակում ունենալ ապագաղափարական և ապաքաղաքական իշխանություն:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan