Դռան փականից կախված 10-ամյա տղայի վիճակը ծայրահեղ ծանր է
Դիտել նաև
Ինչ լավ է, որ սերը հաղթեց
Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված 13-ամյա աղջնակին տեսակցելու էր եկել նրա եղբայրը. Լուսանկար
Գյումրիում 14-ամյա տղայի դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում
ՄԻՊ-ը վարույթ է սկսել 16-ամյա աղջկա մահվան դեպքի առնչությամբ
«Նույնիսկ եթե նա սատկի, ոչինչ չի փոխվի...». խեղդելով սպանված անչափահաս աղջկա մայր
Հունվարի 5-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 10-ամյա տղային հայտնաբերել են դռան փականից կախված:
Երեխայի մոտ առաջացել է շնչահեղձություն և գիտակցության կորուստ: Վարդենիսի ԲԿ-ում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տղային «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները ռեանիմոբիլով շտապ տեղափոխել են Երևան: Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Միացված է արհեստական շնչառության սարք:
Բժիշկների համառ պայքարի շնորհիվ երեխայի մոտ այս պահին կա դրական փոքրիկ դինամիկա:
Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:

