Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
20
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Պատերազմ Արցախում
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին

ՍԴ շուրջ իրադարձությունները մեկ անուն ունեին՝ անկախ դատական իշխանության հնազանդեցում, որն ուղեկցվում էր աննախադեպ ռեպրեսիվ մեթոդներով. Լիլիթ Գալստյան

2019 թվականի իրավական ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի հետ: Նա կարծում է՝ դատաիրավական ոլորտում ցնցումները բացահայտ էին: Նրա կարծիքով՝ ՍԴ շուրջ իրադարձությունները մեկ անուն ունեին՝ անկախ դատական իշխանության հնազանդեցում, որն ուղեկցվում էր աննախադեպ ռեպրեսիվ մեթոդներով: Քաղաքական իշխանությունը բացահայտորեն չէր կանգնում ոչ մի արգելքի առջև՝ յուրացնելու և կառավարելի, կանխատեսելի դարձնելու Սահմանադրական դատարանը: Այս ճանապարհին հանդուրժելի համարվեց անգամ ՍԴ դատավորներին օրենքով կաշառելու մասին աբսուրդային օրենքը:

-Տիկի´ն Գալստյան, ինչպե՞ս կգնահատեք անցնող տարին իրավական ոլորտում. հետհայացք գցենք:

-Պատմահոր՝ Խորենացու բառամթերքից պիտի օգտվեմ՝ նկարագրելու մեր ընթացիկ իրականությունը: «Վրդովված խաղաղության» ժամանակներում ենք ապրում, ուր համատարած են «չարափառությունը», թշնամանքը, ատելությունը, մերժումը, և բնական է, որ այսպիսի մթնոլորտում պիտի բախվեինք խարխլվող ինստիտուտների, խոցված արժեքների, մարդկային որակների անկման հետ: Քաղաքական նոր սերունդ եկավ, որ պիտի երկխոսեր, երկխոսային հարաբերություններ կառուցեր հասարակության և քաղաքական ուժերի հետ, սակայն քաղաքական և վարչական ողջ էներգիան կենտրոնացավ ոչ թե ստեղծարար օրակարգերի վրա, իրական արժեքների գեներացման կամ առողջացման վրա, այլ անցյալի մերժումի և հրեշայնացման վրա: Դատաիրավական ոլորտն էլ, ինչպես երկրի մյուս ոլորտներն ու երեսները, այս իրականությունից անբաժան չէ, ավելին՝ ցնցումներն այստեղ ավելի բացահայտ են, ցավոտ և երկրի հեռանկարի համատեքստում՝ վտանգավոր: Իրավական դաշտում քաղաքական ճնշումներն ակնհայտ են։

 -Արդյոք արդարացա՞ն այս ոլորտում սպասելիքները հեղափոխությունից հետո, խոսվում էր անկախ դատական համակարգի մասին, ի՞նչ ունեցանք այստեղ:

-Անկեղծորեն, դժվար էր ենթադրել, որ հեղափոխությունն այսքան արագ կմսխեր ու կխժռեր իր հայտարարած արժեքները: Սերն ու համերաշխությունը, սոցիալական և իրավական պետությունն իբրև իշխանափոխության հիմնական կարգախոս դարձրած քաղաքական իշխանությունը շատ արագ հոգեփոխվեց և դիմակազերծվեց: Ակնթարթային կարողացավ հասարակությունը ջլատել, բաժանելով՝ յուրայինների և գետնին «պառկցնելու» պոտենցիալ թեկնածուների: Այս մթնոլորտում, կադրային հայտնի ոչ փորձառու բազայով, իրական, խորքային, բովանդակային փոփոխությունները ակնկալելը, պետականության ինստիտուտների հեղինակության բարձրացման մասին սպասումները իրատեսական չէին: Հակառակը՝ ազգային և պետական ինստիտուտների արժեզրկման գործընթացն է տիրապետողը: Քաղաքական իշխանությունը գործադիրում և օրենսդիրում ունենալով բացարձակ մեծամասնություն՝ լծվեց և շարունակում է դատական իշխանության հնազանդեցման գործընթացը, սակայն ինչպես շատ ոլորտներում, այստեղ էլ խառնաշփոթից ու վախի մթնոլորտից, անհատական թիրախավորումից և ռեպրեսիվ գործիքակազմից այն կողմ չանցան: Դատաիրավական ոլորտի այդքան անհրաժեշտ բարեփոխումները խեղվեցին անցումային արդարադատության մասին պատկերացումներով, որոնք չունենալով հայեցակարգային հենք կամ հստակ ճանապարհային քարտեզ՝ մնացին չիրացված, խեղված գաղափարների շրջանակում:

-Սահմանադրական դատարանի շուրջ զարգացած իրադարձություններից խոսենք, ի՞նչ արեց իշխանությունը, ինչպե՞ս իրեն պահեց ՍԴ-ն, արդյոք դատական համակարգի կարևորագույն օղակներից մեկը մնա՞ց իր լիազորություններում:

-Սահմանադրական դատարանի շուրջ իրադարձությունները մեկ անուն ունեն՝ անկախ դատական իշխանության հնազանդեցում, որն ուղեկցվում է աննախադեպ ռեպրեսիվ մեթոդներով և ժողովրդավարական պետության որակների համար անընդունելի վարքագծով: Սա զուտ քաղաքական պրոցես է, որը ո'չ բարոյական է, ո'չ իրավական: Քաղաքական իշխանությունը բացահայտորեն չի կանգնում ոչ մի արգելքի առջև՝ յուրացնելու և կառավարելի, կանխատեսելի դարձնելու Սահմանադրական դատարանը: Այս ճանապարհին հանդուրժելի համարվեց անգամ ՍԴ դատավորներին օրենքով կաշառելու մասին աբսուրդային օրենքը… Ժամանակակից պետության փիլիսոփայությունն են արատավորում, սրանք վատ իմաստով թանկ գին ունեցող գործողություններ են:

-Ինչո՞ւ ազդեցություն չունեցան իշխանության ճնշումները ՍԴ-ի և նրա նախագահի վրա:

-Քաղաքական իշխանությունը տարեվերջին դիմեց իր զինանոցի վերջին միջոցին: Թեև գործ սարքելու պրոցեսի մեկնարկը Թովմասյանի շրջապատի և ընտանիքի նկատմամբ ամիսներ առաջ էր տրվել: Այնուամենայնիվ, ունենք չերերացող և սկզբունքային դատավորների մի խումբ՝ նկատի ունեմ նաև ՍԴ դատավորներին, որոնք շարունակում են մնալ իրենց մասնագիտական և քաղաքացիական բարձր որակների մեջ: Իրենց վարքագծով նրանք պետականության մշակույթի բարձր նշաձող են սահմանում: Մի կողմից՝ հասարակության մի արթնացող զանգվածն է մեծանում, որը գիտակցում է, որ այս ընթացքը քաղաքական մենատիրության ճանապարհն է: ՍԴ-ի շուրջ վերջին զարգացումները, անկախ նրանից, թե ինչ զարգացում կունենան, խիստ վտանգավոր են ժողովրդավարական պետականության համատեքստում, սա ցնցումների, պետության հավասարակշռությունը սասանելու ճանապահն է:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>