Կենացի մասին
Դիտել նաև
Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ
Լսումների փոխարեն՝ զեկույցի մոտ 20 էջանոց եզրակացություն. Որոշել են առիթը բաց չթողնել
««Սրբազան» ավազակաորջը». Անդրանիկ Թևանյան
Հակառակորդը նենգ է և հայատյաց
«Արշակ Սրբազանի դեմ կարված գործը թուրք-ադրբեջանական հետք ունի»․ Անդրանիկ Թևանյան
Նախապես ասեմ, որ խոսքի կենացային ոճը չեմ սիրում։
Կենացն ասելիքի կաղապարված և կանխատեսելի միջոց է։ Այն ստանդարտ կառուցվածք ունի և բոլորին հայտնի վերջաբան։
Կենացի միջոցով ամբողջ ճշմարտությունը չես ասի, վատը լավ կներկայացնես, գեշը՝ սիրուն, փոքրը՝ մեծ, թույլը՝ ուժեղ, չունեցած տաղանդները՝ ունեցած։
Կենացի մեջ «ֆալշ» նոտաներ կան։
Կենացի մեջ մի քիչ անկեղծություն կա, մի քիչ՝ կեղծավորություն, մի քիչ՝ ձևականություն, մի քիչ՝ քծնանք, մի քիչ՝ պարտավորվածություն, մի քիչ՝ պաթոս, մի քիչ՝ սրտաճմլիկություն, մի քիչ՝ հեգնանք, մի քիչ՝ հումոր, մի քիչ՝ չափազանցություն, մի քիչ՝ խմածություն, մի քիչ ... Թեև առանց դրա էլ չի լինի։
Կենացը մեր կյանքի անբաժանելի մասն է։ Դե ուրեմն, եկեք խմենք, որ ... )))
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

