Զարթոնք գյուղում տեղի է ունեցել ավտովթար
Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի սկզբնամասում երեկ՝ հունվարի 1-ին, տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան:
Բախվել են էլեկտրագնացքը եւ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սպարտակ Հ.), ինչի հետեւանքով ավտոմեքենան շրջվել է։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

