Երեխան ընկել է պատուհանից և ողջ մնացել
Դիտել նաև
Ծափաթաղում 3-ամյա տղային կյանքից զրկած հայրը դատապարտվել է ցմահ ազատազրկման
Ծննդկան է մահացել. նորածնի վիճակը կայուն ծանր է
Ծնողի ծեծի հետևանքով 1 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Երրորդ և հաջորդ երեխաների համար սահմանվել է 50 հազար դրամ ամսական նպաստ
6 տարեկան երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբերի 30-ի վաղ առավոտյան Մերձմոսկվայում անցորդները շենքի բնակարաններից մեկի պատշգամբի տակ հայտնաբերել են մերկ երեխայի:
Ականատեսների խոսքով` երեխան 2 տարեկան տղա էր, պառկած էր գետնին` առանց հագուստի և ճչում էր: Անցորդները շտապօգնություն են կանչել: Երեխան հոսպիտալացվել է:
«Համաձայն անչափահասների շրջանային հանձնաժողովի տվյալների՝ երեխան ծնողական վերահսկողության բացակայության պատճառով անցել է առաջին հարկի պատուհանի ճաղավանդակների արանքից: Ընտանիքը բարեկեցիկ է»,- հայտնել են Մոսկվայի մարզում Երեխայի իրավունքների հարցով հանձնակատարի մամուլի ծառայությունից:
Ընկնելիս երեխան վնասվածքներ չի ստացել: Նա ցրտահարվել է, սակայն ոչինչ չի սպառնում նրա կյանքին: Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Zham.am

