Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)
23
Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Պատերազմ Արցախում
Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 9 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ) Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են

«Հրայր Թովմասյանի ջեբը մի քանի ամիս է՝ նոտարական գրասենյակ են գցում»․Վահան Իշխանյան

Երնե՜կ, թե այս Նոր տարին խելքի բերեր հայերին

Ինչպես կրոնական հավատացյալը կխոցվեր, երբ աչքի առաջ իր եկեղեցին քանդեին, այնպես էլ դեմոկրատ մարդը ապրումներ կունենար, երբ աչքի առաջ դատարանի անկախությունը ավերեն։

Այս օրերը, երբ Հայաստանում դատական անկախությունը ավերում են, որի վերջին քայլը ՍԴ նախագահի դեմ քրեական գործ հարուցելն էր, փորձություն է նրանց համար, ովքեր դեմոկրատ են իրենց համարել։

Գումարած, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործը՝ կապված նոտարական գրասենյակի հետ, ամբողջությամբ կեղծիք է։ Հեղափոխականների մեջ կա՞ն իրենք իրենց հարց տվողներ, թե ինչքան են պատրաստ խաբվել` թույլ տալով, որ վարչապետը օգտագործի իրենց արդարության զգացումը՝ հերթական անկախ մարմինը գրավելու կամ իր քմահաճույքները խոչընդոտող անձանց չեզոքացնելու համար, նրանց զրպարտելով ու հայհոյելով. «Եւ այս իրականությունը կերտածները՝ սկսած նոտարական գրասենյակներ գողացածներից, ավարտած երկիրը թալանած սրժիկներով՝ դեռ վնգստում են քաղաքական հետապնդումների մասին: Դուք դեռ պետք է մոմ վառեք առավոտ ու իրիկուն, որ դեռեւս ազատության մեջ եք»։ Դերասան Սերգեյ Դանիելյանը՝ Յոժը, ասում էր պլան գցեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գրպանը, բռնեն։

Իսկը հեղափոխական իշխանության սրտով՝ ջեբը գցել ու բռնել, վեց ամիս է Թովմասյանի ու նրա ընտնիքի անդամների ջեբը գցելով են զբաղված, Թովմասյանի ջեբն էլ մի քանի ամիս է՝ գցում են նոտարական գրասենյակ, բայց որ չի խցկվում, վարչապետը իրեն կորցնում, իր ձեռքով է սկսում խցկել ու չարության լարում հաղորդում Ամանորի տոներին։

Ապա հեղափոխականները խաբվելու պատրաստակամության հարցին պատասխանելուց հետո, հասկանային, որ այսպես գնալու է, որ երկիրը մանրախնդիր, քինախնդիր, բանսարկու մեկի ձեռքում է, որ վաղը յուրաքանչյուրին, ում մեջ կտեսնի իր իշխանությանը վտանգ, կզրպարտի, որ գործ կսարքի գլխին։

Որպես այդպիսի կեղծիքի վառ օրինակ ԱԺ նախկին նախագահ, բժիշկ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավար Արսեն Բաբայանի դեմ սարքած գործերը, ապա Նոր տարվա շեմին 5֊րդ ալիքը փակելու համար նրա սեփականատեր Արմեն Թավադյանի վրա սուտ գործը ու ձերբակալումը։ Դատարանների շրջափակումը, անկախ դատավորների դեմ հրապարակային արշավը ցույց է տալիս վարչապետի մտավոր կարողությունները, որ նա ոչ թե դուխով հակաիրավական քայլեր է անում, այլ սահմանփակ է, ուղղակի մի խառնվածք ունի, որ թույլ չի տվել յուրացնել, թե ինչ է նշանակում դատարան, այն էլ ժամանակակից աշխարհում, և այդ սահմանափակմանը ենթարկվում են կրթյալ անձինք, որոնց համար պատգամավորական մանդատն ավելին է, քան իրենց իմացությունը։

Այստեղ տեղին է նիկոլական ռեպրեսիվ ապարատի զուգահեռը 37 թվի հետ՝ որպես ստերով անմեղ մարդկանց ու նրանց հարազատների գլխին գործ սարքելու միմյանց նման շրջաններ։ Այն, որ ոչ թե իրենք, այլ ժամանակներն են այլ, նույնիսկ դերասան Յոժն է հասկանում, թե չէ ոչ թե կառաջարկեր Թովմասյանի գրպանը պլան գցել, այլ ուղղակի գնդակահարել ու հարցը փակել։ Ու մի ուրիշ զուգահեռ էլ նացիզմի հետ, Ֆյուրերին էլ իշխանութան էր պահում էն, ինչ Փաշինյանին՝ վարկանիշը, և այն ժամանակ էլ բոլոր մտահոգությունները․ թե ինչ սարսափելի ռեժիմ է ստեղծվում, ազդեցություն չունեին ամբոխային վարկանիշի առաջ։ Իհարկե, տեղին կլինի նկատելը, որ 20֊րդ դարի ոճրագործ ռեժիմների հետ Փաշինյանի համեմատությունը շատ անհամարժեք է։ Այո՛, բայց միայն շնորհիվ մեր ժամանակների, միջազգային զսպող մեխանիզմների, որոնք թույլ չեն տալիս Փաշինյանին մինչև վերջ իր էությունը բացել։

Ուրեմն, նա իր ուզածի այնքան մասն է անելու, ինչքան հնարավորություն է տալիս 21֊րդ դարը՝ երկիրը հասցնելու այնտեղ, ինչպես ՎահրիՃ Բախչինյանն է ասում՝ ուր Կաֆկայի գործերը իրականություն են դարձնում, մեկ էլ ինչ-որ մեկին կտանեն ու կկորցնեն ՀՔԾ֊ների ու դատարանների սենյակներում։ Հեղափոխությունից հետո էական փոփոխությունն այն է, որ եթե նախկինում Փաշինյանը իր թերթով էր բանսարկություններ տարածում, ապա այժմ ամբողջ իրավապահ համակարգն է դարձրել բանսարկու։ Լրատվամիջոցները՝ ՀՔԾ, ԱԱԾ, ոստիկանության, դատախազության հաղորդագրությունները նույնությամբ ճպացնելով իրենց էջերում՝ ակամա գործիք են դառնում իշխանության ռեպրեսիաների ձեռքին։ Հորդոր, որ լրատվամիջոցները դրանք այդպես չվրեցնեն նույնությամբ դնեն, լրատվամիջոցի կոչումը տեղեկություն հաղորդելն է և ոչ թե սուտը տարածելը, եթե նույնիսկ ստի հեղինակը երկրի բարձրագույն մարմիններն են։

Զսպելով պաշտոնական զրպարտագրերն ու բեմադրությունները արագ տարածելու գայթակղությունը, սպասելով որ գոնե բալանս պահելու համար կողքը մեղադրվող կողմի մոտեցումն էլ հասցնեն դնել՝ լրատվամիջոցը կբարձրացնի իր հեղինակությունը, իսկ եթե կուզեն առավել պրոֆեսիոնալ լինել և հասարակությանը ճշմարտությունը պատմել, սեփական հետազոտությունը կանցկացնեն։ Ռուսերը կասեին՝ мутные времена, պղտոր ժամանակներ, որից դուրս գալու համար անհրաժեշտ է միտք։ Մաղթենք, որ Նոր տարում հեղափոխական զգացմունքները հնարավորինս արագ տեղը զիջեն մտքին և անխելքություն ցուցադրող վարկանիշը անկում ապրի։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>