Հայտնի է, թե երբ կվճարվեն 2020թ.–ի հունվար ամսվա կենսաթոշակները
Սոցիալական ապահովության ծառայությունը հայտարարություն է տարածել` նշելով, թե երբ կվճարվեն 2020թ. հունվար ամսվա կենսաթոշակները։
«Սոցիալական ապահովության ծառայությունը շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և տեղեկացնում, որ 2020 թվականի հունվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հունվարի 3-ից», – նշվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից նաև նշում են, որ կենսաթոշակների վճարումը կիրականացվի 2020 թվականի հունվարի 3-ին, 4-ին, և վճարումը կշարունակվի հունվարի 8-ից:
Zham.am

