Թեհրանում միլիոնավոր մարդիկ են հավաքվել Իրանի գերագույն առաջնորդի հոգեհանգստյան աղոթքին Պուտինն ու Թրամփը գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով ՍԴ որոշմամբ արձանագրվեց՝ Հայաստանում չկա սահմանադրականություն, սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան
6
Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. Արման Աբովյան ԱԱԾ դիմակները խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը Այս ընտրությունների արդյունքում իջավ Հայաստանի սուվերենության աստիճանը 5 քաղաքական ուժեր հայտարարեցին միասնական օրակարգ ձևավորելու մասին՝ նախանշելով հիմնական ուղղությունները Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան ՔՊ-ի «ՍԴ»-ն կանխատեսելիորեն ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ՍԴ որոշումը հունիսի 7-ի «ընտրությունների» վերաբերյալ Թեհրանում մեկնարկել է Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Պատերազմ Արցախում
Մաhաgել է վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Մանդատն ուղղակի տոմս է դեպի կալանավայր. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. Արման Աբովյան Փաշինյանը մեկնել է Ռուսաստան, որը իրեն չի շնորհավորել (դեռ) ՀՀ իշխանությանը շարունակում է պետական և սահմանադրական կարգի հետևողական ապամոնտաժումը. ՀԱԿ ԱԱԾ դիմակները խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը Այս ընտրությունների արդյունքում իջավ Հայաստանի սուվերենության աստիճանը Ճիշտը «Ուժեղ Հայաստան»-ի կողմից մանդատների վերցնելն է. Նարեկ Կարապետյան Թրամփի հրեշավոր մղումները. նա ափսոսում է, որ ավելի շատ մարդ չի սպանել. Թեհրանում միլիոնավոր մարդիկ են հավաքվել Իրանի գերագույն առաջնորդի հոգեհանգստյան աղոթքին Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ Միխայիլ Միշուստինը Եկատերինբուրգում «Իննոպրոմ» ցուցահանդեսի շրջանակում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ ՍԴ որոշումը քաղաքացուն ուղղված ուղերձ էր առ այն, որ իշխանության իրական աղբյուրն ամենևին էլ քաղաքացին չէ. «Միասնության թևեր» Պուտինն ու Թրամփը գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով 5 քաղաքական ուժեր հայտարարեցին միասնական օրակարգ ձևավորելու մասին՝ նախանշելով հիմնական ուղղությունները Հարկայինը գրոհում է բիզնեսի վրա. Բիզնեսին 1 շաբաթ ժամանակ կտան ՍԴ–ն գտնվում է գործող վարչախմբի ակնհայտ թելադրանքի տակ, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը. «Հայաքվե» ՍԴ որոշմամբ արձանագրվեց՝ Հայաստանում չկա սահմանադրականություն, սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան ՔՊ-ի «ՍԴ»-ն կանխատեսելիորեն ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ՍԴ որոշումը հունիսի 7-ի «ընտրությունների» վերաբերյալ Ռուսաստանցի թյուրքագետը Երևանի գիտաժողովում. ռուսաստանյան էներգապաշարները հնարավոր չէ փոխարինել որևէ այլ պաշարով Ռուսաստանը ամենագլխավոր դերն է խաղում Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում ՀՀ-ն ու ԱՄՆ-ն վայելում են հարաբերությունների պատմական հանգրվանը, անհամբեր սպասում ենք մեր կապերի առավել խորացմանը. ՀՀ ԱԳՆ Այսօր հոսանքի պատճառով ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների գնահատականների բողոքարկման գործընթացը Կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Թեհրանում մեկնարկել է Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը «Մայր օրենք», որը չի գործում Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը

Հունվարի 1-ից բոլոր տեսակի կենսաթոշակները կբարձրանան միջինը 10 տոկոսով

2020 թվականի հունվարի մեկից Հայաստանում բոլոր տեսակի կենսաթոշակները կբարձրանան միջինը 10 տոկոսով: Այդ մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ կառավարության ծրագրի համաձայն՝ պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը՝ ապահովելով միջին կենսաթոշակի առաջանցիկ աճ գնաճի նկատմամբ: Պետական կենսաթոշակի չափերի պարբերաբար ավելացումը ՀՀ 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով սահմանված է սոցիալական ոլորտի ծախսային գերակայություն:

«Եվ մենք արդեն հայտարարել ենք, որ 2020 թվականից միջինում 10 տոկոսով բարձրացնելու ենք կենսաթոշակները: Ուստի, այսօրվա նախագծով առաջարկում ենք հետևյալ փոփոխությունները: Հիմնական կենսաթոշակի չափը, այդ թվում՝ զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար 16 հազար դրամի փոխարեն սահմանել 18 հազար դրամ, առաջին 10 տարվա աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը 800 դրամի փոխարեն սահմանել 950 դրամ: Զինվորական ծառայության մեկ տարվա արժեքը 1500 դրամի փոխարեն սահմանել 1600 դրամ, պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը առաջին խմբի դեպքում 36 հազար դրամի փոխարեն սահմանել 40 հազար դրամ, երկրորդ խմբի դեպքում՝ 26 հազար դրամի փոխարեն՝ 30 հազար դրամ, և երրորդ խմբի դեպքում 25 500 դրամի փոխարեն սահմանել 27 հազար դրամ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական թոշակի չափը 25 500 դրամի փոխարեն սահմանվում է 27 հազար դրամ: Իսկ երկկողմանի ծնողազուրկ երեխայի դեպքում թոշակի չափը սահմանվում է 90 հազար դրամ՝ այսօրվա 80 հազար դրամի փոխարեն: Նվազագույն կենսաթոշակի չափն այսօրվա 25 500 դրամի փոխարեն սահմանվելու է 27 հազար դրամ:

«Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների և թաղման նպաստի չափերը սահմանելու մասին որոշման մեջ կատարվող փոփոխություններով առաջարկվում է ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների և թաղման նպաստի չափերը 25 500 դրամի փոխարեն սահմանել 26 500 դրամ, իսկ երկկողմանի ծնողազուրկ երեխաների դեպքում՝ 80 հազար դրամի փոխարեն սահմանել 90 հազար դրամ»,- ասաց Բաթոյանը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ բացի այն, որ հաջորդ տարվա պետական բյուջեով թոշակների ու նպաստների բարձրացման համար հատկացումներ են եղել, ևս 3-4 մլն դրամի լրացուցիչ կարիք է առաջանում:

Զարուհի Բաթոյանը պարզաբանեց, որ լրացուցիչ ֆինանսավորման կարիք է առաջացել նաև այն պատճառով, որ 2019 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում նպաստառուների թիվն աճել է մոտ 5 900-ով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>