Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)
23
Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Պատերազմ Արցախում
Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 9 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ) Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր փաստացի քաղբանտարկյալ է

Այն, ինչ տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձի շուրջ, ակնհայտ է, որ քաղաքական ռեպրեսիա է։ Փաստ է նաև այն, որ նախագահ Քոչարյանն այսօր փաստացի քաղբանտարկյալի կարգավիճակում է, քանի որ, ըստ էության, նրա ներկայիս կալանավորումն անհիմն է, հակաիրավական և տեղի է ունեցել բացառապես քաղաքական նկատառումներով։ Այստեղ ահա առաջ են գալիս մի քանի խորքային հարցեր, թե ինչու է Նիկոլի և նրան իշխանության բերած ուժերի թիրախում հայտնվել հենց Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ ամենայնի, Նիկոլը Քոչարյանին ձերբակալել է՝ հաշվի առնելով երկու հանգամանք՝ արտաքին և ներքին։

Արտաքին հանգամանքն աշխարհաքաղաքական է՝ պայմանավորված տարածաշրջանում Արևմուտքի շահագրգռվածությամբ, քանի որ ի դեմս Քոչարյանի՝ հայկական քաղաքական համակարգում նրանք տեսնում են ընդգծված ռուսական քաղաքական բևեռ, իսկ Նախագահ Քոչարյանն այն գործիչն է, ով կարող է իր խոսքի և քաղաքական փորձի շնորհիվ՝ շատ արագ գեներացնել բավականին լուրջ էլեկտորատ՝ Նիկոլի համար ստեղծելով լուրջ խնդիրներ։ Ներքին հանգամանքը կապված է Նիկոլի անձնական հաշիվների հետ, քանի որ մարտի 1-ի դեպքերից հետո, Նիկոլի պատկերացմամբ՝ երբ ինքը տևական ժամանակ փախուստի մեջ էր, այնուհետև ձերբակալվեց, մեղավորը Քոչարյանն էր, և նա պետք է «պատասխան» տա։ Փաստ է, որ այսօր իշխանական ողջ պրոպագանդան լծված է կոնկրետ Քոչարյանի հակաքարոզի գործին, ավելին՝ իշխանությունների սպասարկող լրատվամիջոցները վեկտորներն ամեն կերպ թեքում են դեպի Երկրորդ նախագահը։ Ներկայումս այնպիսի մի վիճակ է, երբ Նիկոլը փորձում է հնարավորինս պախարակել իր հակառակորդներին և ժողովրդի աչքի առաջ դեմոնիզացնել Նախագահ Քոչարյանին։Նախագահ Քոչարյանը կալանավայրից լրատվականներից մեկի հարցերին ի պատասխան՝ բավականին ծավալուն վերլուծություն էր ներկայացրել, որտեղ հանգամանալից նկարագրել է տարածաշրջանի ընդհանուր աշխարհաքաղաքական պատկերն ու շահագրգիռ պետությունների շահերի բախման ընդհանուր կետերը։

Իր վերլուծության մեջ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է նաև Արցախի բանակցային գործընթացներին, որն այս իշխանությունների թեթև ձեռքով փակուղի է մտել (այս մասին իր հայտարարություններից մեկում բացահայտ ակնարկեց ՌԴ արտգործնախարար Լավրովը)։ Ավելին, Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահներն այն աստիճան չեն համաձայնում Նիկոլի կողմից հնչեցված թեզերի հետ, որ ՄԽ համանախագահ երկրներից մեկի՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր խոսքում Արցախի հակամարտությունը համեմատում է Կոսովոյի խնդրի հետ, ինչն անընդունելի է, քանի որ այդտեղ բացակայում է ինքնորոշման միջազգային իրավունքը, որը, ի դեպ, նիկոլական իշխանությունն «ուղարկել» է անհայտ ուղղությամբ։ Արցախի բանակցային գործընթացի հետ կապված՝ Ռոբերտ Քոչարյանը նշել է․ «Ակնառու է մեր բանակցային դիրքերի թուլացումը՝ հայկական կողմի կոպիտ սխալների պատճառով: Վարչապետի «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը բանակցությունները տեղափոխեց ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից՝ դեպի մեզ համար ոչ ցանկալի պետությունների տարածքային ամբողջականության հարթություն: Փաշինյանի և Ալիևի լիֆտային կոնտակտները փաստացի զրոյացրին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված և մեզ համար շատ կարևոր պայմանավորվածությունները»: Սա այն նույն պնդումն է, որի մասին բարձրաձայնում են բանակցությունների մասին փոքրիշատե պատկերացում ունեցող անձինք և լայն փորձագիտական ու պրոֆեսիոնալ քաղաքական շրջանակները։

Մեր երկրում այսօր արհեստական լարված ու բավականին պայթյունավտանգ մթնոլորտ է, ու որքան էլ այսօր իշխանություններն անհասկանալի ժպիտներով ու ոչինչ չասող, հաճախ՝ նաև իրարարմերժ «լայվերով» ու հայտարարություններով, փորձում են ժողովրդի աչքին թոզ փչել , միևնույն է, ներքին և արտաքին առումներով Նիկոլը ու իր քայարած կառավարությունը ձախողել են և իշխանական ծանրաձողը գցել ոտքներին։ Փաստ է ՝ երկրի անվտանգությունը կախված չէ միայն զինված ուժերի մարտունակությունից և զինամթերքի քանակից ու որակից: Իսկ հասարակական տրամադրությունները և ազգային խնդիրների շուրջ կոնսենսուսը ոչ պակաս կարևոր գործոններ են:

Հ.Գ. Մեր միակ օրակարգը` Արցախն է:

 

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>