«Ռեկորդային բարձր ջերմաստիճան ունենք». Գ. Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրերի համար ռեկորդային բարձր ջերմաստիճան ունենք Արարատյան դաշտում։ Ժամը 13։00 դրությամբ Ուրցաձորում և Արարատում +15 աստիճան է, շատ տաք է նաև Արենիում +16 աստիճան, Երևանում +11․․․+12 աստիճան է»։

