«Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի վրա հարձակման դեպքով կասկածյալը ներկայացել է ոստիկանություն
«Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողը ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է տվել, որ որպես լրագրող, գնացել է Հովտաշատ գյուղի ձկնաբուծարաններից մեկը՝ կատարելու իր մասնագիտական գործունեությունը, սակայն երբ մտել է ձկնաբուծարան, իրեն է մոտեցել մի քաղաքացի եւ խոչընդոտել իր աշխատանքը, այնուհետեւ իրեն եւ օպերատորին են մոտեցել այլ անձինք ու քաշքշել են իրենց, որի ընթացքում վնասվել է «Սոնի» տեսախցիկի լուսավորության սարքը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքի արդյունքում, դեկտեմբերի 24-ին, ժամը 22:40-ին, ինքնակամ բաժին է ներկայացել Հովտաշատ գյուղի 53-ամյա մի բնակիչ եւ տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

