Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)
23
Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Պատերազմ Արցախում
Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 9 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ) Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են

Մեր միակ օրակարգը Արցախն է

Մեր միակ օրակարգը Արցախն է:

Նիկոլի ցանկությամբ հերոս գեներալները դարձան պատերազմ սադրող ու Արցախի շուրջ լրացուցիչ ինտրիգ ու լարվածություն ստեղծող դավադիր կենտրոններ: Արցախի կարգավորման հարցի հետ կապված 2019թ. ոչ մի ձեռքբերում և առաջընթաց չի արձանագրվել…

Գրեթե բացարձակ ճշմարտություն է այն պնդումը, որ Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացը հայ իրականության համար ունի գերկարևոր, հաճախ նաև՝ առաջնային կարգավորման նշանակություն, և պատահական չեն այն մոտեցումները, որ ՀՀ-ում իշխանութունների երկարատևության և հաստատուն քաղաքականություն իրականացնելու համար Արցախի հարցի լուծումն ունի անմիջական ազդեցություն։ Ավելին՝ հաճախ հենց այս ցավոտ հարցի կարգավորման անորոշությունն ու փակուղային իրավիճակներն առիթ են հանդիսացել հայաստանյան ներքաղաքական կյանքում անկյունաքարային զարգացումների առանցք ստեղծելու գործում։ Ուստի պատահական չեն այն մոտեցումները, որ Արցախում տեղի ունեցող յուրաքանչյուր գործընթաց իր սինքրոն արձագանքն է ստանում հայաստանյան տիրույթում։

Խոսելով Արցախի հարցի կարգավորման տենդենցների մասին՝ պետք է արձանագրել, որ անցնող տարում այդ ցավոտ հարցի հետ կապված ոչ մի ձեռքբերում և առաջընթաց չի արձանագրվել, չնայած այն հայտարարություններին, որ ՀՀ նորընծա քայլած իշխանությունները, պատեհ ու անպատեհ առիթով, պարբերաբար Արցախի խնդիրը դարձնում են շահարկման առարկա և սեփական քաղաքական թեզերն առաջ տանելու և դրանց միս ու արյուն հաղորդելու գործոն։ Փաստ է, որ Արցախը հայ իրականության համար ունի զգայական լուրջ ազդեցություն, նիկոլական իշխանությունն այն դարձրել է «բերանի ծամոն» և հորջորջում է հարցի հետ կապված տարբեր ինտրիգային թեզեր։ Դժվար է պատկերացնել, առավել ևս, Նիկոլին մեղադրել «հող հանձնելու» գործընթացն առաջ տանելու մեջ, սակայն այն անատամ արտաքին քաղաքականությունը, որը վարում են այսօրվա իշխանությունները, Արցախի հարցում լուրջ մտահոգությունների առիթ են ստեղծում։ Իշխանության գալուց հետո Նիկոլի ոչ պրոֆեսիոնալ ու զգացմունքային անհեռատեսության արդյունքում արված հայտարարություններն անմիջական ազդեցություն ունեն հարցի բանակցային գործընթացի վրա, անկախ նրանից, թե այդ հայտարարություններից ինչ «կռուտիտների» ալիք կբարձրանա։ Իրականում տեղի ունեցածը վկայում է Նիկոլի փնթի, անփույթ քաղաքականություն վարելու մասին, քանի որ նման առանցքային թեմայի շուրջ հայտարարություններից առաջ նա պարտավոր էր նախապես ՄԽ համանախագահների շրջանում սեփական գաղափարների կողմնակիցներ ունենալ, հետո նոր միայն նմանօրինակ թեզեր առաջ քաշել։

Օրեր առաջ Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլի կողմից առաջ քաշված «ավելացել է բանակցային գործընթացում արցախյան կողմի ներգրավվածության մակարդակը, ինչպես նաև ավելացել է միջազգային հանրության ընկալումը, որ անհրաժեշտ է այդ ներգրավվածությունը» գաղափարները հերթական քաղաքական մանիպուլյացիաներն են, քանի որ անգամ ոլորտի խորացված մասնագետ չլինելով՝ ակնհայտ է, որ Արցախի հարցում նա բացահայտ ձախողել է, և իրականում բանակցային գործընթացում ոչ մի ներգավվածության մակարդակի ավելացում գոյություն չունի և այսօր փաստացի ունենք այնպիսի մի իրավիճակ, որն ուղղակիորեն վնասում է հայկական բանակցային դիրքերին։

Ամփոփելով՝ նշեմ մի հատկանշական հանգամանք ևս․ վերջին մոտավորապես երկու տարվա ընթացքում Արցախի վերաբերյալ գործող իշխանությունները մի քանի «լաբորատոր փորձարկումներ» իրականացրեցին՝ տարբեր մեթոդներով որոշ քաղաքական փորձարկումներ իրականացնելով։ Կարևոր է ֆիքսել այն դրվագը, որ, երբ Նիկոլը խոսում է Արցախի սուբյեկտանյության բարձրացման մասին, միանգամից մոռանում է, որ հենց իր իշխանության տարիներին է, որ շրջանառության մեջ է դրվել «ադրբեջանական համայնք» հասկացությունը, իսկ նա ներկայությամբ Բակո Սահակյանին դիմում են՝ որպես «պարոն մարզպետ»։ Արցախում դավադիր ուժեր փնտրելու աբսուրդ գաղափարը Նիկոլի քալարաստ իշխանության կողմից հանրային դիսկուրսում ներդրած մանիպուլյատիվ թեզերի գլուխգործոցներից էր, ըստ որի՝ Նիկոլի ցանկությամբ հերոս գեներալները դարձան պատերազմ սադրող ու Արցախի շուրջ լրացուցիչ ինտրիգ ու լարվածություն ստեղծող դավադիր կենտրոններ։ Փաստացի Նիկոլը դավադիր ուժ է անվանում նրանց, ովքեր ժամանակին հող են ազատագրել։

Հ.Գ. Մի կարևոր առանձնահատկություն ևս, Նիկոլի շուրթերից իր կառավարման ընթացքում այդպես էլ չհնչեց «Արցախը ոչ մի կարգավիճակում չի կարող լինել Ադրբեջանի կազմում»։ Այս պնդումը Նիկոլի և իր իշխանության համար մի տեսակ տաբու է, որը ոչ մի կերպ չեն կարողանում հաղթահարել, ի դեպ՝ այս թեզը Զագրեբում հստակ հնչեցրեց Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որ Ադրբեջանում ուշադիր ֆիքսեն այդ բառակապակցությունը։

Հ.Գ.Գ. ՀՀ գործող քայլարած իշխանությունները բավականին դժվարությամբ են արտաբերում (գրեթե չեն օգտագործում) «Արցախ» տերմինը։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>