Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)
23
Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Պատերազմ Արցախում
Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 9 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ) Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են

Գունավոր հեղափոխությունների արտահանման կարևորագույն ուղղություն է Չինաստանը

18-րդ դարի վերջից սկսած աշխարհի գերտերությունները ստացան մրցակցության նոր թատերաբեմ, այն է՝ գիտատեխնիկական զարգացումը և արդյունաբերական առաջընթացը: Այս երևույթն էական է այնքանով, որ խորքով փոխեց պետությունների մրցակցության հիմնական ձևաչափը: Պատերազմների վարման տրամաբանությունը դարձավ ոչ թե ուղղակի սահմանների ընդլայնումը, այլ տեխնիկական առաջընթացի համար անհրաժեշտ հումքային ռեսուրսների տիրապետումը, հասարակության կրթական ցենզը, գիտական հիմնարկների առկայությունը:

Ընդունված է ասել, որ տեխնոկրատական աշխարհի զարգացման պատմությունը արտահայտված է, այսպես կոչված, «տեխնոլոգիական կառուցակարգերում», որից 5-ը մարդկությունն արդեն յուրացրել է և անցում է կատարել 6-րդ տեխնոլոգիական կառուցակարգին:

1971թ.-ից աշխարհը թևակոխեց 5-րդ տեխնոլոգիական շրջափուլ կամ հեռահաղորդակցության ժամանակաշրջան: Այս էտապի սկիզբը համարվում է «Intel 4004» միկրոպրոցեսորի ստեղծումը, որին հաջորդում է աշխարհի համակարգչայնացումը: Տրամաբանական էր, որ Խորհրդային Միությունը, որը դոմինանտ էր 4-րդ տեխնոլոգիական շրջափուլում, արագ կարողանալու էր շրջանցել մրցակիցներին և դառնալ աշխարհի հեգեմոն դերակատարը: Սակայն ԽՍՀՄ փլուզումով Ռուսաստանը և նրա մերձավոր ու հեռակա դաշնակիցները դուրս մնացին գործընթացից:

Սառը պատերազմի ավարտից հետո, սակայն, հակամարտությունը չթուլացավ դիմակայող ճամբարների միջև, քանի որ Արևմուտքը խնդիր դրեց փոշիացնել ռուսական գիտատեխնիկական հզոր ներուժը, կտրել հանքահումքային ռեսուրսներից, իջեցնել հասարակության բարոյական և կրթական մակարդակը: Խնդիր դրվեց շեղել Ռուսաստանի ուշադրությունը՝ նրա սահմանների մոտ անընդհատ լարվածություններ ստեղծելով և նրա դաշնակիցներին կոնֆլիկտների մեջ ներքաշելով: Որպես հիմնական մարտավարություն՝ սկսվեց գունավոր հեղափոխությունների արշավը: Այսպես՝ 2000թ. Հարավսլավիայում իրականացվեց, այսպես կոչված, «Բուլդոզերային հեղափոխությունը», 2003թ.-ին Վրաստանում՝ «Վարդերի հեղափոխությունը», 2004թ.-ին՝ «Նարնջագույն հեղափոխությունն» Ուկրաինայում, 2005թ.-ին՝ «Կակաչների հեղափոխությունը» Ղրղըզստանում, 2013թ.-ին՝ ուկրաինական «Մայդանը»։

90-ականների Ռուսաստանի մասնատման քաղաքականության տապալումից հետո, Արևմուտքի կողմից սնուցվող գունավոր հեղափոխությունների նպատակը ՌԴ-ին դաշնակից կամ նրա ազդեցության ծիրում գտնվող երկրների վարչակազմերի հեռացումն էր զանգվածային անհնազանդությունների միջոցով և խամաճիկ, արևմտամետ դրածոներին իշխանության բերելը: Որպես ազդեցության գործիք՝ օգտագործվում են թիրախ երկրների հասարակությունները, խաղարկվում են առկա օբյեկտիվ խնդիրները: Որպես կանոն՝ դրանք մեծամասամբ կապված են մարդու իրավունքների կամ ընտրական գործընթացների հետ։

Վերը նշված իրադարձությունները կարելի է ընկալել՝ որպես գունավոր հեղափոխությունների առաջին ալիք, ինչը նպատակ ուներ խոչընդոտել ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի հնարավոր վերակազմակերպումը՝ որպես գերտերություն և տեխնոլոգիական համաշխարհային գործոն: Ինչպես տեսանք, սակայն, ՌԴ-ն այնուհանդերձ վերագտավ իր համաշխարհային դիրքերը և Կասպից ծովից 2015թ.-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հասցված հարվածները՝ տեխնոլոգիապես նոր հրթիռներով, ստեղծեց նոր համաշխարհային իրադրություն: Ձևավորվեց Արևմուտքի հետ դիմակայության նոր ճակատ:

Զուգահեռաբար՝ սրընթաց վերելք ապրեց Չինաստանը, որի դաշնակցությունը Ռուսաստանի հետ հավակնում է աշխարհում ձևավորել 2-րդ աշխարհաքաղաքական բևեռը: Կարևոր է այն փաստը, որ Չինաստանը Ռուսաստանի հետ միասին կարող են անցնել արդեն 6-րդ տեխնոլոգիական շրջափուլին՝ հայտնի որպես նանոտեխնոլոգիաների ժամանակաշրջան: Այս գործընթացում Չինաստանը կարող է տրամադրել անհրաժեշտ կառուցակարգերը, որից զրկվել է Ռուսաստանը քաղաքական հայտնի պատճառներով, իսկ ՌԴ-ն կապահովի ռեսուրսային հումքը և անվտանգային հովանոցը: Գործընթացը նոր թափ կարող է ստանալ՝ իր մեջ ներգրավելով եվրասիական այլ հսկաների, օրինակ՝ Հնդկաստանին ու Իրանին: Աճող գլոբալիզացիոն նոր պրոյեկտին կարող են միանալ նաև եվրոպական երկրներ:

Կանխատեսելի զարգացումներից զերծ մնալու համար Արևմուտքը նախաձեռնել է գունավոր հեղափոխությունների արդեն երկրորդ ալիքը՝ ավելի լայն աշխարհագրությամբ: Նպատակն է՝ հեղաշրջումների նոր շղթայով ստեղծել տարածաշրջանային անկայունության գոտի Ռուսաստանի, Չինաստանի, թերևս, նաև Գերմանիայի շուրջ: Նման գործողությունների վառ օրինակ է մեզ ծանոթ արաբական գարունների շարքը Մեծ Մերձավոր Արևելյան տարածաշրջանում: Նպատակն էր, թերևս, վերահսկել նավթի արդյունահանումը, թուլացնել Ռուսաստանի ավանդական և Չինաստանի աճող ազդեցությունն արաբական երկրների վրա ու գործընթացներն արտահանել հակառակորդ երկրներ: Հնարավոր եղավ նաև միգրանտների հոսքի միջոցով զսպել Գերմանիայի աճող հավակնությունները:

Ներկայիս 6-րդ տեխնոլոգիական շրջափուլում էական է «Li» քիմիական տարրի նշանակությունը: Այն լայնորեն կիրառվում է ժամանակակից էլեկտրոնիկայում և անփոխարինելի է նանոսարքերի կիրառությունում մոտ ապագայում: Li-ի 50-70%-ը գտնվում է Բոլիվիայում: Հարավ-ամերիկյան այդ երկրի նախագահ Էվո Մորալեսը, ամերիկյան Պետդեպի ճնշումների և ԵՄ կողմից ընտրությունների արդյունքները չճանաչելու սպառնալիքի ֆոնին, հեռացվեց իշխանությունից: Մորալեսն իր հանդեպ այդ վերաբերմունքը շահեց, երբ «Li»-ի հանքերը հայտարարեց ազգային հարստություն և սահմանափակեց օտարերկրյա ներդրողների մուտքն այդ երկիր:

Գունավոր հեղափոխությունների արտահանման կարևորագույն ուղղություն է Չինաստանը: 2011թ.-ին, Շանհայում, այսպես կոչված, «Հասմիկների հեղափոխության» ժամանակ ցուցարարները նույնիսկ կարողացան ժամանակավորապես գրավել հեռուստաաշտարակը և ուղիղ եթերով ներկայացնել իրենց նպատակները։ Անհաջողությունից 8 տարի անց, արդեն Հոնկոնգում, այս տարի կրկնվեց երկրորդ փորձը: Հոնկոնգի օրենսդիր մարմինը հունիսին քննարկել էր օրինագիծ, որի ընդունվելու դեպքում Հոնկոնգի բնակիչները կարող էին արտաքսվել Չինաստան՝ դատական պատասխանատվության ենթարկվելու: Օրինագիծը բողոքի հզոր ալիք էր բարձրացրել հսկա քաղաքում ու դրա սահմաններից դուրս: Հետաքրքրական է պարզել, թե ինչ ուժեր էին Հոնկոնգի օրենսդիր մարմնին դրդել նման օրինագծի քննարկմանը: Էական է այն փաստը, որ չնայած քննարկումների հետաձգմանը՝ ցույցերը չդադարեցին, գրանցվեցին բախումներ ցուցարարների ու ոստիկանության միջև:

Մյուս կարևորագույն տարածաշրջանը Մերձավոր Արևելքն է: Սիրիական սցենարի տապալումը և ռուսական ռազմական ներկայությունը դրդում են Արևմուտքին նոր օջախներ փնտրել այստեղ: Արդեն սույն թվականի հոկտեմբերին բողոքի զանգվածային ցույցեր սկսվեցին Լիբանանում, ինչպես՝ մայրաքաղաք Բեյրութում, այնպես էլ՝ այլ քաղաքներում: Քաղաքացիներին զայրացրել էր WhatsApp հավելվածով յուրաքանչյուր հեռախոսային զանգը 20 սենթով հարկելու որոշումը: Կրկին անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ ուժեր են դրդել կառավարությանը նման քայլի: Արդյունքում՝ ցուցարարները փակեցին փողոցներ և անվադողեր այրեցին, ոստիկանները կիրառեցին արցունքաբեր գազ: Հետզհետե ցուցարարները հարկերի ավելացման որոշումը չեղարկելու փոխարեն՝ պահանջեցին կառավարության հրաժարականը: Հետաքրքրական է, որ Բեյրութում ցուցարարներն օգտագործեցին 2018թ.-ին Երևանում լավագույնս փորձարկված փողոցներ փակելու մեթոդիկան:

Ընդհանրապես Հայաստանն էական դեր ունի այս գործընթացներում: Նախ Հայաստանը ԽՍՀՄ գիտատեխնիկական առաջընթացի միջնաբերդն էր, և Ռուսաստանը հետագա տեխնիկական շրջափուլից դուրս թողնելու համար ոչ պատահաբար 90-ականներին մահացու հարված հասցվեց հայաստանյան գիտական և արտադրական կենտրոններին: Հայաստանն ավանդաբար հանդիսացել է Ռուսաստանի մերձավոր դաշնակիցը, որը, պետք է ընդգծել, պայմանավորված է եղել ներհասարակական պահանջարկով, Հայաստանում առկա է ռուսական ռազմական ներկայություն, որը տարածաշրջանային արգելակի դեր է խաղում:

Գունավոր հեղափոխությունների համատեքստում մեր ժողովրդի գրավչության հաջորդ գրավականը նրա ցանցային, գլոբալ բնույթն է: 2018թ.-ին Երևանում կատարված «թավշյա» գործընթացներն ավելի դյուրին կլինի Մերձավոր Արևելք և Ռուսաստան տեղափոխել հենց հայկական սփյուռքի ձեռքերով: Պատահական չէ, որ ՀՀ սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը /ամերիկահայ/ հայկական ցանցի մայր հանգույց հռչակեց Գլենդելը:

Հ.Գ. Ի դեպ, ըստ որոշ հետազոտողների՝ գունավոր հեղափոխությունների երկրորդ ալիքի հաջող մեկնարկը տրվեց անցյալ տարի Հայաստանում…

©️Վ. Հայկունի

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>