Սպանության կասկածանքով կալանավորվել է Հրազդանի՝ ազգությամբ թուրք բնակիչը
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավարը միջնորդել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Չարենցավանի դատարան՝ ակնկալելով երկամսյա կալանքի որոշում Հրազդանի բնակիչ 41-ամյա Գարիմով Աղամամադիի նկատմամբ, որին սպանության մեղադրանք է առաջադրվել, հաղորդում է SHAMSHYAN.com-ը։
Դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը. և Գ. Աղամամադին դատարանից տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Ըստ աղբյուրի՝ իրավապահները տաք հետքերով բացահայտել էին Հրազդանում առանձնակի դաժանությամբ 51-ամյա Ռոբերտ Հախվերդյանի սպանությունը։ Ոստիկաններն ու քննիչները սպանությունը կատարելու կասկածանքով Հրազդանի ոստիկանություն էին բերման ենթարկել ազգությամբ թուրք Գարիմով Աղամամադիին։