Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

«Չպիտի լկտիությունն ու լաչառությունը նույնացվեն ազատության ու ինքնուրույնության հետ». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանի աղմկահարույց ելույթին և գրել. «Ես չեմ հասկանում, երբ անընդհատ համեմատում են, ու համեմատում Վատը` ավելի Վատի հետ: Գերադասելի է անցյալի վատից օրինակ քաղել ու ձգտել լավին, գրագետին ու կառուցողականին:

Նախկին ԱԺ-ում էլ, ինչպես հիմա կան և կային և գրագետ, և անգրագետ ու անիրազեկ, և անհասկանալի հոգեկերտվածոի, և սկզբունքային կամ հույժ անսկզբունք, անհումոր կամ լավ հումորով, մարդկային կամ տմարդ, մասնագիտական լավ կրթությամբ կամ մասամբ դեբիլ ներկայացուցիչներ: ԿԱՅԻՆ ՈՒ ԿԱՆ:

Բայց չի նշանակում, որ, կրթության հարցը բարձրացնող այս աղջկա ասածի մասին գրառմանս պետք է հակադարձել շմայսով կամ նման մեկով... Ես խոսում եմ կրթության մասին, և իմ հղումն անում եմ ԱԺ ամբիոնից հնչած, հատուկ նախապես պատրաստած ելույթով պատգամավորի խոսքից, որն ի դեպ լրիվ պատահաբար տեսա ֆբ լրահոսում: Նախկինում էլ, իսկ հիմա առավել ևս սովորություն ու ժամանակ չունեմ ԱԺ ելույթները լսելու, միայն գործի բերումով, եթե պետք է հյուր լինեն կամ կարևոր հարց է:

Ու ամենասխալը ես (մենք) այստեղ եմ: Որովհետև ՊԵՏՔ Է լսել ու լինել տեղեկացված, թե ինչ օրենքներ են ընդունում, թե ինչպես կամ ովքեր են ընդունում: Թե ինչ արդյունք կամ անհարմարություն ունեն այդ օրենքները:

Ես ՎՍՏԱՀ ԵՄ, որ կառուցողական քննարկումները միայն օգտակար կլինեն ներկայիս կառավարությանը, օրենսդրին, առավել արդյունավետ գործելուն:

Հարգելի իրական կամ ֆեյք օգտատերեր, մի հարկադրեք մարդկանց դառնալ անտարբեր, մի բերեք անընդհատ միայն վատի համեմատությունն ու մի արդարացրեք ակնհայտ սխալները, երբ կարելի փորձել դրանք ՇՏԿԵԼՈՎ կառուցել Երկիրը:

Անտարբեր ու լուռ հասարակությունը ամուլ է, անկյանք: Իսկ մենք ապրելու համար այս մեն մի Հայրենիքն ունենք` իր տարբեր մարդկանցով լեցուն: Պետք է սկսել ի վերջո ՀԱՄԱկեցության ու ՀԱՄԱգործակցության եզրերը գտնել: Համերշխություն և առողջություն բոլորիս (թարմացված):

Նախ խոսԱլ չի, խոսԵլ է (ասաց, խոսեց), ի վերջո երկրի կարևորագույն ամբիոններից պետք է հնչի գրագետ հայերենը: (Մյուս սխալներին չանդրադառնամ, չմանրանամ, համեստ մնամ):

2. Ես չեմ բացառում, որ բոլորս ունենք կարծրատիպեր, ես էլ այդ թվում, թե որպես մարդ, թե՛ որպես ուսուցիչ (դասախոս): Բայց չեմ հասկանում, արդյոք բազմապիսի խեղդող խնդիրների մեջ ինչու՞ են հասել 2013 թ-ին` Շիրակ և «անհանգստանում» ԱԺ-ի ամբիոնից մի ամբողջ ճառ (ոչ դրական) նվիրելով ուսուցչուհուն ...

Այո, համեստ պիտի լինի մարդը, այո ՊԵՏՔ է լինի համեստ, խոնարհ ու դա անհավասարության կամ կարծրատիպի հետ որևէ աղերս չունի: Արժանապատիվ ու ինքնաբավ մարդն է լինում համեստ ու խոնարհ (անկախ տարիքից): Իսկ լացկան տղամարդը որոշում կայացնող չի դառն, լացն էլ, անեծքի ու հայհոյանքի պես սովորություն է, փոքր երեխան հստակ սահմանումներով է ձևավորում իր աշխարհը, երբ այդ սահմանումները լղոզվում են, լղոզվում է նաև աշխարհի ամբողջականությունն ու երեխայի դերն ու տեսակը` այդ աշխարհում:

Խեղված հոգիներով, ոչ կիրթ, ոչ էլ մանավանդ առողջ հասարակություն չենք կարող ունենալ, ինչի հետ այսօր ամենից շատ ենք բախվում:

Հ.Գ. Ես մանկուց տեսել եմ դասական ավանդական ընտանեկան մոդել, ու երբևէ չեմ մտածել, որ խոնարհ լինելը խանգարում է կիրթ և ուժեղ լինելուն, որ համեստությունը թուլություն է, կամ, որ գոռալով խոսող մարդը` ուժեղ մեկը:

Քույրս լավ հիշեց երեկ մեր մայրիկի խոսքը. «Առյուծն առյուծ է, էգ թե արու», մենք դաստիարակվել ենք տղամարդամեծար մի ընտանիքում, և երդվում եմ, որևէ մեկը չի կարող ասել, թե մեր ազգի կանայք թույլ են կամ անկարող:

Անջրպետը մարդկանց միջև ստեղծվում է անընդհատ ճիշտ ու սխալ փնտրելուց, ու ուղղորդված կարծրատիպեր «ծնելուց»:

Մայրս ուսուցչուհի էր, իմ ամբողջ գերդաստանում առայսօր ուսուցիչներ են: ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, հարգանք ու դիմացինի նկատմամբ ուշադրություն, եթե ինչ-որ բան այն չէ, նախ` փնտրիր քո մեջ: Այ սա էր ուսուցչական մեթոդիկան):

Պարզ է, որ չկան իդեալական մարդիկ ու չկա մանավանդ, իդեալական համակարգ, բայց ուսուցիչը հերոսական գործ է անում տարիներ ի վեր, նվիրյալի ու կրթողի ծանրագույն առաքելությունը պատվով կրում` առանց շնորհակալության սպասումի:

Չի կարող ու չպիտի լկտիությունն ու լաչառությունը նույնացվեն ազատության ու ինքնուրույնության հետ:

Նորքի Սբ. Աստվածածին եկեղեցու քահանան այդպես էլ սկսեց խոսքը` մեջբերելով Տաթևացուն ու Պետրոս առաքյալին` հղում անելով մահացու մեղքերից մեկին. հպարտությանը»:


Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>