Լոռու մարզում այրվել է մոտ 2000 հակ անասնակեր
Դեկտեմբերի 22-ին, ժամը 14։40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Նովոսելցովո գյուղի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։14-ին, մարվել՝ 23:30-ին։
Այրվել է մոտ 2000 հակ անասնակեր:

