Սամվել Ուզունյանի ուղեբեռում հայտնաբերվել է փամփուշտ
Հոկտեմբերի 27-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանի ուղեբեռում հայտնաբերվել է փամփուշտ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Փամփուշտ ուղարկվել է փորձաքննության, հանգամանքները պարզվում են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 21-ին ժամը 01։45-ին Երևան-Մոսկվա թիվ 1869 չվերթով մեկնող ուղևորներից մեկի ուղեբեռում հայտնաբերվել է կասկածելի իր։

