Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին
23
Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Պատերազմ Արցախում
Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ) Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները

Արցախի, ազգային արժեքի, պետության և պետականության, բանակի, ավանդական ընտանիքի և Հայ առաքելական եկեղեցու գոյությունը չեն կարող հարցականի տակ դրվել

Մի քիչ երկար է, բայց կարդացեք և տարածեք։

Արցախի, ազգային արժեքի, պետության և պետականության, բանակի, ավանդական ընտանիքի և Հայ առաքելական եկեղեցու գոյությունը չեն կարող հարցականի տակ դրվել:

Ի պաշտպանություն ավանդական ընտանիքի ինստիտուտի 2019 թվականի դեկտեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցավ հանրահավաք-երթ, որն այդ օրերին ավելի քան տաս երկրներում կայացած համանման ակցիաներից մեկն էր։ Այսպիսով, առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած Հայաստանը միացավ ընտանիքի ինստիտուտի պաշտպանության համաշխարհային շարժմանը։ Սակայն պետք է նշել, որ երթի կազմակերպիչների շեշտադրումները շատ ավելի ընդգրկուն էին, քան միայն ընտանիքի ինստիտուտի հոգևոր և բարոյական անվտանգությունը։ Դրանք առնչվում էին ազգի և պետության, հավատի ու եկեղեցու, հայրենիքի, ընտանիքի, կրթության և բանակի խնդիրներին։

1.Այսօր մեր ազգն ու պետությունը վտանգնված են, որովհետև վտանգված են ՀՀ պետական ինստիտուտները, որոնք զավթվել են արտաքին գործակալական ցանցի կողմից՝ ի դեմս արևմտյան հիմնադրամների ու կառույցների. դրանք ամենօրյա ռեժիմով, հետևողականորեն իրականացնում են պետական ինստիտուտների ոչնչացում՝ զրկելով նրանց արտաքին ագրեսիային դիմադրելու ունակությունից։
2.Այսօր հավատը վտանգված է, որովհետև 2018 մայիս ամսից ի վեր աննախադեպ հարձակումների է ենթարկվում Հայ առաքելական եկեղեցին և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Այդ հարձակումները նոր փուլ մտան, երբ Հայ Եկեղեցու դեմ գործընթացին միացավ Մեծ Բրիտանիայի թագուհու կառավարման ներքո գործող BBC լրատվամիջոցը։
3.Հայրենիքը վտանգված է, որովհետև վտանգված է նրա մաս կազմող Արցախը։ Աշխարհաքաղաքական բուռն գործընթացների պայմաններում շուրջ 20 տարի ստատուս-քվոն հաջողությամբ պահպանած մեր երկու հայկական հանրապետությունները, այսօր հայտնվել են մեր հայրենիքի մաս կազմող Արցախի կորստի սպառնալիքի առջև։
4.Վտանգված է հայ ընտանիքը, որովհետև հոգով, մտքով և մարմնով այլասերվածները, օգտագործելով իրենց լծակները, փորձում են ընդունել ընտանիքի ինստիտուտի ոչնչացմանն ուղղված օրենքներ։ ՀՀ իրավական դաշտում փորձ է արվում ամրագրել այնպիսի նորմեր, որոնց համաձայն՝ ընտանիքի ավանդական մոդելը ժամանակավրեպ կարծրատիպ է, որը պետք է կոտրվի, իսկ տարբեր այլասերումները առաջընթաց են։ Օրակարգում է ավանդական ընտանիքի դեմ ուղղված օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը։
5.Վտանգված է նաև ազգային կրթական համակարգը: Այսօր ներդրվող հակակրթական համակարգով փորձ է արվում ազգային ինքնատիպությունը հիշեցնող և ընգծող արժեքները աստիճանաբար փոխարինել այսպես կոչված համամարդկային /իրականում՝ հակամարդկային/ արժեքներով։ Որպես թիրախ ընտրված են Հայոց լեզու, Հայոց պատմություն և Հայ եկեղեցու պատմություն առարկաները։
6.Տարիներ շարունակ, իսկ այսօր հատկապես, տեղեկատվական գրոհի ներքո է գտնվում Հայոց բանակը, որի վարկաբեկման ու բարոյազրկման նպատակով գործի է դրվել արևմտյան ողջ քարոզչամեքենան։ Վարկաբեկվում են արցախյան պատերազմում մեծ ավանդ ունեցող անձիք, սեպ է խրվում զինվորների և սպայական կազմի միջև, սերմանվում է անվստահություն ընդանրապես ողջ զինված ուժերի նկատմամբ (մասնավորապես, փորձ է արվում 2016-ի ապրիլյան կռիվները որակել իբրև Հայաստանի ռազմական պարտություն):

Այսպիսով, արևմտյան համապատասխան կենտրոնների կողմից մշակված նեոլիբերալ գաղափարախոսությունը՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության, մարդկանց իրավահավասարության և ազատության շղարշի ներքո, իրականում ուղղված է մարդու հոգևոր և ֆիզիկական այլասերմանը, ավանդական ինստիտուտների ոչնչացմանը, թիրախավորելով դրանք՝ որպես Արևմուտքի համաշխարհային գերիշխանությանը դիմադրող կենսունակ օղակներ։
Գնահատելով բոլոր մարտահրավերները և առկա սպառնալիքները՝ արձանագրում եմ. տարիներ շարունակ պետական և ազգային ինստիտուտների դեմ իրականացվող այդ գործընթացները չհայտարարված պատերազմի դրսևորումներ են հայ մարդու ինքնության և բարոյականության, Հայ եկեղեցու և քրիստոնեական արժեհամակարգի դեմ և ուղղված են մեր երկու հայկական հանրապետությունների ոչնչացմանը:
Սա մեզ պարտադրված պատերազմ է, և այդ պատերազմը մեզանից յուրաքանչյուրի համար հայրենական է, նոր Ավարայր: Ուստի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր ընտանիք իրավունք ունի և պարտավոր է դիմելու ինքնապաշտպանության՝ պաշտպանելու մեր հայրենիքն ու ինքնությունը, ազգային-հոգևոր արժեհամակարգը, մեր արժանապատվությունն ու պատիվը:
Ինչպես ցույց է տալիս գունավոր հեղափոխությունների զոհ դարձած ժողովուրդների դառը փորձը, դրանք կործանարար են և չարիք՝ ցանկացած ժողովրդի համար, անկախ այդ հեղափոխության անվանումից, այն հայտարարող անձանցից և ուժից, անկախ հայտարարվող թվացյալ բարի նպատակներից։ Դրանք մանիպուլյացիա և խաբկանք են, որի հետևանքով ամբողջ ժողովուրդներ և երկրներ հայտնվում են այլոց զոհասեղանին։
Այսօր արդեն տեսնում ենք, որ մի շարք ժողովուրդներ, գիտակցելով իրենց ազգային ինքնության կորստի վտանգը, դիմադրում են արևմտյան նեոլիբերալիզմի էքսպանսիային։ Ուստի, եկել է նաև մեր ժամանակը՝ միանալ այդ ազատագրական պայքարին, ասել է՝ միջազգային դիմադրական ճակատին:

Հ.Գ. Արդար ապրելու մարդկության երազը մշտապես ուղեկցել է իրեն. դա մեխանիզմ է` դրված նրա հավաքական հոգեբանության մեջ: Արցախի, ազգային արժեքի, պետության և պետականության, բանակի, ավանդական ընտանիքի և Հայ առաքելական եկեղեցու գոյությունը չեն կարող հարցականի տակ դրվել և ոչ ոքի կողմից, և ուրիշ է, երբ հոշոտում է թշնամին , և ուրի՜շ... երբ դավում է բարեկամդ...

Ազգայնական

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>