ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Ում դեմ են աշխատում վարչապետի արդարացումները

«168 ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը սկսել է արդա­րացումներ հորինել իր ասածնե­րի ու արածների համար: Բայց այն­պես է ստացվել, որ դրանք աշխա­տում են ոչ թե իր օգտին, այլ իր դեմ: Պատճառները պարզ են. վարչա­պետի ասածներն ու արածները շատ դեպքերում պարզապես չեն համընկ­նում: Ավելին՝ երբեմն կապ չունեն իրականության հետ: Ու, երբ իրակա­նության հետ կապ չունեցող փաստե­րով փորձ է արվում հիմնավորումներ տալ այս կամ այն երևույթին, դա հե­տո շուռ է գալիս նրա դեմ:

Այնպես, ինչպես դստեր ավտոմե­քենայի պատմությունը: Ոչինչ, որ վարչապետը՝ անվտանգության նկա­տառումներով, արդարացնում է ավ­տոմեքենայի անհրաժեշտությունը, դեռ մի բան էլ չփաստարկված հիմ­նավորումներ է բերում դրա ձեռքբեր­ման վերաբերյալ՝ փորձելով ձեռքի հետ էլ պատասխանատվությունը դնել նախկինների վրա:

«Կարևոր նորություն ՊՊԾ արխի­վից. «վարչապետի դստեր ավտոմե­քենան» գնելու պայմանագիրը կնքվել է 2018 թվականի ապրիլի 6-ին, երբ Մարիամ Փաշինյանը պոտեն­ցիալ բանտարկյալի դուստր էր, ոչ թե վարչապետի: Սա նրանց համար, ով­քեր կասկածով են վերաբերվում այն պնդմանը, թե այդ մեքենան ՊՊԾ-ինն է, պետությանը, ոչ թե Մարիամ Փաշինյանինը»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:

Այս հայտարարությունից շատ չանցած պիտի պարզվեր, որ վարչա­պետի ասածները փաստերով չեն հիմնավորվում: ՊՊԾ-ն 2018 թ. ապ­րիլին, այսինքն՝ իշխանափոխությունից առաջ, նման ավտոմեքենա չի գնել: Դա եղել է շատ ավելի ուշ, երբ Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ էր: Կարևորն այն չէ, որ այդ մեքենան գնվել է և այսօր սպասարկում է վար­չապետի ընտանիքին: Գուցե անվտանգության առումով այդպես է պետք:

Բայց այն հիմնավորումները, որոնք բերվում են՝ տեղին չեն: Տեղին չեն նաև այն արդարացումները, որոնք վարչապետը ներկայացնում է՝ ընդհանրապես ծառայողական ավ­տոմեքենաների առնչությամբ իր ասածների ու արածների հետ կապ­ված:

«Մի շարք հարգելի օգտատերեր այս օրերին շրջանառում են տարի­ներ առաջ ԱԺ-ում ունեցած իմ ելույ­թը՝ Դանիայի ծառայողական մեքե­նաների մասին, և հարցադրում են անում, հիշում ե՞ս այս ելույթդ: Ոչ մի­այն հիշում եմ, այլև հեղափոխությու­նից հետո Հայաստանում ծառայողա­կան ավտոմեքենաների թիվը կրճատվել է 448-ով: Հիմա Հայաս­տանը ծառայողական մեքենաների թվով պատմական ամենացածր մակարդակի վրա է: Եվ այս պրոցեսը շարունակվում է: Այսքան քիչ ծառա­յողական ավտոմեքենա Հայաստանի Հանրապետությունում երբեք չի եղել: Համենայնդեպս վերջին 20 տարում: Ու մենք խնդիր ենք դրել անընդհատ գերազանցել մեր իսկ ռե­կորդը»: Սա վարչապետի օրերս ար­ված ֆեյսբուքյան գրառումն է:

Խոսքն այն հայտնի ելույթի մասին է, որտեղ Նիկոլ Փաշինյանն իր «սկզբունքային» մոտեցումներն է ներկայացնում Հայաստանում առկա ծառայողական մեքենաների առա­տության առնչությամբ:

«Զարմանալի պետություն ենք ընդհանրապես: Մենք Երևանի քա­ղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական ավտոմեքենա ենք տալիս, ասում ենք գնա գործի, արի տուն: Մինչդեռ իրա գործը մեր բոլորի համար գործի գնալու, տուն գալու պայման ապա­հովելն է: Էդ մարդու աշխատանքը ավտոբուսի մեջ, երթուղայինի մեջ ա: Տրանսպորտի նախարարության պաշտոնյաներին, որոնց խնդիրը միջմարզային, միջքաղաքային տրանսպորտ ապահովելն է, «Տոյոտա Քեմրի» ենք տալի, ասում ենք՝ ախպեր, դու գնա մարզ, արի: Իրա գործը էդ ավտոբուսների մեջ ա, թող մի հատ նստի, տեսնի մարդիկ ո՞նց են գնում-գալիս: Հայաստանի Հան­րապետությունում պետք ա 30-35 ծառայողական ավտոմեքենա լինի՝ հատուկ պահպանության ենթակա պաշտոնյաների համար»,- ժամանա­կին ասում էր Նիկոլ Փաշինյանը:

Այսօր, երբ նրան հիշեցնում են իր ասածները, փոխարենը դրանց պա­տասխանի՝ հայտարարում է, որ «հե­ղափոխությունից» հետո Հայաստա­նում 448 ծառայողական ավտոմեքե­նա է կրճատվել: Բայց չէ որ ժամա­նակին նա չէր ասում, թե քանի ծառա­յողական մեքենա պետք է կրճատվի: Նա խոսում էր այն մասին, թե քանի ծառայողական մեքենա պետք է ու­նենա Հայաստանը:

Եվ քանի՞սն ունի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>