Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին
23
Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Պատերազմ Արցախում
Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ) Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները

Ի՞նչ է «Վերնատունը» հորդորում նախագահ Արմեն Սարգսյանին

Հայաստանի Հանրապետությունը կանգնած է կարեւոր ջրբաժանի առաջ, որից այս կամ այն կողմ քայլը էապես փոխելու է մեր երկրի զարգացման հետագա ընթացքը, ժողովրդի կյանքը, անվտանգությունը: Այդ քայլը պետք է անի նախագահ Արմեն Սարգսյանը, որի սեղանին է դրված Ազգային ժողովի խորհրդարանական մեծամասնության կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը:

Իհարկե, անցած ամիսների ընթացքում իշխանությունները բազմաթիվ վիճահարույց, մեղմ ասած, կասկածելի որոշումներ են կայացրել, խորհրդարանը նմանատիպ օրինագծեր է ընդունել, որոնք կրկին բազմաթիվ հարցեր են առաջացրել, բայց կաշառքին օրենքի ուժ տալու պրակտիկա ոչ մեր, ոչ էլ մեկ այլ երկրում դեռ չէր եղել:

Եւ այս իրավիճակում պատահական չէ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացման վերաբերյալ: Այն ճիշտ ժամանակին է եւ ճիշտ շեշտադրումներով: Իսկ եթե ավելի պարզ, ապա ակումբը նախագահ Արմեն Սարգսյանին հորդորում է ընդամենը մնալ օրենքի եւ օրինականության շրջանակներում, առաջնորդվել ազգի եւ պետության շահերով:

Նմանատիպ հայտարարություններ պետք է որ անեին հասարակական-քաղաքական բոլոր ուժերը, որոնք կարեւորում են երկրի անվտանգությունը եւ օրինականության պահպանումը եւ շահագրգռված չեն Հայաստանում մենիշխանության հաստատումով:

Անշուշտ, հրաժարվելով կողմ քվեարկել այս ամոթալի եւ հակապետական օրինագծին խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն իրենց յուրօրինակ հայտարարությունն արդեն արել են, ինչը որոշում կայացնելուց առաջ նախագահ Արմեն Սարգսյանի համար պետք է եւս մեկ կարեւոր փաստարկ հանդիսանա:

Ի վերջո, Արմեն Սարգսյանը չպետք է մոռանա, որ իմքայլականների ընդունած օրենքը չի համապատասխանում Հայաստանի սահմանադրության միանգամից յոթ հոդվածների: Սա եւս կարեւոր փաստարկ է Արմեն Սարգսյանի համար որոշում կայացնելուց առաջ:

Այսօր կարծիքներ կան, որ այս կամ այն պատճառով Արմեն Սարգսյանը ստորագրելու է հակապետական օրենքի նախագիծը, բայց կարծում ենք, որ ի վերջո նա կառաջնորդվի պետության եւ ազգի շահերով, ինչպես նաեւ կմնա օրենքի եւ օրինականության սահմաններում եւ այն կուղարկի Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:

Դժվար է չհամաձայնել «Վերնատան» հետ, որ ստորագրելով օրենքը` նախագահն անձամբ կստանձնի այս հակաիրավական եւ հակաժողովրդավարական օրենքի ընդունման ու հետեւանքների ողջ պատասխանատվությունը, բայց կարեւոր է շեշտել նաեւ, որ այս դեպքում երկիրը կհայտնվի անօրինականության եւ ամենաթողության վտանգավոր հարթությունում, որը ծանր եւ ավերիչ հարված կհասցնի մեր պետականությանը, եւ որից դուրս գալը ոչ միայն բավական դժվար եւ ժամանակատար կլինի, այլ նաեւ հյուծիչ եւ քայքայիչ, ինչն անթույլատրելի է հատկապես Արցախի խնդիր եւ Ադրբեջանի ու Թուրքիայի նման հարեւաններ ունեցող պետության համար:

Այս ջրբաջանից պետք է քայլ անել դեպի օրենքի եւ օրինականության տիրույթ, դեպի զարգացման եւ առաջընթացի տիրույթ, եւ ոչ թե հանուն ինչ-ինչ կասկածելի եւ խմբային շահերի երկիրը դնել հարվածի տակ:

Եւ այս իրավիճակում, այնուամենայնիվ, ուզում եմ լիահույս լինել, որ Արմեն Սարգսյանը քաղաքական կամք կդրսեւորի եւ կկայացնի օրենքից բխող եւ ազգի ու պետության շահերով ծնված որոշում:

Գեղամ Նազարյան

Աղբյուրը՝ top-news.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>