ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Կողմերը հրապարակեցին իրենց «կարմիր գծերը»՝ դրանով վտանգի տակ դնելով բանակցային գործընթացը. Ալեքսեյ Մալաշենկո

««Ներկայիս բանակցությունները կողմերից յուրաքանչյուրը կարող է մեկնաբանել այնպես, ինչպես ցանկանում է»,-«168 ժամի» հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին և հնարավոր զարգացումներին:

Հիշեցնենք, որ հանդիպումից օրեր անց ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ նախարար էլմար Մամեդյարովը նշել էր, որ սեղանին դրված է կոնկրետ փաստաթուղթ, և հանդիպման ընթացքում կոնկրետ և իրական հարցեր են քն­նարկվել՝ խուսափելով դա որակել որպես բո­վանդակային բանակցություն:

Մամեդյարովը հիշատակել է, այսպես կոչված, «Լավրովի պլա­նը», որը, նրա խոսքով՝ մշակվել է 2.5 տարի առաջ Մոսկվայում եռակողմ հանդիպման ժամանակ: Ադրբեջանի ԱԳ նախարարը նորից ասել է, թե վեր­ջին բանակցությունները Բրատիսլավայում կոշտ էին, կողմերը ներկայացրել են իրենց «կարմիր գծերը»՝ միաժամանակ նշելով, թե բանակցությունները պետք է շարունակել: «Եթե նույնիսկ պատերազմ լինի, այն հավերժ չի տևելու, և, այս­պես թե այնպես, պետք է լինելու շարունակել բա­նակցությունները»,-հայտարարել է նա:

Էլմար Մամեդյարովի խոսքով՝ Բաքուն հայկա­կան կողմին առաջարկում է «խաղաղություն՝ բարգավաճման հեռանկարով»: Դեռևս Բրատիսլավայում կայացած բանակցություններից անմի­ջապես հետո էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե Ադրբեջանը դիմել է համանախագահներին՝ անվտանգության բանաձև մշակելու խնդրան­քով: «Հայկական կողմը կարևորում է կարգավի­ճակը և անվտանգությունը: Բաքուն և համանախագահները հասկանում են, թե ինչ ասել է կար­գավիճակ, սակայն չեն հասկանում, թե ինչ ասել է անվտանգություն, և հենց այս պատճառով դիմել են համանախագահներին այդ անվտանգության բանաձևը մշակելու համար»,-նշել է Մամեդյարովը: Հարցազրույցում նա նաև հայտարարել է, թե Ղարաբաղի հայկական բնակչությունը նույնպես իրենց քաղաքացիներն են, և Բաքուն պատրաստ է ապահովել Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունը ևս: Հայկական կողմն իր հեր­թին՝ հերքեց որևէ պլանի առկայությունը բանակցային սեղանին: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել էր, թե չգիտի՝ ինչ նկատի ունի ադրբեջանական կողմը:

Ալեքսեյ Մալաշենկոյի դիտարկմամբ վերջին տարիներին տարբեր առիթներով խոսվել է ռու­սական առաջարկների առկայության մասին, այդ թվում՝ արևմտյան համանախագահների կողմից, ինչը նշանակում է, որ դրանք ունեցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությունը, այսինքն՝ եղել են կոնսենսուսային առաջարկներ:

Ավելին՝ նրա խոսքով՝ դրանք կողմերի համար բոլորովին նոր առաջարկներ չեն եղել: «Վերջերս կրկին ասվեց, որ դրանք հիմնվում են մադրիդյան սկզբունքնե­րի վրա, պարզապես Ռուսաստանը՝ որպես ակ­տիվ միջնորդ, ով ունի ազդեցություն հակամար­տող երկրների նկատմամբ, ունենալով սերտ հա­րաբերություններ, ում վստահում են նաև արևմտյան համանախագահ երկրները, չնայած ունեն տարաձայնություններ այլ հարցերում, որոշակի փուլերում մշակել է սեղանին առկա առաջարկները և ներկայացրել մեկ փաթեթով:

Ուշագրավ է, որ ռուսական կողմը մշտապես հերքել է նման փաստաթղթի առկայության մասին խոսակցությունները, բայց նման բան կարող է լի­նել: Այլ հարց է՝ ներկայումս այն քննարկվում է, թե ոչ: Յուրաքանչյուր կողմ կարող է մեկնաբա­նել այնպես, ինչպես ցանկանա: Կարծում եմ՝ կարգավորման որ հարցերի շուրջ ընկալումներ են քննարկվում, այսինքն՝ դրանք կարգավորման բաղադրիչներն են, որոնք իսկապես կոնկրետ հարցեր են, սակայն, թե դրանք կոնկրետ այս փա­թեթի մաս են, թե ոչ, չեմ կարող ասել: Բնականա­բար. կա կողմ, որն ավելի հետաքրքրված է, որ նման քննարկումներ տեղի ունենա, բայց ներքին քննարկումների բովանդակությունն այնքան էլ հասկանալի չէ: Հետաքրքրականն այն է, որ բավականին երկար դադարից հետո կողմերը այս հանդիպումից առաջ և հետո բարձրաձայնեցին «կարմիր գծերը», ինչը երևի թե պետք է անե­ին, քանի որ հասարակությունների համար հաս­կանալի չէր, թե ինչի շուրջ են ընթանում կողմերի միջև խոսակցությունները: Այդ «կարմիր գծերի» հրապարակումից պարզ դարձավ, որ դիրքորոշ­ումներում ոչինչ չի փոխվել, և, եթե այդ մասին հայտարարվում է բարձրաձայն, նշանակում է մոտ ապագայում էլ չի փոխվելու, իսկ դա բանակցային գործընթացը դնում է վտանգի տակ, սա­կայն հասարակությունները վստահեցվում են, որ կողմերն իրենց դիրքորոշումներից հետ չեն կանգ­նել: Բայց այստեղ մեկ այլ խնդիր է առաջ գալիս՝ պատերազմի հավանականություն կա, բայց այս պահին չկան նպաստավոր պայմաններ դրա հա­մար, քանի որ հակամարտող երկրներում ներքա­ղաքական ակտիվ գործընթացներ են, որոնց ըն­թացքում լայնածավալ գործողություններ չեն կա­րող լինել, ամենաշատը կարող են գրանցվել հրադադարի խախտումներ...»,-ասաց Մալաշենկոն»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>