Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին
23
Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Պատերազմ Արցախում
Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ) Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները

Նվիրված, խլված, բռնագանձված գույքի աճուրդները չեն կայանալու

Եվ այսպես. Պարզ դարձավ, որ Ծաղկաձորի Գոլդեն-Փելես հյուրանոցի աճուրդին մասնակցելու հայտ չի եղել։ Սա պաշտոնապես ընդունեց պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը։

Սա այն էր, ինչի մասին մեր կազմակերպությունը նախորդ երկու հրապարակումներում զգուշացնում էր։

Արմեն Ավետիսյանի կողմից պետությանը «նվիրաբերված» հյուրանոցը գնորդ չի գտնում և ամենայն հավանականությամբ չի գտնելու։ Սա շատ ավելի լուրջ փաստ է, քան մեկ հյուրանոցի չկայացած աճուրդը։ Սա ուղիղ կապով կասկածի տակ է դնում նվիրված, բռնագանձված և այլ ցանկացած ոչ կամավոր եղանակով գույքի և սեփականության խլման և վերաբաշխման Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը։ Մի քաղաքականություն, որը դարձել է նրա հիմնական այցեքարտերից մեկը։

Հայաստանյան իրականության մեջ շատ դժվար է գտնել «նվիրված», խլված, բռնագանձված գույքի գնորդ։ Դա մի կարճ ժամանակ հետո վենդետաների, դատական պրոցեսների անվերջանալի փուլ է լինելու։

Հնարավոր չէ վաճառել, ասենք, «Գոլդեն Փելեսը», միաժամանակ Խաչատուր Սուքիասյանին վերադարձնել «Բջնին»։ Մեր խնդիրն անձերը չեն, այլ ցույց տալ, որ իշխանությունը չի կարող միաժամանակ իրականացնել լրիվ հակառակ տրամաբանությամբ, իրարամերժ տրամաբանությամբ պրոցեսներ։ Տեսնելով «Բջնիի» հնարավոր զարգացումերը, ո՞ր խոշոր գործարարը մոտ կգա «Գոլդեն Փելեսի» աճուրդին։

Եթե հույսը օտարերկրյա ներդրողներն են, ապա այսօրվա Հայաստանի դատաիրավական «բեսպրեդելի» պայմաններում ո՞ր օտարերկրյա ներդրողը կգա Հայաստան։ Արաբները եկել էին, դրանից հուշ մնաց միայն նրանց հագուստի քննարկումը։ Ուղղորդվող դատարանները, ռուսահայ ներդրողների առաջ դրված վետոն, արաբներին ծաղրելը, իշխանության անհավասարակշիռ պահվածքը՝ դրանք անհետևանք չեն անցնում։

«Գոլդեն Փելեսի» և այլ հնարավոր աճուրդների դեպքում կա նաև մեկ այլ հնարավոր տարբերակ։ Աճուրդների չկայացման դեպքում գնի սրընթաց նվազեցում և հաջորդ աճուրդների ժամանակ յուրայինների կողմից դրա ձեռքբերում։ Սրա հավանականությունը, անկեղծ ասած մեծ չէ։ Այդպես կարող է լինել 1-2 դեպքում, բայց որպես քաղաքականություն այն չի կարող գործել։

Շատ ավելի կարևոր է հասկանալ պրոցեսն իր ողջ տրամաբանությամբ։
«Գոլդդեն Փելեսի» «նվիրատվության» արդյունքում այս պահին ունենք մեկ իրական փաստ՝ այն չի գործում, տասնյակ մարդկանց ազատել են աշխատանքից, նրանք գործազուրկ են։ Շոուի արդյունքը սա է, եթե շոուն դառնա քաղաքականություն և ստանա մեծ ծավալներ, ապա հետևանքները լիենլու են ավելի ծավալուն՝ չաշխատող Հայաստան։

Ի դեպ, Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահն ասում է, թե «հնարավոր է , որ այլ ելք չգտնվի և պետությունը շահագործի հյուրանոցը»։ Ավելի վտանգավոր և ավելի չաշխատող գաղափար շատ դժվար էր գտնել։ Բառիս բուն իմաստով, սա կլինի վերադարձ հնին՝ վերադարձ խորհրդային սոցիալիստական համակարգին։ Ինչով դա վերջացավ, կարծում եմ գիտենք բոլորս։

Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>