Սոթք-Քարվաճառ հատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ի՝ ժամը 13.00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

