Արթուր Վանեցյանի ավագ որդին մոտ օրերս բանակ կզորակոչվի. Որտե՞ղ է նա ծառայելու
Դիտել նաև
Արթուր Հովհաննիսյանի տան վարձը պետբյուջեից է վճարվել
«Թույլ չենք տալու խաղահրապարակի տեղում 18-հարկանի շենքեր կառուցել»․ Արթուր Չախոյան
Ինչո՞ւ ինչ-որ միջազգային կազմակերպություն պետք է պարեկի մեր երկրով անցնող, կոնֆլիկտավտանգ ճանապարհը․ Խաչատրյան
«Nike-ի զեղչի քարտով ո՞նց կարելի է պատրաստվել ահաբեկչության»․ Արթուր Սուքոյան
Արթուր Սարգսյանը կալանավորվեց 2 ամսով
«Հրապարակ» թերթը գրում է. «Արթուր Վանեցյանի ավագ որդին՝ Արտյոմը, մոտ օրերս բանակ կզորակոչվի։ Նա սովորում է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսում։
Ու չնայած առողջական որոշ խնդիրներ ունի եւ կարող էին զինծառայության մեկնելը գոնե վեց ամսով հետաձգել, սակայն ծնողների եւ իր պնդմամբ որոշել են ծառայությունը չհետաձգել։ Հնարավոր է, որ զորակոչվի անգամ մինչեւ Ամանոր։
Թե որտեղ է ծառայելու, ծնողները պատկերացում չունեն, ասում են՝ վիճակահանությամբ է որոշվելու։ Ավելին՝ տղայի մայրը՝ Նոնա Վանեցյանը, որը մի քանի ամսից երրորդ զավակը կունենա, ասում է, որ բանակը պարտադիր է տղայի համար եւ այնտեղ տղաները տղամարդ են դառնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

