Ամիսների աշխատանքից հետո կայացավ «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստը (տեսանյութ) Ի՞նչ նպատակ ունի անկոչ հյուրը Այսօր Ծաղկազարդ է
30
Անվտանգայինից զատ մեր հանրության մի ստվար հատվածի հետաքրքրում է նաև հացի խնդիրը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ըստ չինական NetEase պարբերականի` ԱՄՆ-ն արդեն քաղաքական պարտություն է կրել Իրանից Bloomberg. Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերի պատճառով աշխարհը կարող է կանգնել մեծ տնտեսական կործանման առջև «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը հավակնում է մարդ–հասարակություն–պետություն հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը Փաշինյանական ժանդարմերիան «խուլիգանության և պաշտոնյայի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու» կասկածանքով ձերբակալվել է 2 անձ «Ո՛չ թագավորներին». ԱՄՆ-ում բողոքի հուժկու ալիք է Թրամփի, նրա քաղաքականության և պատերազմի դեմ Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Անվտանգայինից զատ մեր հանրության մի ստվար հատվածի հետաքրքրում է նաև հացի խնդիրը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) «Անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է». Մարիաննա Ղահրամանյան Ամեն քայլափոխի՝ մերժում, բոյկոտ, կոշտ խոսք․ մարդիկ այլևս չեն լռում․ փորձագետ Ըստ չինական NetEase պարբերականի` ԱՄՆ-ն արդեն քաղաքական պարտություն է կրել Իրանից Bloomberg. Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերի պատճառով աշխարհը կարող է կանգնել մեծ տնտեսական կործանման առջև Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների hետևանքով վնաuվել է 131 պատմամշակութային ժառանգության օբյեկտ Հորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի Դոնի Ռոստովում տեղի է ունեցել ակցիա՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու Եկեղեցու բակից ձերբակալված դպրոցականները առողջական լուրջ խնդիրներ ունեն. փաստաբան Իրանի դեսպանը ցավակցական ուղերձ է հղել իրանահայ Հովհաննես Սիմոնյանի զոհվելու կապակցությամբ Փաշինյանի ասածն իր վախերի հետևանքն է. Մամիջանյան Ամիրյան 8 հասցեն ամեն անձրևի հետ վերածվում է խայտառակության խորհրդանիշի (տեսանյութ) Եզակի երեխաներ են, որևէ քաղաքական ուժի հետևորդ չեն. Փաստաբանը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակից բերման ենթարկված տղաների մասին Ընդդիմության հաղթանակը հնարավոր է. ԱԺՄ Սաուդյան Արաբիան հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել Իրաքում ԱՄՆ դիվանագիտական ​​​​օբյեկտները ենթարկվել են նոր հարձակումների Հերթական անորակ ասֆալտապատումը (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը հավակնում է մարդ–հասարակություն–պետություն հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը Ամիսների աշխատանքից հետո կայացավ «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստը (տեսանյութ) Ի՞նչ նպատակ ունի անկոչ հյուրը Եկեղեցու բակից ձերբակալված դպրոցականները առողջական լուրջ խնդիրներ ունեն. փաստաբան Ելնելով անվտանգության նկատառումներից՝ դասերը կանցկացվեն առցանց. Հայաստանի ամերիկյան համալսարանի հայտարարություն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան. փաստաբան Փաշինյանական ժանդարմերիան «խուլիգանության և պաշտոնյայի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու» կասկածանքով ձերբակալվել է 2 անձ Բայց «թագավորի մերկությունը» այլևս հնարավոր չէ ոչ մի քարոզչական հնարքով պարտակել Այսօր Ծաղկազարդ է «Ամեն տեղ եք պատրաստվում պղծե՞լ, չկպնեք ինձ». հավատացյալը՝ Փաշինյանին «Տենց չնայես ինձ». միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հեռանալու ժամանակ

Դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գեւորգ Դանիելյան

ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը զեկույց է ընդունել, որտեղ անդրադարձ կա նաև Հայաստանի դատաիրավական համակարգի խնդիրներին ու ԼԳԲՏ անձանց իրավունքներին և այդ համատեքստում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը:  Զեկույցում տեղ գտած ձևակերպումների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է  Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ։

Պարոն Դանիելյան, թեև ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը ողջունում է դատական համակարգի բարեփոխման գաղափարը` դրա անկախության ամրապնդման նպատակով, բայց և մտահոգություն է հայտնում այդ գործընթացի անկախության և անկողմնակալության ապահովման տեսանկյունից ու ՀՀ իշխանություններին հորդորում է զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարելի է ընկալել որպես ճնշման գործադրում կամ  դատական համակարգի աշխատանքի խոչընդոտում: Արդյո՞ք սա դեղին քարտ է իշխանություններին:

- Ոչ միայն ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը և մյուս միջազգային կառույցները, այլև ցանկացած հայ մարդ, անխոս, ողջունելի է համարում դատական համակարգի բարեփոխման գաղափարը, սակայն պակաս կարևոր չէ այն, թե բարեփոխիչները ինչպես են պատկերացնում նույն այդ գաղափարի իրացման եղանակները, վերջին հաշվով, ինչ նպատակ են հետապնդում: Դուք հանդիպե՞լ եք որևէ բարեփոխիչի, որն իր քայլերը չփորձի բացատրել զուտ ժողովրդավարության, մարդու իրավունքների և այլ հրապուրիչ արժեքների պաշտպանության անհագ ձգտումով, բայց արդյունքում հաճախ տեսնում ենք քաղաքական, կուսակցական կամ զուտ անձնական նեղ շահերով թելադրված խնդիրների լուծման անթաքույց միտում: Եթե մենք կարողանայինք 3 տասնամյակ շարունակ վեր կանգնել այս «մարդկային թուլություններից», ապա երբեք որևէ մեկի մտքով անգամ չէր անցնի կասկածելի համարեր բարեփոխումները, իսկ, քանի դեռ դա չենք հաղթահարել, ինքս հիմքեր չեմ տեսնում իմպերատիվ դրական եզրահանգումների համար:

Իշխանությունը լծվել է ՍԴ գործող կազմի փոփոխության գործին, այսպես ասած՝ պետական կաշառքի, ըստ այդմ էլ՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծն է օրակարգում: Մասնավորապես այս գործընթացը տեղավորվո՞ւմ է վերը հնչեցված մտահոգությունների շրջանակում:

-Ցավոք, հանրության մեջ ձեր նշած նախաձեռնությունը ևս միանշանակ չի ընկալվել, իսկ անկախ իրավագետների շրջանում, թերևս, գերիշխում է այն տեսակետը, որ այսպիսի լուծումներն ընդհանուր ոչինչ չունեն դատական իշխանության անկախության ամրապնդման հետ: Իհարկե, Վենետիկի հանձնաժողովը շեշտադրում է արել վաղ կենսաթոշակի հարցում, հատկապես, կամավորության սկզբունքի վրա ուշադրություն դարձնելու անհրաժեշտությանը, և արտաքուստ այս բաղադրիչը պահպանվել է օրինագծում, սակայն այդ խիստ առանցքային տարրը պետք է նաև հստակ բովանդակություն ու խելամիտ նպատակ ունենար, չխարխլեր դատավորների համայնքում խտրականության արգելքի սկզբունքը, վերջին հաշվով, չընկալվեր, որպես ցանկացած գնով ՍԴ կազմը յուրայիններով համալրելու միջոց, էլ չեմ ասում՝ տեղ չթողնվեր, որպեսզի հանրության մեջ այն գնահատվեր, որպես տարեկան առնվազն 90 մլն դրամի հասնող «պետական կաշառք»:

Հավելեմ, որ գործող օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասն արդեն իսկ նախատեսում է վաղ կենսաթոշակի ինստիտուտը (մասնավորապես, առնվազն 12 տարի աշխատած յուրաքանչյուր ՍԴ դատավոր կարող է անցնել կենսաթոշակի), ինչը չկա դատական իշխանության մյուս դատավորների պարագայում: Հիմա այս խելամիտ լուծումն առավել ընդհանրական դարձնելու փոխարեն, նախապատվությունը տրվել է երկամսյա ժամկետում կենսաթոշակի անցնելու հրաժարականի դիմաց՝ աշխատավարձին հավասար կենսաթոշակ հատկացնելու տարբերակին, ընդ որում, դրանից կարող են օգտվել անգամ 1-2 տարվա ստաժ ունեցողները: Արդյունքում, երկարատև ստաժ ունեցողի կենսաթոշակը մոտ 3 անգամ պակաս է լինելու հենց այս պահին հրաժարական տվող դատավորից: Էլ չեմ ասում, որ կենսաթոշակը սոցիալական ապահովության միջոց է, այն չի կարող հավասար լինել աշխատավարձին, որևէ առողջ տրամաբանություն չի կարող լինել, երբ պատասխանատու աշխատանք կատարողի աշխատավարձը հավասարեցվում է կամայական լուծումներով կենսաթոշակի անցած անձի որևէ մեկի կենսաթոշակի չափի հետ:

Այո, Սահմանադրությունը նախատեսել է սահմանադրական արդարադատությունը բարեփոխելու նպատակ, սակայն այն չի կարող իրացվել դատավորների անփոփոխելիության սկզբունքն արհամարհելու հաշվին, հակառակ պարագայում արդեն որոշ ժամանակ անց իշխանության կգան նոր դեմքեր և նույն հաջողությամբ կփորձեն նորանշանակ դատավորներին ճանապարհել կենսաթոշակի՝ դարձյալ բարեփոխումների պատրվակով: Հունգարիայում մի այդպիսի փորձ արվեց, սակայն ամեն ինչ ավարտվեց իշխանությունների լրջագույն պարտությամբ և սահմանադրական արդարադատության խաթարմամբ:

Այս ամենը, երբեմն, այնքան հեռու է պարզ իրավական մշակույթից, որ հաճախ անգամ անհրաժեշտ չեմ համարում որևէ կերպ անդրադառնալ և այն դիտարկել իբրև լրջմիտ վերլուծության նյութ:

Մասնագիտական շրջանակները մեկ ու կես տարի շարունակ զգուշացնում էին, որ իշխանության քայլելը հանգեցնելու են նրան, որ Հայաստանը կրկին հայտնվի տարբեր զեկույցներում: Այս նախազգուշացումից հետո, ի՞նչ քայլեր եք ակնկալում ՀՀ իշխանություններից: Զեկույցը ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին պետք է քննարկվի և քվեարկվի, եթե այն ընդունվի,  իրավական ու ժողովրդավարական երկրի ձգտող Հայաստանը խնդիրներ կունենա՞:

- Իմ կենսափորձը ցույց է տալիս, որ, ցավոք, միջազգային կառույցների զեկույցների հիմքում ոչ միշտ և ոչ ամբողջությամբ են դրվում զուտ իրավագիտական չափանիշներ, ցավոք, կոնկրետ իրավական թնջուկի լուծման բանալին գտնվում է օրվա իրավիճակային քաղաքականության «գրպանում», ուստի հազիվ թե հնարավոր լինի ողջամիտ կանխատեսումներ անել այս հարցում:

Զեկույցում նաև իշխանությանը կոչ է արվում շարունակել կանանց իրավունքների ամրապնդումը, այդ թվում՝ ԼԳԲՏ  անձանց ու փոքրամասնությունների։ Նշվում է հայ հասարակության մեջ անհանդուրժողականության և բացասական կարծրատիպերի շարունակական գերակայումը ԼԳՏԲ անձանց և այլ փոքրամասնությունների վերաբերյալ և շատ բաց խոսվում է որոշ խմբերի կողմից հասարակության մեջ դրված խոչընդոտների մասին՝  Ստամբուլի կոնվենցիայի վավերացման հարցում։  Փաստորեն, սա վիճահարույց փաստաթուղթը վավերացնելու հստակ ուղե՞րձ է:

- Դուք ճիշտ նկատեցիք, որ կա մի սոցիալական հատված, որոնց ինքս էլ եմ հարում, որը միանշանակ դեմ է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը: Ընդ որում, ինքս և իմ համակիրները, երբեք ակնարկ անգամ չենք արել այն մասին, թե իբր մեզ մտահոգում է կոնվենցիայի ստորագրման վայրը (դա արդեն անլուրջ խաղ է), կամ իբր կողմ ենք կանանց կամ ընտանիքի որևէ անդամի նկատմամբ բռնությանը և այլն: Բազմիցս կրկնել ենք, բայց կյանքը ցույց է տալիս, որ դեռ հարկադրված ենք լինելու պարբերաբար լուսաբանել այն պարզ ճշմարտությունը, որ մենք դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն, քանի որ դա հանգեցնում է խտրականության արգելքի սկզբունքի ոտնահարմանը: Սահմանադրությունը, միջազգային իրավունքի նորմերը գերակա են համարում միայն և միայն մայրությունը, ինչպես նաև երեխայի լավագույն շահերը, ցանկացած այլ կողմնորոշում ունեցող չափահաս անձի իրավունքները չեն կարող գերակայել այս իրավունքների նկատմամբ:

Իմ խոսքերից բխո՞ւմ է, արդյոք, որ ինքս, իբր, կողմնակից են բռնություններին, որ, իբր, ինձ ավելի ընդունելի է թվում միջնադարյան «խավարն ու մութը». այս հարցի պատասխանը թողնում են ընթերցողի դատին: Ի դեպ, բազում պատմական աղբյուրներ վկայում են, որ, ի տարբերություն ասիական ցեղերի, միջնադարում հայ քրիստոնեական ընտանիքում կինը իրավազուրկ չի եղել, ավելի՝ պաշտպանվել է օրենքի ուժով: Հեռուն գնալ պետք չէ, պարզապես պետք է հպանցիկ ծանոթանալ Մխիթար Գոշի «Դատաստանագրքին», որում կնոջը մարմնական վնասվածք հասցնելու համար ամուսինը պետք է ենթարկվեր կրկնակի չափով պատասխանատվության, քանի որ Եկեղեցում հնչող «Տեր եմ» արտահայտությունը ոչ թե ընկալվում է կույր իշխանություն, այլ պատասխանատվություն:

Ստամբուլյան կոնվենցիան միանշանակ չի ընդունվում Հայաստանի հասարակության կողմից, իսկ մասնագիտական շրջանակները, ի դեմս նաև Ձեզ, բազմիցս ահազանգել են, որ այն ՀՀ Սահմանադրության հետ խնդիր ունի: Արդյո՞ք այս հորդորը կարող ենք դիտարկել որպես ուլտիմատում ՀՀ իշխանություններին, գաղտնիք չէ, որ տեսակետներ են հնչում առ այն, որ եվրոպական կառույցները կարող են աչք փակել դատաիրավական ոլորտում իշխանության կոշտ, իսկ մասնագիտական շրջանակների գնահատականներով ապօրինի գործողությունների վրա, եթե Ստամբուլյան կոնվենցիան շուտափույթ վավերացվի:

-Դարձյալ քաղաքական ենթատեքստ ունեցող հարց է, որի լավագույն մասնագետը չեմ: Կարող եմ միայն պնդել, որ Ստամբուլյան կոնվենցիան ոչ միայն  միանշանակ չի ընկալում հայ հասարակությունը, այլև նույն միջազգային հանրությունը: Դուք տեղյակ եք, որ մեկ տասնյակին գերազանցող երկրներ այդպես էլ չեն վավերացրել Ստամբուլյան կոնվենցիան, իսկ առանձին երկրներ անգամ չեն ստորագրել: Մի մասը, ինչպես Իտալիան, աստիճանաբար հետ են կանգնում այդ կոնվենցիայից բխող կարգավորումներից, օրինակ՝ հրաժարվեց «ծնող 1» և «ծնող 2» օրենսդրական եզրույթներից: Վերջապես, այդ կոնվենցիայի իրավաչափության հարցը հանձնվել է ԵՄ արդարադատության դատարանի քննությանը:

Դուք կապ տեսնո՞ւմ եք ՍԴ-ի շուրջ ընթացող պրոցեսների ու Կոնվենցիայի վավերացման օրակարգի միջև:

Ընդամենը կարձանագրեի, որ առաջիկայում սպասվում են մի շարք առանցքային օրինագծեր, այդ թվում՝ կապված այդ կոնվենցիան մինչև վավերացնելը, ամբողջությամբ կյանքի կոչելու հետ: Ուստի իշխանություններից ակնկալվում է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են հիմք հանդիսանալ ՍԴ-ի շուրջ ընթացող գործընթացները կասկածելի որակելու համար:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>