Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին
23
ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Պատերազմ Արցախում
Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ) Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած

1984-ից 2020 կամ ինչպես խորհրդարանը կորցրեց լեգիտիմությունը

Խորհրդարանները լեգիտիմությունը կորցնում են ոչ միայն անարդար ընտրությունների, այլ հենց բուն գործունեության ընթացքում: ՀՀ Ազգային ժողովն արդեն իսկ կորցրել է իր լեգիտիմությունը: Այն այլեւս չի կարող արտահայտել հանրության մեծամասնության տեսակետներն ու շահերը: Խորհրդարանն ընտրություններից մեկ տարի անց արդեն իսկ ոչ լեգիտիմ է:

Եթե ոստիկանության կողմից հեռախոսային գաղտնալսումների մասին օրինագիծն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվում է ԱԺ կողմից, այն էլ կառավարող խմբակցության կողմից արժանանալով միաձայն, սովետական տարիները հիշեցնող հավանության, ապա լեգիտիմության մասին խոսակցություններն արդեն իսկ ավելորդ են:

Եթե խորհրդարանը կամ խորհրդարանական մեծամասնությունն օրինականացնում է կաշառքը՝ Սահմանադրական դատարանի իրենց համար անցանկալի անդամներից ազատվելու համար, ապա էլ ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել:

Իհարկե, ոմանք կասեն, թե խորհրդարանը լեգիտիմությունը կորցրել էր դեռ այն ժամանակ, երբ պատգամավորներից ոմանք մասնակցեցին դատարանների շրջափակմանը, եւ գուցե նրանք ճիշտ են, բայց այս վերջին քվեարկությունից հետո խորհրդարանը ՀՀ քաղաքացիների կողմից այլեւս չի կարող ընդունվել որպես լեգիտիմ օրենսդիր մարմին:

Առանց այս վերջին տարօրինակ, անհասկանալի, պետականաքանդ քվեարկությունների էլ մեկ տարի առաջ արտահերթ ընտրություններում ձեւավորված խորհրդարանը չէր արտահայտում ժողովրդի հիմնական խմբերի շահերը, չէր արտացոլում իրականում առկա քաղաքական պատկերը:

Առանց այս քվեարկությունների էլ պարզ էր, որ խորհրդարանում, մեղմ ասած, շատ են քաղաքական անցյալ չունեցող եւ քաղաքականությունից կիլոմետրերով հեռու մարդիկ: Եթե կասկածում եք, ապա հետեւեք վերջին օրերի քննարկումներին:

Առանց այս քվեարկությունների էլ վաղուց արդեն պարզ էր, որ խորհրդարանական մեծամասնությունն ամբողջովին կախվախության մեջ է ոչ թե գործադիրից, այլ գործադիրի ղեկավարից՝ մեկ մարդուց:

Առանց այս քվեարկությունների էլ պարզ էր, որ կառավարող իմքայլական խմբակցությունը անհասկանալի եւ անտրամաբանական ագրեսիվություն է դրսեւորում իրենց տեսակետները, կարծիքները, դիրքորոշումները եւ մոտեցումները չկիսողների նկատմամբ, բայց այս վերջին քվեարկությունները շատ հարցերի եւ կասկածների պատասխան տվեցին՝ խորհրդարանն այլեւս լեգիտիմ չէ:

Եւ այս ամենը, բնականաբար, չի կարող անհետեւանք մնալ, չի կարող չհանգեցնել հերթական արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընդամենն ամիսներ անց:

Գեղամ Նազարյան

Top-News.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>