Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին
23
ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Պատերազմ Արցախում
Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ) Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած

«Ինչո՞վ է առաջարկում փոխել այս մոդելը ինքնահռչակ առաջին տիկինն իր ամուսնու հետ». Լուսինե Հարոյան

Ինքնահռչակ առաջին տիկինը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ու կոչ արել հայ կանանց ազատվել բլինչիկա~բուդա~սալաթային գերությունից:
Առաջին հայացքից լավ գրառում է. բոլորս գիտենք, թե երբեմն ինչ խեղաթյուրված մրցավազքի է հասցնում հայ կանանց և ընտանիքներին այդ «սեղանային մշակույթը»:
Բայց սա միայն առաջին հայացքից:
Չեմ թաքցնի, ես հիմա չեմ տքնում գազօջախի մոտ, որովհետև աշխատում եմ այդ օրերին, երևի մի քիչ էլ «ցիվիլիզացվել» եմ, բայց իմ մանկության ամանորյա ամենապայծառ հուշերի պատառիկներում մայրիկիս ու քույրիկիս կարմրած դեմքերն են, որոնք մի ամբողջ օր չէին հեռանում գազօջախի մոտից:
Ու ոչ այն պատճառով, որ ես փոքրիկ որկրամոլ էի կամ ընտանիքս ֆետիշացնում էր ուտելիքը:
Բնավ ոչ:
Փառք Աստծո, ընտանիքիս հարցում բախտս անսահման բերել է. ծնողներս բանասեր ուսուցիչներ` սիրահարված հայ մշակույթին ու պատմությանը:
Այլ այն պատճառով, որ մայրիկիս հոգնած ու կրակից կարմրած դեմքը, հայրիկիս մոտենալն ու անվերջ հարցեր տալը, իմ` որպես տան փոքրի արտոնյալ կարգավիճակում խոհանոց սողոսկելն ու խմորեղենի կրեմից թաքուն լպստելը ինձ ընտանեկան անասելի ջերմություն էին տալիս:
Այն պատճառով, որ ես գիտեի` եթե մայրիկը խոհանոցում է, ուրեմն աշխարհում ամեն ինչ հրաշալի է, որովհետև դա պարզապես սեղան չէր ուտեստներով լի, այլ` Ամանորի կախարդական երեկոյի կենտրոնը, որի շուրջ պիտի հավաքվեր աշխարհում ամենակարևոր օղակը` ընտանիքը, իսկ մի քանի րոպեից` նաև բարեկամներն ու մտերիմները որովհետև պիտի դեմ առ դեմ տեսնեի իմ ամենահարազատ ու սիրելի դեմքերը:
Այն պատճառով, որ իմ մանկական ուղեղում գենետիկական մակարդակով արդեն նստած էր Հայ Մոր դերը` տան, օջախի պահապանի, «ներսի պատի» դերը, ինչպես և Հայ Հոր դերը` օջախի ստեղծողի, «հիմքի» դերը:
Ու ինչո՞վ է առաջարկում փոխել այս մոդելը «առաջին տիկինն» իր ամուսնու հետ` փողոց դուրս գալ, հոթ դոգ ծամել, կոլա խմել:
Թվում է, թե անմեղ կոչ է, բայց սա կոչ է վերաիմաստավորել հայ կնոջ դերը և ընդհանրապես կին ու տղամարդ դերաբաշխումը հայկական ընտանիքում, ներմուծել անճաշակություն ու գռեհկություն` ջինգլ բելսի և հոթ դոգի տեսքով:
Ու իշխանական ողջ քարոզչամեքենան լծվել է ապացուցելու, որ հրապարակում ցրտին հոթ դոգ ծամելը լավագույն Նոր տարին է, որ կարող էր մեզ հետ պատահել:
Մեր Մեծերից մեկն ասում էր` ընտանիքը հասարակության հիմքն է. ու դժվար չէ պատկերացնել այն հասարակության ողբալի վիճակը, որտեղ ամենաընտանեկան պայծառ տոնը պիտի անցկացնել հրապարակում հոթ դոգ ծամելով, որտեղ կինն ու տղամարդը չեն տարբերվում իրարից, և յուրաքանչյուրը կորցրել է ընտանիքի ամրության համար այնքան կարևոր իր Տեղը:
Ոչ, չհարգելի «առաջին տիկին», ես չեմ իջնի հրապարակ Ամանորին, ես կավարտեմ գործս ու կվազեմ տուն` գուցե կարողանամ մի փոքր ետ բերել մանկությանս այն բարի ու կախարդական մթնոլորտը, երբ մեծ սեղանի շուրջ հավաքվում էին սիրելի մարդիկ, ու ես սրտի տրոփյունով սպասում էի, թե ո՞վ առաջինը կբացի մեր տան դուռը ու կմիանա մեր «Խորհրդավոր ընթրիքին»:

Լուսինե Հարոյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>