Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին «Թրամփի ուղին» դժվար թե Իրանի հիացմունքն առաջացնի, այն չի բավարարում նաև Չինաստանին․ Գալուզին Հայ ընտրողը կարող է ակնկալել, որ ՍԴ-ն ապահովելու է, որ իր կամքի վրա ոչ մեկ ոտքերը չսրբի, ինչպես արվում է այսօր․ Խուդոյան
30
Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները «Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան «Երեւի լավ չեք հետևել հակակոռուպցիոնի հայտարարություններին», «Կակռազ շատ լավ հետևել եմ». լեզվակռիվ ՍԴ-ում Պատերազմ Արցախում
Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին ՌԴ-ն Գյումրիի ռազմաբազայի հարցով ազդանշաններ չի ստացել. Գալուզին «Թրամփի ուղին» դժվար թե Իրանի հիացմունքն առաջացնի, այն չի բավարարում նաև Չինաստանին․ Գալուզին Հայ ընտրողը կարող է ակնկալել, որ ՍԴ-ն ապահովելու է, որ իր կամքի վրա ոչ մեկ ոտքերը չսրբի, ինչպես արվում է այսօր․ Խուդոյան Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչումը Իսրայելին չի ազատում Արցախում հայության դեմ հանցագործություններին մեղսակցությունից Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, բայց նաև պատմական նշանակություն. Ռուբեն Մելքոնյան Ոչ լեգիտիմ խորհրդարանը ընտրելու է ոչ լեգիտիմ վարչապետ Մինչ Սահմանադրական դատարանը քննում է ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումները, ՔՊ-ում պաշտոնակռիվ է Զրպարտության գործով դատարանը Ստեփան Ասատրյանի վրա է դրել ապացուցման բեռը Ազատություն Արմեն Աշոտյանին. Օրվա լուսանկար Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Ավետիք Չալաբյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Մանրամասներ՝ Արարատի ողբերգական վթարից. հայտնաբերվել է 4-րդ կիuամnխրաgած մшրմինը «Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից Պարտքի սպասարկման բեռն անգամներով ավելացել է Ողբերգական դեպք Արարատում. «Nissan Rogue»-ում հայտնաբերվել են 3 կիuամnխրացած մшրմիններ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Իշխանության ներկայացուցիչները չեն պատժվում անմեղության կանխավարկածը խախտելու համար ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին Փաստաբան․ Փաշինյանի համախոհները ստիպված են նրա ագրեսիվ արտահայտությունները արդարացնել «քաղաքական հայտարարություններով» Իրանական հարձակումների հետևանքները․ Քուվեյթը որսացել է երկու բալիստիկ հրթիռ, Բահրեյնում վնասվել է բնակելի շենք ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող տասը իրանական ռազմական օբյեկտների

Խուճուճ Հովոն ցանկանում է Փաշինյանի դեմ «գարաժատերերի » հեղափոխությո՞ւն իրականացնել

Այն,  որ այս իշխանությունը պատահականություններից է բաղկացած, պարզ է արդեն բոլորի համար: Պարզ չէ, թե ինչքան է տևելու այս մղձավանջը, և ունի՞ արդյոք Հայաստանը բավարար ռեսուրս՝ դիմագրավելու այս արհավիրքին:

Օրինակ, օրեր առաջ, երբ ճանապարհային պատահարների աննախադեպ քանակ էր արձանագրվել,  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը առաջարկեց չեղարկել բոլոր վարորդական իրավունքները և բոլորին նոր քննությունների ուղարկել: Հասկանալի է, որ եթե  նման անմեղսունակ առաջարկը  երկրի նախարարն է անում, ապա էլ ինչ սպասել ավելի փոքր տրամաչափի պաշտոնյաներից:

Իսկ այսօր էլ մեկ այլ «հայտնի քայլական»` Հովհաննես Ազոյանը,  նոր առաջարկով է հանդես եկել՝ կոչ անելով վերացնել մարդկանց բոլոր ավտոկայանները: Որպեսզի ասածս հերյուրանք չհնչի, բերենք բառացի  նրա խոսքերը,- « Եվ եթե ուզում եք Հայաստանում տուրիզմ զարգանա, ապա օր առաջ պետք է Երևանը մաքրել այս աղետի գոտի հիշեցնող ավտոտնակներից ու փոխարենը դարձնել, գոնե, սովորական կանաչ գոտի՝ եթե այգու փող չկա։ Իսկ թե ո՞նց, ասեմ: Ուղիղ կերպով խոսեք մեր քաղաքացիների հետ, բացատրեք նրանց հարցի լրջությունը, բարձրացրեք իրենց քաղաքացիական գիտակցությունը, ու թող համընդհանուր համաձայնությամբ բոլորը հանձնեն իրենց ավտոտնակները, իսկ դուք իրենց երեխաների համար ստեղծեք կանաչ գոտիներ այդ տարածքներում։ Հիմա դուք դա կարող եք անել, հետո ուշ կլինի»:

Ահա այսպես: Փաստորեն  Խուճուճ Հովոն ոչ միայն դերասան է, այլև պարզվում է հանրային խնդիրների շուրջ կարծիքներ հայտնելու իրավունք է իրեն վերապահել: Բայց մյուս կողմից, նա ումի՞ց է պակաս, օրինակ, Բադալյան Լուսինեի՞ց, ով ոչ միայն կարծիք է հայտնում, այլև «Իմ քայլը» դաշինքի Աժ պատգամավոր է դարձել:

Եթե այս ամենին  ավելացնենք նաև այն,  որ Կարգին Հայկոն Երևանի քաղաքապետ է ընտրվել, ապա ինչո՞ւ Խուճուճ Հովոն իրավունք չի ունենա կարծիք հայտնելու: Ումի՞ց է նա պակաս: Եվ ինչո՞ւ պիտի արդարություն չլինի նաև այս հարցում:

Ավելին,  հեղափոխության սկզբում  Հովոն նույնիսկ ուզում էր ԱԺ նախագահ դառնալ: Սակայն նա դավադրաբար «քցվեց» Փաշինյանի կողմից: Եվ դրա համար էլ, հավանաբար, հանդես է  գալիս այսպիսի առաջարկներով, որպեսզի Փաշինյանի իշխանությունը ժամ առաջ տապալվի կատաղած գարաժատերերի հեղափոխության արդյունքում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>