Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին
23
ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Պատերազմ Արցախում
Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ) Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած

Դեկտեմբեր 18. Գոյություն ունի նաեւ երրորդ տարբերակ

Օրեր առաջ անդրադարձել էի Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի սպասվող աճուրդային վաճառքին, որը նախատեսվում է դեկտեմբերի 18-ին, շեշտելով, որ այս իրավիճակում գոյություն ունի երկու տարբերակ:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի պետությանը «նվիրած» հյուրանոցային համալիրի գնահատված արժեքը 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ է՝15.7 մլն դոլար։

Եւ այսպես, առաջին տարբերակի դեպքում գնորդ չի գտնվի, իսկ երկրորդի դեպքում, այնուամենայնիվ, գնորդ կհայտնվի, բայց սա նվազ իրատեսական տարբերակ է, եւ սա ունի երկու բացատրություն՝ տնտեսական եւ մարդկային։

Զուտ տնտեսական առումով այսօր հայաստանյան բիզնեսի վիճակն այնպիսին չէ, որ թույլ տա խոշոր գործարարներին նման խոշոր գործարքներ։ Եւ կա ավելի կոշտ գործոն՝ մարդկայինը։

Դժվար է պատկերացնել, որ «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի համար գնորդ կգտնվի, որը պատրաստ կլինի գումար ներդնել եւ սպասել, որ մի գեղեցիկ օր Ավետիսյանների ընտանիքը կփորձի դատական ճանապարհով հետ ստանալ նախկինում իրենց պատկանող սեփականությունը:

Չմոռանանք, որ Խաչատուր Սուքիասյանը չի էլ թաքցնում, որ մտադիր է դատական ճանապարհով հետ բերել «Բձնին»: Կարելի է ենթադրել, թե ինչ ազդեցություն կունենա դատարանի որոշումը հետագա բոլոր գործարքների եւ աճուրների վրա, որոնք կապված կլինեն պետությանը «նվիրած» կամ պետության կողմից բռնագրավված գույքի հետ:

Այս հրապարակումից հետո արձագանքեր ստացա, որ գոյություն ունի նաեւ երրորդ տարբերակը.

Եւ այսպես, ո՞րն է երրորդ տարբերակը: Աճուրդն անցկացվում է, բայց գնորդ չի հայտնվում: Այսպես մի քանի փորձ, որից հետո գինը նվազում-նվազում է, հասնելով աննկարագրելի ցածր կետի, որից հետո հայտնվում է X գնորդը՝ «իրենց մարդը», որը կոպեկներով ձեռք է բերում այն։

Բայց այսպես կարող է լինել մեկ-երկու դրվագում, այն էլ աղմուկը փոքր չի լինի։ Իսկ եթե իշխանությունը որոշեց տոտալ գնալ այդ ճանապարհով, «նվիրած», բռնագանձված գույքը իրենցով անելու ճանապարհով, ապա դա կլինի ամբողջովին այլ գործընթաց. նոր թալանի, նոր օլիգարխիկ համայնքի ձեւավորման գործընթաց։

Սա սեփականության վերաբաշխման ճանապարհն է եւ ինչ-որ իմաստով հիշեցնում է 90-ականների վայրի սեփականաշնորհման տարիները, երբ մեկ տասնյակի մոտ ընտանիքներ վաուչերներով, այլ կերպ ասած՝ կոպեկներով ձեռք բերեցին հայաստանյան նյութական հարստությունը եւ արտադրական ռեսուրսները: Երկիրը թալանվեց, ձեւավորվեցին առաջին հիմնադիր օլիգարխները։ Անուններ հիշեցնե՞լ... բոլորը գիտեն։

Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>