ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Ի՞նչ է կատարվում ԼՂ հարցով բանակցային գործընթացում

«168 ժամ» թերթը գրում է. «Վերջին օրերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շուրջ ինտենսիվ իրադարձություններ են տեղի ունենում: Բրատիսլավայում երեկ կայացած երկու երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ Բաքվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ ասուլիսում խոսեց փոխզիջումների հնարավորության մասին՝ հույս հայտնելով, որ երեկվա հանդիպման արդյունքներով հնգակողմ հայտարարություն կստորագրվի՝ երկու երկրների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների արտգործնախարարների մասնակցությամբ: Բայց մինչ այդ հայտարարությունները, նախօրեին և երեկ հայկական կողմում տեղի ունեցան երկու խորհրդանշական իրադարձություններ:

Դեկտեմբերի 3-ին հրապարակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, որի համաձայն՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ինչպես նաև՝ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը երեկ մեկնեց Բաքու՝ մասնակցելու տարածաշրջանային թեմայով ինչ-որ միջոցառման: Իսկ երեկ էլ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Ադրբեջանի փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևային հրավիրեց Ստեփանակերտ՝ իրականացնելու Ստեփանակերտում մուղամ լսելու նրա երազանքը: Ըստ Ա. Հակոբյանի՝ Ալիևան այդ հայտարարությունն արել էր Twitter-ում կամ Telegram-ում, սակայն ավելի ուշ ադրբեջանական կայքերը գրեցին, որ Ալիևան միայն Instagram-ում սեփական էջ ունի,  տարածված լուրը ֆեյք՝ կեղծ է եղել։

Որքանո՞վ են այս իրադարձությունները կապված և որքանո՞վ են նույն գործընթացի տրամաբանության մեջ, միանշանակ դժվար է ասել: Սակայն, ինչպես ասում են, քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում: Անկհայտ է, որ առավելապես հայկական կողմն ինտենսիվացրել է «հասարակությանը խաղաղության պատրաստելու» գործընթացը, կան տեղեկություններ, որ անցած ամիս հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերից հետո, առաջիկայում էլ երկու երկրների պատգամավորների փոխայցելություն էր կազմակերպվելու: Ուշագրավ է նաև, որ բոլոր այս գործընթացները տեղի են ունենում բանակցություններում Ռուսաստանի ակնհայտ ակտիվացման ֆոնին: Այս իրադարձությունների, դրանց փոխկապակցվածության մասին ավելի պարզորոշ ենթադրություններ հնարավոր կլինի կատարել երկու երկրների արտգործնախարարների՝ երեկ ուշ երեկոյան ավարտված բանակցությունների արդյունքներից թեկուզ ինչ-ինչ մանրամասների հրապարակումից հետո:
Երեկ հայաստանյան և ադրբեջանական մամուլում տարածվել էր պաշտոնական Բաքվի կողմից  շրջանառության մեջ դրված՝ ԼՂ հակամարտության կարգավորման Ադրբեջանի համար ընդունելի տարբերակի մասին փաստաթուղթը:  Ադրբեջանը Բրատիսլավայում մեկնարկող ԵԱՀԿ Նախարարական խորհրդի նիստի մասնակիցներին պետք է ներկայացներ իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ, փաստաթուղթը շրջանառության մեջ է դրվել Ավստրիայում, Սլովակիայում ու Սլովենիայում ադրբեջանական դեսպանատան Twitter-ում և ադրբեջանական պրոիշխանական ԶԼՄ-ներում:

Փաստաթղթում ասվում է, որ առաջին քայլը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի մնացած այլ զավթած տարածքներից հայկական զինված ուժերի լիակատար ու անվերապահ դուրսբերումը, որին պետք է հետևի «ադրբեջանական բռնի տեղահանված ազգաբնակչության վերադարձն անվտանգության բոլոր միջոցառումների կիրառմամբ», ինչպես նաև տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը: Փաստաթղթում նաև ամրագրված է, որ հաջորդ փուլում Ադրբեջանը տեսնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի Սահմանադրության ու օրենսդրության համապատասխանությամբ, այդպիսի կարգավիճակը պետք է ապահովի տարածաշրջանի հայ և ադրբեջանցի համայնքների խաղաղ համակեցությունը, պետք է երաշխավորի մարդու իրավունքների ու ազատությունների լրիվ իրացումը հավասար ու ոչ խտրական հիմքերի վրա:

«Կարգավիճակի հստակեցումը պետք է տեղի ունենա խաղաղ պայմաններում, օրինական գործընթացի շրջանակներում, Ադրբեջանի ղարաբաղյան ռեգիոնի ազգաբնակչության մասնակցությամբ, այն է՝ հայ և ադրբեջանցի համայնքների՝ բացառապես օրինական ու ժողովրդավարական գործընթացի շրջանակներում Ադրբեջանի կառավարության հետ փոխգործակցության արդյունքում»,- նշված է փաստաթղթում: Որպես եզրափակում՝ փաստվում է, որ Ադրբեջանը չի տեսնում կոնֆլիկտի քաղաքական լուծումը վերը գծագրվածի սահմաններից դուրս:

Երեկ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խուսափել է արձագանքել պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ այս հռչակագրի մասին հարցին: Ի պատասխան դիտարկմանը, թե կցանկանար, որ պաշտոնական Երևանն իր շրջանակը ֆիքսեր այս փաստաթղթի շրջանառության մեջ դրվելուց հետո, Փաշինյանն ասել է, թե Ղարաբաղի հարցն այն հարցն է, որտեղ երբեմն ցանկացած նախադասություն «մեծադղորդ հնչելու հատկություն ունի», և այդպես էլ չի անդրադարձել  կոնկրետ այս հռչակագրում ներկայացված ադրբեջանական մոտեցումների անընդունելիությանն ու չի դատապարտել դրանք:

Եվ այս զարգացումների ֆոնին՝ հենց նույն ժամին, երբ Ն. Փաշինյանն ԱԺ-ում պատասխանում էր պատգամավորների հարցերին, խիստ «պատահական» զուգադիպությամբ ՀՔԾ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ մեղադրանք է առաջադրվել ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին: Ըստ ՀՔԾ-ի՝ Ս. Սարգսյանը, 2008 թ. ապրիլի 9-ից մինչև 2018 թ. ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թ. հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 դրամի հափշտակության կատարումը:

Համացանցում, որը համարվում է իշխող քաղաքական ուժի թիվ 1 մոնիտորինգային գոտին, ՀՔԾ այս հաղորդագրությունը որևէ ցնցում չառաջացրեց, ինչպես սովորաբար լինում էր նման բարձրաստիճան որևէ նախկին պաշտոնյայի նկատմամբ մեղադրանքներ առաջադրելիս: Տևական ժամանակ է՝ գնահատականներ են հնչում, որ Ս. Սարգսյանի դեմ գործ հարուցելը լինելու է իշխանությունների վերջին ու կարևորագույն խաղաքարտը, ու խիստ ուշագրավ է, որ դա տեղի ունեցավ հենց Արցախի հարցի վերաբերյալ Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված փաստաթղթից հետո»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>