Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան
24
ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Պատերազմ Արցախում
Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)

Դեկտեմբերի 18. Հայաստանը պատմական նախադեպի շեմին

ՀՀ կառավարությունն օրեր առաջ որոշեց դասական աճուրդով օտարել Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը:

Նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ է։

Սա այն հյուրանոցն է, որը մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքը «նվիրել» է պետությանը, երբ նրա նկատմամբ արդեն քրեական գործ էր հարուցվել:

2019 թ. սեպտեմբերի 26-ին Կառավարությունը հաստատեց որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին որոշումը, որով նախատեսվում էր ընդունել «Գոլդեն Փելես» հյուրանոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականությունը հանդիսացող շենք-շինությունները եւ դրանց օգտագործման եւ սպասարկման համար հատկացված հողամասը, ինչպես նաեւ շենք շինությունների ներսում առկա շարժական գույքը որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը:

Հիմա արդեն այս գործընթացի հաջորդ փուլն է սկսվում, որը կարող է ունենալ զարգացման մի քանի ճանապարհ: Անկախ նրանից, թե որ տարբերակը կգործի դեկտեմբերի 18-ին նախատեսված աճուրդը ստեղծելու է պատմական նախադեպ եւ էական ազդեցություն է թողնելու Հայաստանի նորագույն պատմության վրա։

Տարբերակ 1. Գնորդ չի գտնվում

Հաշվի առնելով հայաստանյան իրողությունները, հաշվի առնելով այն, որ Հայաստանում նախկինում նման որեւէ նախադեպ չի եղել, հյուրանոցի համար գնորդ չի գտնվի եւ աճուրդն այդպես էլ չի կայանա: Կա վարկած, որ հայաստանյան իրականությունում կգտնվեն գնորդներ, որոնք կհամաձայնեն ձեռք բերել նախկինում այլ մարդու, այլ ընտանիքի պատկանող գույքը, որից նա բաժանվել է, մեղմ ասած, ոչ սեփական ցանկությամբ եւ ոչ ստանդարտ իրավիճակում: Եթե գնորդ չգտնվի, սա կլինի լրջագույն ահազանգ իշխանության համար, որ անցումային արդարադատության նորմերով, առանց դատական վճռի գույքի բռնագանձման նոր օրենքներով վերցված, խլված, նվեր ստացած գույքերը չեն գտնելու նոր օրինական տերեր, եւ դրանք ուղղակի չեն աշխատելու։ Մենք կարող ենք ստանալ մի վիճակ, երբ ընդամենը աշխատող հիմնարկների, ձեռնակությունների փոխարեն ստանալու ենք դրանց կազմաքանդում։

Տարբերակ 2. Գնորդ գտնվում է

Հնարավոր է, որ հայտնվի մեկ կամ քանի գնորդ, իսկապես կայանա աճուրդ եւ որոնցից մեկն էլ ձեռք կբերի հյուրանոցային համալիրը։ Սա, ամենայն հավանականությամբ նվազ իրատեսական տարբերակ է եւ սա ունի երկու բացատրություն՝ տնտեսական եւ մարդկային։

Զուտ տնտեսական առումով այսօր հայաստանյան բիզնեսի վիճակն այնպիսին չէ, որ թույլ տա խոշոր գործարարներին նման խոծոր գործարքներ։ Հիմա նրանք ավելի շատ զբաղված են եղածը պահելու եւ կապիտալը դուրս հանելու խնդրով։ Երկրում մթնոլորտն է այդպիսին։

Բայց կա ավելի կոշտ գործոն՝ պայմանական տանք նրան մարդկային բոնորոշումը։ Մեկ անգամ եւս շեշտենք, որ նախկինում Հայաստանում նման նախադեպ չի եղել եւ բաց դասական աճուրդով երբեք չի վաճառվել պետությանը նվիրաբերված գործող բիզնես:

Դժվար է պատկերացնել, որ «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի համար գնորդ կգտնվի, որը պատրաստ կլինի գումար ներդնել եւ սպասել, որ մի գեղեցիկ օր Ավետիսյանների ընտանիքը կփորձի դատական ճանապարհով հետ ստանալ նախկինում իրենց պատկանող սեփականությունը: Եթե փորձենք վերանալ կոնկրետ դեպքից, ապա միեւնույն է հեռանկարը նույնն է՝ եթե ձեւավորվի նախադեպ «նվիրված, բռնագանձնված գույքի վաճառք եւ հայտնվի գնորդների նոր սոցիալական խավ, ապա վաղը դա մեծ ռիսկեր է բացելու դատերի, ռազբորկանների, վենդետաների համար։

Ի դեպ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, Սուքիասյանների ընտանիքի պատրաստվում է դատական գործընթաց սկսել եւ հետ ստանալ «Բջնի» հանքային ջրերի գործարանը, որից նրանք ստիպված բաժանվեցին մոտ տասը տարի առաջ: Եթե դա այդպես է, ապա էլ ավելի է ծանրացնում իրավիճակը։ Ունենալով այս նախադեպը ցանկացած նոր գնորդ իր աչքի առաջ ունենալու է վտանգը, որ մի օր էլ իրենից են հետ պահանջելու գնվածը։ Արդեն լրիվ լեգիտիմ իրավունքով։

Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>