Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Հայկ Մարությանի «կամազների» հետևում կանգնա՞ծ է անձմաբ Փաշինյանը

Հայկ Մարությանի «կամազների» պատմությունը  կարելի է համարել Նոր Հայաստանի առաջին խոշոր կոռուպցիոն  բնույթի  պատմությունն:

Թվում էր՝ այս պատմությունը այնքան տեսանելի է, որ  դատախազությունը  պետք է անհապաղ գործ հարուցեր, իսկ «ժողովուրդի  վարչապետը» պիտի հատուկ հայտարարությունով հանդես գա՝ ներողություն խնդրելով այս պատմության համար: Բնականաբար իշխանության հաջորդ քայլը պիտի լիներ քաղաքային ավագանու արտահերթ ընտրությունների անցկացումը:

Սակայն Փաշինյանի իշխանությունը ընտրել է ճիշտ հակառակ մարտավարությունը, նա փորձում է արդարացնել քաղաքային իշխանությունների այս գործելաոճը:

Այսպես՝ վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը այս թեմային անդրադառնալով՝ գրում է բառացիորեն հետևյալը, որ  «Երեւանի քաղաքապետարանին «Կամազ» մակնիշի բեռնատարներ նվիրելու պատմությունը հանրային լայն արձագանք է ստացել։ Թեեւ քաղաքը դրանից միայն շահելու է, բայց ընդդիմադիր շրջանակները թեմայի շուրջ քարոզչական բացասական ֆոն են ստեղծել՝ Երեւանի քաղաքապետին մեղադրելով ոչ թափանցիկ գործունեության եւ նվիրատուներին ինչ-ինչ ապօրինի արտոնություններ տալու մեջ։ Մի խոսքով՝ նվիրատվությունները ներկայացվում են որպես սովորական կաշառք, որի դիմաց ընկերությունները քաղաքապետարանից շինթույլտվություններ են ստացել»։ Շարունակելով պարբերականը՝ նշում է, որ «Մի պահ ենթադրենք, թե դա իսկապես այդպես է (թեեւ տեղեկություններից մի քանիսն արդեն իսկ հերքվել են)։ Մեծ հաշվով՝ ինչի՞ց են դժգոհ աղմուկ բարձրացնողները, դժգոհ են, որ նախկին սխեմաները չե՞ն աշխատում»։

Որից հետո պարբերականը բերելով նախկինների փորձը՝ նշում է, որ նրանք գործարարներին արտոնություններ տրամադրելով միայն կաշառք էին վերցնում, իսկ ահա Նոր Հայաստանի իշխանությունները արտոնությունների դիմաց քաղաքի կարիքների համար միայն «նվիրատվություններ են» վերցնում: Եվ հենց դրանով էլ տարբերվում են նախկին և ներկա իշխանությունները:

Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ինչով են իրականում տարբերվում նախկին և ներկա իշխանությունները Երևան քաղաքի կառավարման օրինակով, որից հետո էլ հասկանալի կդառնա,  թե ինչքանով է այս հարցում «ինքնուրույն» գործել Հայկ Մարությանը:

Ինչպես հայտնի է Երևանի  բյուջեն երբեք չի բավարարել հոգալու համար  քաղաքաի կարիքները: Այդ իսկ պատճառով  առանց արտաբյուջետային աղբյուրների քաղաքը նույնիսկ իր տարրական կարիքները չէր կարողանա հոգալ: Իհարկե այս խնդրի լուծումը պետք է լիներ կառուցվածքային բնույթի: Քանզի մեկ մլն-անոց քաղաքաքը չի կարող ունենալ  160 մլն-անոց բյուջե: Սա համակարգային լուրջ թերություն էր, որը  նախկինները երբեք չեն գիտակցել, կամ չեն ուզեցել գիտակցել: Այդ իսկ պատճառով էլ քաղաքային տնտեսության կառավարման հիմքում միշտ եղել են կուրոցիոն սխեմաներ:

Նոր իշխանությունները փորձեցին սկզբում զերծ մնալ այդ ավանդույթից: Սակայն պարզվեց, որ արդյունքում քաղաքում նույնիսկ տարրական աղբը հնարավոր չի լինի հավաքել: Արդյունքում քաղաքային իշխանությունները որոշեցին վերադառնալ նախկին իշխանությունների «հին ավանդույթին»: Այսինքն՝ սկսեցին հայթայթել արտաբյուջետային աղբյուրներ: Սխեման այստեղ ավանդական է.  արտաբյոջետային աղբյուրների մի մասը գնում է քաղաքի կարիքներին, մյուս մասը՝ իշխանությունների գրպանը: Արդյունքում՝ քաղաքը տարրական խնդիրներ չի ունենում և միաժամանակ իշխանությունների գրպաններն դատարկ չեն լինում:

Նախկինների ու ներկաների տարբերությունը  «ստվերային» աղբյուրների քանակի մեջ է միայն: Օրինակ՝ Տարոն Մարգարյանի մտքով չէր անցնի, որ գործարարներին պարտադրվեր ամեն ինչից բացի գնել միայն «կամազներ», այն էլ նույն ընկերությունից: Այն էլ առանց մրցույթ անցկացնելու: Այդպիսի լկտի գործելաոճ նախկին ոչ մի քաղաքային իշխանություն չի ունեցել: Ոչ թե այն պատճառով, որ նրանք «մաքուր են» գործել: Ոչ, մաքուր բնականաբար չեն գործել: Պարզապես համարել են, որ ամեն ինչի մեջ չափը պետք է պահպանել, որպեսզի հանրության համար ցցուն չդառնա: Իհարկե դա լավագույն որոշումը չի եղել, քանզի համակարգային փոփոխության դեպքում հնարավոր կլիներ միաժամանակ և քաղաքի կարիքներն ապահովել, և կորուպցիայից զերց մնալ:

Սակայն այսօր այն ինչ կատարվում է ցինիզմի վերջն է: Կորուպցիայի դեմ իբր «պայքարող» ուժը այսօր թաթախվել է ամենաբացահայտ կորուպցիոն սխեմաների մեջ:

Պատկերացրեք, թե ինչ բոցաշունչ ելույթներով հանդես կգար Փաշինյանը, եթե այսօր նա լիներ ընդդիմության շարքերում:

Մինչդեռ այսօր ինքը և նրա լրատվամիջոցը ոչ միայն արդարեցնում են Հայկ Մարությանի գործելաոճը, այլև դրա տակ փիլիսոփայություն են  փորձում դնել՝ մտածելով, թե Հայաստանում ապրում են բացառապես հիմարներ: Այն, որ մեր երկրում հիմարներ կան փաստ է: Սակայն նրանք այսօր ճնշող փոքրամասնություն են կազմում, քանզի շատ խելք պետք չէ հասկանալու համար, որ ներկայիս իշխանությունների կոռուպցիոն սխեմաներն ավելի գռեհիկ բնույթ ունեն, քան նախկինում էր:

Իսկ,  երբ դա փորձում է արդարացնել անձամբ Փաշինյանը սեփական լրատվամիջոցով, ապա ևս մեկ անգամ հուշում է, որ Հայկ Մարությանի այս գործելաոճը նախապես գիտակցաբար աջակցվել է Փաշինյանի կողմից: Ավելին՝ հավանաբար այս գործելաոճի իրական կնքայրը հենց Փաշինյանն է:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>