Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան
24
ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Պատերազմ Արցախում
Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)

Ստի ու խարխափի մեջ հյուծվող Հայաստան

Գուցե միամտություն է կամ համաշխարհային պատմական փորձից հետևություններ անելու անբավարար շրջահայացության արդյունք: Բայց դժվար էր ենթադրել, որ հեղափոխությունն այսքան արագ կմսխի ու կխժռի իր իսկ հայտարարած արժեքները:

Սերը, համերաշխությունն ու, ամենակարևորը՝ սոցիալական պետությունն իբրև իշխանափոխության հիմնական կարգախոս դարձրած իշխանությունն ի՜նչ արագ հոգեփոխվեց, ի՜նչ արագ դիմակազերծվեց, ի՜նչ ակնթարթային կարողացավ հասարակությունը ջլատել՝ բաժանելով յուրայինների և գետնին «պառկցնելու» պոտենցիալ թեկնածուների:

Բովանդակային գործ անելու փոխարեն՝ ինչը ենթադրում էր Հայաստանի ապագայի մոդելի ընտրություն, հանրային համերաշխություն, ստեղծարար օրակարգեր, երկրի կենսական ոլորտների համար ռազմավարական, հայեցակարգային ծրագրերի մշակում, աշխարհաքաղաքական, ազգային ու գլոբալ ռիսկերի գնահատում ու վերլուծություն, հրապարակ են նետվում գաղափարներ, նպատակադրումներ և գաղափարներ, որոնք երկիրն ու հասարակությունը կանգնեցնում են ռիսկերի առաջ, ջլատում մեր հավաքական տեսլականը:

Շվեդական Nordic Monitor պարբերականն օրերս գաղտնազերծում է Թուրքիայի՝ Հայաստանի վրա հարձակվելու «Ալտայ» ծրագիրը, իսկ Հայաստանում՝ լռություն… Ադրբեջանն օրեցօր ահագնացնում է ռազմատենչությունը, խտացնում սահմանային կուտակումներն ու ակնհայտորեն պատերազմի պատրաստվում, իսկ Հայաստանում այս սպառնալիքներն անբացատրելիորոն չտեսնող ԻՔ-ի ականավոր ներկայացուցիչը հանդես է գալիս իր երազած Հայաստանի մասին հրապարակային-քաղաքական նախաձեռնությամբ՝ 10 մլն դրամով և մեկ ամիս ծառայելով կարելի է զինվորական գրքույկ ստանալ ու բանակից ու ազգային պարտքից ազատված համարվել:

Այս անմեղսունակին ինչպե՜ս բացատրես, որ քո երազը մեր անվտանգությանը վնաս է… Իսկ գուցե այսպիսին է մեզ խաղաղության պատրաստելու դրսի օրակարգը...

Մենք՝ միամիտներս, կարծում էինք, թե իշխանությունների և պետության համար բոլոր քաղաքացիները հավասար արժեք պետք է ունենան, համոզված էինք, որ իշխանությունները բարեկեցության քաղաքականություն պետք է որդեգրեն ոչ միայն յուրայինների, այլ անվերապահորեն բոլոր քաղաքացիների և ողջ հասարակության համար։

Բայց կարծում էինք… որովհետև շատ քիչ ժամանակ պահանջվեց արձանագրելու, որ իշխանության յուրայիններն ու մնացած բոլորը տարբեր բևեռներում են, տարբեր աշխարհներում, տարբեր ակնկալիքներ ու տարբեր պահանջներ ունեն:

Թվում էր, թե ՊԵԿ-ում գաղտնազերծված պարգևավճարների սկանդալից հետո իշխանությունն իր սոցիալական քաղաքականության ու սոցիալական արդարության ընկալումներում ճշգրտումներ կանի, բայց՝ ոչ:

Ավաղ, քաղաքական բարոյականությունը չափանիշ չէ, ոչ էլ՝ պահանջարկ վայելող արժեք:

Երբ պարզվեց, որ ամիսներ շարունակ կառավարության անդամներն ու բարձր էշելոնի պաշտոնյաները գաղտնաբար 1 միլիոն և ավելի աշխատավարձ են ստացել, անգամ ներողություն չհնչեց, անօրինականությունն ու սուտը մեկնաբանվեց մերկապարանոց պատճառաբանությամբ՝ անցյալի իներցիայով:

Բայց նորերի փողասիրությունն ու շքեղասիրությունն այսքանով չի ավարտվում. մեր հարկերի և մեր հավաքական հնարավոր բարեկեցության հաշվին ԱԺ-ում վերջին տասը ամիսներին 14 անգամ պարգևավճար է բաժանվել` 1մլն 900 000 դոլարի պարգևավճար: 14 անգամ…

Նորերը նաև ճամփորդել են սիրում. 2019 թ. պետական բյուջեով կառավարության արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված տարեկան 350 մլն դրամն արդեն տարվա ընթացքում տարբեր որոշումներով հասցվել է 550 մլն դրամի, արտասահմանյան գործուղումների տարեկան բյուջեն ավելացվել 310 մլն դրամով:

2019 թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Ազգային ժողովին՝ գործուղումների համար հատկացվել է 892 միլիոն 628 հազար դրամ, որից՝ առաջին կիսամյակում՝ 434 միլիոն 606 հազար դրամ, ինն ամսում՝ 695 միլիոն 809 հազար դրամ:

Երևանի քաղաքապետարանում էլ են փող սիրում. եռամսյակը մեկ՝ իրենց աշխատավարձերի կրկնակիից ավելի չափով պարգևավճար են ստանում. պարգևավճարները 700 միլիոնից հասել են 1 մլրդ 900 հազար դրամ:

Իսկ անտերությունից ու անխնամությունից օրեցօր խամրող քաղաքում կրճատվում են կանաչապատման ծախսերը…

Կոռուպցիան հաղթահարած, ժողովրդավարության բաստիոն նոր Հայաստանում (այո՛, ասպիսի հայտարարություն էլ է եղել) սկանդալները հաջորդում են միմյանց, իսկ քաղաքապետն իր կամազային, արդեն չկոծկվող գործարքն արդարացնում է քաղաքի գործերը «առաջ բրդելու» վճռականությամբ:

Ես Հայկ Մարությանին չեմ մեղադրում. Սիթքոմից քաղաքապետի աթոռին փոխադրված Հայկն՝ իր շատ թիմակիցների պես, հավանաբար չի հասցրել սկզբունք ճշտել, որ «առաջ բրդելու» միակ չափանիշը ՀՀ օրենքներն են, Սահմանադրությունն ու քաղաքական պատասխանատվության ու բարոյականության գուցեև չգրված օրենքները:

Ու այս ֆոնին թվում է, թե մարզպետի վարորդի կամ եղբոր կողմից անհնազանդ վարսավիրին ահաբեկելը, մեկ այլ մարզպետի կամ իր թիմի կողմից գնդապետին ծեծելը, Մետրոյի Հանրապետություն կայարանում գալարվող ոռնոցն իբրև մշակույթ ներկայացնելը, բյուջեով նախատեսված տասնյակ սոցիալական ծրագրեր թղթին թողնելը, առանց մրցույթի պետական տասնյակ գնումներ իրականացնելը, հայագիտական առարկաները բուհերից դուրս մղելը, կեղծ հերոսներին հովանավորելը և էլի ու էլի բաներ, միլիոններ մանրուք են:

Մանրո՞ւք… ավաղ, սրանք միայն առաջին հայացքից են մանրուք. միացրե՛ք այս խճանկարն ու կտեսնեք, թե ինչպես է ստի, տեսլականազերծ խարխափի և անարդյունավետ կառավարման մեջ հյուծվում Երկիրը, ապաոգեղենանում Հայաստանը…

Ի դեպ, կեղծ օրակարգերով հանրության ուշադրությունը շեղելու ռեսուրսներն էլ են մի օր սպառվում։

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>