Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հրաժարական է տվել
Ինչպես հաղորդում է Rusarminfo.ru-ն, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն այսօր պաշտոնապես վայր է դրել իր լիազորությունները: Դեսպանը շնորհակալություն է հայտնել դիվանագետ գործընկերներին և հայկական համայնքին Ռուսաստանում տարիների համագործակցության համար:
Վաղը՝ մարտի 10-ին, սպասվում է նոր դեսպանի` ռուսական մասնավոր «Եվրասիական մեդիա խումբ» ընկերության ղեկավար և դիվանագետ Վարդան Տոհանյանի նշանակումը:
Zham.am

